BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Գնել Նալբանդյան. Պետք է հեռանալ, երբ սեղանը դեռ լի

Գնել Նալբանդյան. Պետք է հեռանալ, երբ սեղանը դեռ լիքն է

Որքան անձնական է իրը, այնքան չնչին է նրա իրական իմաստը, նյութեղեն արժեքը: Դու կարող ես տարիներ շարունակ աչքի լույսի պես պահել մի թղթի կտոր, որի վրա ինչ որ անկապ բան է խզբզած, և դրա կորուստը կարող է տակնուվրա անել հոգիդ: Ուրիշները չեն հասկանա, թե ինչ կատարվեց քեզ հետ` այդ թղթիկի պատճառով, ինչու նետվեցիր աղբի միջից հանելու այդ թերթը, ինչու մոլեգնեցիր, ինչու արտասվեցիր այդ չնչին բանի համար: Ուրիշները չգիտեն, որ այդ թղթի վրա տարիներ առաջ գրել է քո առաջին և միակ սերը: Նա դա գրել է քեզ նայելով, գրել է քեզ ժպտալով, խզբզել է կատակով, պոկել է թղթի եզրը և դրել քո ափի մեջ, ու միայն դուք` երկուսով, ամբողջ տիեզերքում միայն դու գիտես և նա, որ այնտեղ սիրո խոստովանություն է, ծածկագրված` խզբզանքով, և խոստովանած` ժպիտով, ու մատնած` հայացքով: Եթե դու տարիներ շարունակ պահել ես թղթի այդ կտորը, երբեմն հանել թաքստոցից, շոյել ու կրկին խնամքով պահ տվել գզրոցին, ուրեմն այն քո մի մասն է: Չի կարելի կորցնել քո մի մասը: Մի կորցրու այն: Մաս-մաս կկորչես, և ուրիշներին կթվա, թե իրենց կողքից պարզապես իրեր անհետացան, փոքրիկ, չնչին, անիմաստ, անիրական իրեր:
Միայն ռադիկալ փոխված բանականությամբ մարդն է կարող հասկանալ, թե ինչ ասել է տառապանք:
Կենդանի էակի գոյաբանական կարգավիճակը փոխող միայն մեկ գործոն կա` գիտելիքի գործոնը: Ուսուցչի գործոնն իրապես ռեալիզացվում է, երբ ուսուցիչը չկա: Եթե ճգնում ես, որ քեզ հասկանան, ուրեմն արդեն պարտվել ես: Երբ մենք զրուցում ենք, իմ գերխնդիրը չպետք է լինի քեզ համար հասկանալի լինելը. ի վերջո` ինձ հասկանալը քո՛ գործն է, իսկ քեզ հասկանալը` ի՛մ: Եթե խոսում ես բազմության հետ, խոսիր և մի մտածիր, թե քեզ ով ինչպես կհասկանա. թող որ այդ դժվար գործն անեն նրանք` քո դիմաց կանգնած քո պես մարդիկ: Չէ՞ որ դու անում ես նույնքան դժվար գործ. դու խոսում ես նրանց հետ:
Պետք է հեռանալ, երբ խնջույքի սեղանը դեռ հավաքած չէ, երբ սփռոցը դեռ չի ճմրթվել ու պատռվել, երբ խմիչքը լցնելիս դեռ չեն սկսել այն ցփնել անձեռոցիկների ու զգեստների վրա, քանի դեռ ճոճվող տղամարդիկ արմունկով չեն հենվել ուսիդ` ճգնելով ինչ որ շատ կարևոր բան բացատրել քեզ, քանի դեռ ոսկորներով լի ափսեները պատահաբար շուռ չեն տվել դիմացդ… Զզվելի է, չէ՞: Պետք է հեռանալ, երբ սեղանը դեռ լիքն է, պետք է հեռանալ` քանի դեռ բոլորը սթափ են: Դեռևս զուսպ, դեռևս ինտելիգենտ սեղանակիցներին պատվով գլուխ տվեք և պատկառանքով հեռացեք անշտապ և առանց տրտնջալու: Մի՛ տրտնջացեք երբեք: Պարզապես հեռացեք ժամանակին:

Տարածել