Գլխավոր Լուրեր

Միանգամից երկու նոր գիրք մեկ բեսթսելլեր հեղինակից.

Միանգամից երկու նոր գիրք մեկ բեսթսելլեր հեղինակից. Newmag֊ը հրատարակել է Ադամ Գրանտի գրքերը (տեսանյութ)

01/19/2026

newmag-y-n

Newmag հրատարակչությունը Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրել է երկու մոտիվացիոն, ուսուցողական գիրք՝ ամերիկացի գիտնական, հոգեբան, ԱՄՆ պատմության մեջ ամենաերիտասարդ պրոֆեսոր Ադամ Գրանտի բեսթսելլեր դարձած երկու ձեռնարկները «Ինքնատիպները» և «Թաքնված ներուժը»։

Newmag րատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը խոսեց գրքի վերնագրի մասին։ Շրջանառվել են «Ինքնատիպ», «Յուրահատուկ», «Անկրկնելի» խորագրերը. հրատարակչությունն ընտրել է «Ինքնատիպները» տարբերակը. 

«Հեղինակը բացատրում է, որ մարդն իր որևէ հատկանիշ կարող է զարգացնել, հղկել, վերացնել թերությունները ու ցույց է տալիս դրանք հաղթահարելու ուղիները։ Իր գիտահետազոտական ձեռնարկով հեղինակը ասում է, թե ինչ է պետք անել, որպեսզի մրցակցային դաշտում առավելություն ձեռք բերես ու հասնես հաջողության»։

Ադամ Գրանտը մեջբերում է Բեռնարդ Շոուի խոսքը, որ խելացի մարդիկ հարմարվում են շրջապատին, իսկ խենթերն աշխարհն են հարմարեցնում իրենց։ Գրքի խմբագիրն ասում է, որ առաջընթացն ապահովում են ոչ թե խելոքները, այլ խենթերը. 

«Պետք է ըմբոստ, չհարմարվող, նոնկոմֆորմիտս լինել, որպեսզի կարողանաս աշխարհին թելադրել քո ճիշտը։ Մեր զավակներին հաճախ խորհուրդ ենք տալիս խելոք մնալ, չտարբերվել, բայց հաղթանակի հասնում են նրանք, որոնք ըմբոստ են։ 

Հեղինակը մեջբերում է նաև գիտական հետազոտություններ, բերում է իր, իր շրջապատի մարդկանց օրինակները, բացատրում է, որ և՛ ծնվում են, և՛ դառնում են ըմբոստ. նշանակություն ունեն, թե՛ գեները, թե՛ շրջապատը, որ կարող է փոխել մարդուն։ 

Ադամ Գրանտը տալիս է ունիվերսալ խորհուրդներ, որոնք շոկի են ենթարկելու ընթերցողներին։ Բազմաթիվ ստանդարտ ճշմարտություններ պետք է վերանայել, որպեսզի լինես ինքնատիպ»։

 

Ադամ Գրանտի երկու գրքերը հայերեն հրատարակել խորհուրդ է տվել «Պարզից պարզ» փոդքաստի հեղինակ Արա Չալաբյանը։ Չալաբյանը կարդացել է Ադամ Գրանտի բոլոր գրքերը. 

«Մի ժամանակ մտածում էի, որ գրքերը պետք է կարդալ բնօրինակով, բայց հասկացա, որ շատերը չգիտեն անգլերեն, այդ պատճառով Newmag-ի Winterfest-ին Արտակ Ալեքսանյանին խորհուրդ տվեցի թարգմանել Գրանտի «Ինքնատիպները» և «Թաքնված ներուժը»։

Հեղինակն ամենաերիտասարդ պրոֆեսորն է. կազմակերպչական հոգեբան է, նրա բոլոր գրքերը հիմնված են ուսումնասիրությունների, գիտական փաստերի վրա։ Հետազոտում ու իր գրքերում ներկայացնում է ոչ միայն Ամերիկայի, այլ նաև շատ տարբեր երկրների կրթական մոդելները, փորձերը»։

Արա Չալաբյանը 20 տարուց ավելի դասավանդում է։ Իր ուսանողների հետ օնլայն մասնակցել է նաև Ադամ Գրանտի դասախոսությանը։ Երիտասարդներին խորհուրդ է տալիս կարդալ հեղինակի այս գրքերը, քանի որ շատ բան կբացահայտեն իրենց համար. 

