Գլխավոր Լուրեր

Newmag-ը ներկայացնում է ամերիկացի գիտնական, հոգեբա

Newmag-ը ներկայացնում է ամերիկացի գիտնական, հոգեբան և բեսթսելլեր հեղինակ Ադամ Գրանտի «Թաքնված ներուժ» գիրքը (թրեյլեր)

01/19/2026

newmag-y-n

Newmag-ը հրատարակել է Ադամ Գրանտի ամենաազդեցիկ գործերից մեկը՝ գիրք, որը կփոխի պատկերացումները հաջողության, աճի և անձնական զարգացման մասին, գիրք, որ Ձեզ կմղի երազել ավելիի մասին։

Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ հիանում են բացառիկներով, փառաբանում հրաշամանուկներին ու ի ծնե շնորհալիներին՝ հաճախ մոռանալով մի կարևոր ճշմարտություն․ հաջողությունը սկսվում է ոչ թե տաղանդից, այլ այն ճանապարհից, որ անցնում ենք մինչև արդյունք։ Մենք սովոր ենք տեսնել միայն վերջնական հաղթանակը, բայց ոչ այն երկար ու դժվար ճանապարհը, որ անցել է մարդը դրան հասնելու համար։ 

Այդ կույր հիացմունքը տաղանդի հանդեպ ստիպում է մեզ թերագնահատել այն հմտությունները, որոնք հասանելի են բոլորին և կարող են յուրաքանչյուրին դարձնել ավելի լավը, ավելի հաջողակը, ավելի համառը։ Բայց ինչ անել, երբ ոչ տաղանդ կա, ոչ էլ ակնհայտ հնարավորություն։ Ադամ Գրանտի պատասխանը պարզ է․ միշտ կարելի է բացել դեպի հնարավորությունը տանող դուռը։

«Թաքնված ներուժը. ավելիին հասնելու գիտությունը» գիրքը համադրում է գիտական փաստեր, լայնածավալ ուսումնասիրություններ և իրական, տպավորիչ պատմություններ, որոնք ցույց են տալիս՝ ներուժը երբեք չի սահմանափակվում մեկնարկային կետով։ Գրանտը պատմում է, թե ինչպես է ինքը մանկուց փորձում դառնալ լողացատկորդ՝ չունենալով ոչ մի տաղանդ, լսելով ծաղրանք ու հիասթափեցնող մեկնաբանություններ։ 

     

Եթե հեղինակը դատեր իր հնարավորությունները միայն առաջին փորձից, երբեք չէր հասնի հաղթանակների։ Սակայն ճիշտ մարզիչի, համառ աշխատանքի և օրեցօր ձևավորված հմտությունների շնորհիվ նա հաղթեց օլիմպիական որակավորման մրցույթում և համապետական խաղերում։ Այդ պատմությունը դարձավ նրա հետազոտությունների մեկնարկային կետը։ Գիրքը բացահայտում է բնավորության այն հմտությունները, որոնք որոշիչ են աճի համար՝ աշխատասիրություն, դիմացկունություն, ճիշտ մոտիվացիա, երկարաժամկետ մտածողություն։ 

Ադամ Գրանտը ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք մեր մեջ զարգացնել այդ որակները և հասնել արդյունքների, որոնք սկզբում անհնար էին թվում։ Նրա պատմությունները ընթերցողին տեղափոխում են լսարաններից՝ բիզնես գրասենյակներ, խաղահրապարակներից՝ օլիմպիական մարզադաշտեր, ստորգետնյա անցումներից՝ տիեզերք՝ ապացուցելով, որ ներուժը հաճախ թաքնված է ոչ թե գեների, այլ աշխատանքի մեջ։ 

28 տարեկանում դոցենտի կոչում ստացած, ԱՄՆ պատմության մեջ ամենաերիտասարդ պրոֆեսորներից մեկը դարձած Ադամ Գրանտը այսօր աշխարհի ամենաազդեցիկ կառավարման մտածողներից է, Fortune-ի «Մինչև 40 տարեկան 40 առաջնորդների» ցանկի անդամ և հեղինակային Re:Thinking փոդքասթի վարող։ Նրա նոր գիրքը հիշեցնում է մի պարզ, բայց ուժեղ ճշմարտություն․ մենք բոլորս կարող ենք ավելի լավը դառնալ, եթե չվախենանք բացել դեպի այդ «ավելի լավը» տանող դուռը։ 

Թարգմանությունը անգլերենից՝ Լիանա Զաքարյանի։ Գրքի գլխավոր գործընկեր՝ FAST BANK։ 

Տարածել

Թաքնված ներուժ
Թաքնված ներուժ

Ադամ Գրանտ

6800 ֏

Նկարագրություն

Մենք ապրում ենք մի աշխարհում, որը կուրորեն հրապուրված է տաղանդով։ Մենք փառաբանում ենք շնորհալի աշակերտներին, բնատուր մարզիկներին, երաժիշտ հրաշամանուկներին։ Սակայն, հիանալով ի ծնե առավելություն ունեցողներով, մենք աչքաթող ենք անում այն ճանապարհը, որը կարող ենք անցնել ինքներս։ Մենք թերագնահատում ենք այն հմտությունները, որոնք կարող ենք սովորել, և այն բարձր մակարդակը, որին կարող ենք հասնել։

Մենք բոլորս կարող ենք ավելի լավը դառնալ։ Եվ երբ հնարավորությունն ինքն իրեն չի գալիս, միշտ կարելի է բացել դեպի այն տանող դուռը։ Այս գրքում Ադամ Գրանտը ներկայացնում է նոր մոտեցում՝ ձգտումները բարձրացնելու և սպասումները գերազանցելու համար։ Նա համադրել է գիտական տվյալները, անսպասելի բացահայտումները և տպավորիչ պատմությունները, որոնք կարող են մեզ լսարաններից տեղափոխել բիզնես գրասենյակներ, խաղահրապարակներից՝ օլիմպիական մարզադաշտեր, ստորգետնյա անցումներից՝ տիեզերք։ Գրանտը պատմում է, թե ինչպես է պետք բնավորության կարևոր հմտություններ ու մոտիվացիոն համակարգեր ձևավորել՝ մեր ներուժն իրացնելու համար։