Համբույրի օգտակար հատկությունները. Բարձրացրեք դիմադրողականությունը
10 վայրկյան տևողությամբ համբույրը կարող է զուգընկերների միջև մոտ 80 միլիոն բակտերիաների փոխանակման պատճառ դառնալ։ Սակայն դա մարդուն չի վնասի, քանի որ ստիպում է իմունային համակարգին աշխատել։
Փորձն արել են հոլանդացի գիտնականները, որին մասնակցել է 21 զույգ։ Մասնակիցներին առաջարկվել է համբուրվել տարբեր ինտենսիվությամբ և տևողությամբ: Համբուրվելիս բակտերիաների փոխանցումը կանխում է ինֆեկցիոն հիվանդությունների զարգացումը։ Բացի այդ, համբույրի ընթացքում աշխատում են դեմքի մկանները:
Այսպիսով` մասնագետները հերքել են փաստը, թե համբույրի ընթացքում փոխանակվող բակտերիաները վտանգավոր են: Այնպես որ համբուրվեք շատ ու, ամենակարևորը, դա արեք սիրելիի հետ: Համատեղեք հաճելին օգտակարի հետ:
Կարդա նաև
Winterfest-ին տեղի կունենա Դավիթ Գեորգյանի «Իմպեդանս» գիտաֆանտաստիկ էքշն ժանրի գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
Winterfest-ին Newmag-ը կներկայացնի Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գիրքը (թրեյլեր)
«Ծիլ տուր հայերեն– 2025» մրցույթի փակումը և մրցանակաբաշխությունը՝ Newmag Winterfest-ում
«Հուսով եմ՝ իմ պատմությունը կոգևորի շատերին ու կօգնի շարունակել հավատալ ու երազել». Հենրիխ Մխիթարյանի ողջույնի խոսքը՝ հայ երկրպագուներին (տեսանյութ)