«Ես ավելի շատ փորձում եմ նկատել, մոտիվացնել ոչ գերազանցիկ, հաճախ աննկատ երիտասարդներին։ Ես ինքս եղել եմ գերազանցիկ, ոսկե մեդալով եմ ավարտել, բայց հիմա ուշադիր եմ հաջողություններ չունեցած, գուցե միջակ ուսանողներին։ 

Ադամ Գրանտն ասում է, որ օրիգինալները հաճախ չեն երևում, արտաքուստ կարող են չտարբերվել, բայց հենց նրանք են մարտահարվեր նետում ստատուս քվոյին։ Տաղանդ բառն անգլերենում ավելի շատ ունի շնորհք իմաստը։ Ամեն մարդ ունի իր տաղանդները, շնորհքը, որոնք կարող է բացահայտել։ Երեխան կարող է լավ լսողություն ունենալ, բայց գուցե երաժշտության ոլորտում հաջողության չհասնի։ 

Պետք է շատ փորել, գտնել այն ադամանդը, որ կա ամեն մի երեխայի մեջ։ Օրինակ՝ սպորտում ամենակարևորը ոչ թե տաղանդն է, այլ կարգապահությունը։ Գրանտն այս ամենը շատ հետաքրքիր օրինակներով է ցույց տալիս, օրինակ. մի կույր կնոջ մասին է պատմում, որը Գրեմմի է ստացել։ Մինչդեռ երաժշտական դպրոց նրան չէին ընդունում»։

Ադամ Գրանտը տարվա կեսը դասախոսում է, մյուս կեսին կատարում է գիտական աշխատանք, ուսումնասիրություններ։ Նրա գրքերը հատկապես պետք է կարդան մանկավարժները, ծնողները։ 

Գրանտն ունի հետազոտություն, ըստ որի այն երեխաները, որոնց մանկապարտեզում սովորեցրել են ոչ թե հաշվել կամ լեզուներ, այլ զարգացրել են պատասխանատվությունը, սոցիալական շփումը, նախաձեռնողականությունը, կարգապահությունը և այլ կարևոր բնավորության գծեր, հետագայում ավելի հաճախ են եղել հաջողակ, ունեցել են ավելի բարձր եկամուտ։

Գրքի գլխավոր հովանավոր՝ Ֆասթ բանկ։ Երկու գործերն անգլերենից հայերեն է թարգմանել Լիանա Զաքարյանը։

Կարդացեք նաև

Տարածել

Ինքնատիպները
Ինքնատիպները

Ադամ Գրանտ

6800 ֏

Նկարագրություն

Հոգեբանները բացահայտել են, որ դեպի ձեռքբերումներ տանող երկու ճանապարհ կա՝ հարմարվողականություն ևինքնատիպություն: Հարմարվող մարդիկ իրենց համոզմունքներն ու վարքը համապատասխանեցնում են խմբինորմերին: Ինքնատիպ մարդիկ լողում են հոսանքին հակառակ, առաջ են քաշում նոր գաղափարներ, որոնք հակասումեն կլիշեներին, բայց ի վերջո աշխարհն ավելի լավն են դարձնում: Այս գիրքն այն մասին է, թե ինչպես մենք բոլորսկարող ենք ավելի ինքնատիպ դառնալ: Յուրօրինակ լինելը նշանակում է հրաժարվել հանգամանքներին հարմարվելուցև իրավիճակը փոխելու ուղիներ փնտրել: Վերջին անգամ ի՞նչ եք արել, երբ ձեր գլխում թարմ միտք է ծագել: Մեզնիցշատերը, ընկնելով հաջողության հետևից և վախենալով ձախողման մատնվել, նախընտրում են հարմարվել, ոչ թեառանձնանալ ամբոխից:

Թաքնված ներուժ
Թաքնված ներուժ

Ադամ Գրանտ

6800 ֏

Նկարագրություն

Մենք ապրում ենք մի աշխարհում, որը կուրորեն հրապուրված է տաղանդով։ Մենք փառաբանում ենք շնորհալի աշակերտներին, բնատուր մարզիկներին, երաժիշտ հրաշամանուկներին։ Սակայն, հիանալով ի ծնե առավելություն ունեցողներով, մենք աչքաթող ենք անում այն ճանապարհը, որը կարող ենք անցնել ինքներս։ Մենք թերագնահատում ենք այն հմտությունները, որոնք կարող ենք սովորել, և այն բարձր մակարդակը, որին կարող ենք հասնել։

Մենք բոլորս կարող ենք ավելի լավը դառնալ։ Եվ երբ հնարավորությունն ինքն իրեն չի գալիս, միշտ կարելի է բացել դեպի այն տանող դուռը։ Այս գրքում Ադամ Գրանտը ներկայացնում է նոր մոտեցում՝ ձգտումները բարձրացնելու և սպասումները գերազանցելու համար։ Նա համադրել է գիտական տվյալները, անսպասելի բացահայտումները և տպավորիչ պատմությունները, որոնք կարող են մեզ լսարաններից տեղափոխել բիզնես գրասենյակներ, խաղահրապարակներից՝ օլիմպիական մարզադաշտեր, ստորգետնյա անցումներից՝ տիեզերք։ Գրանտը պատմում է, թե ինչպես է պետք բնավորության կարևոր հմտություններ ու մոտիվացիոն համակարգեր ձևավորել՝ մեր ներուժն իրացնելու համար։