ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Պաբլո Էսկոբար. Մոլորակի N 1 թմրաբարոնն ու հարեմի տ

Պաբլո Էսկոբար. Մոլորակի N 1 թմրաբարոնն ու հարեմի տիրակալը

1991 թվականի հունիսի 19-ին Մեդելինայի կոկաինային կարտելի ղեկավար Պաբլո էմիլյո էսկոբար Գավիրիան հանձնվեց կոլումբիական իշխանություններին: Հեռուստախցիկների առջև արցունքն աչքերին նա մի տեքստ կարդաց` հայտարարելով.

Ես միշտ էլ ձգտել եմ հասնել Կոլումբիայի բարեկեցությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը:

Դրանից հետո էսկոբարը, որի կարողությունն այդ ժամանակ հասնում էր 10-12 մլրդ դոլարի, կարճ ժամանակ իր հանգիստն անցկացրեց 5-աստղանի հարմարավետ բանտում, որը ժամանակին ինքն էր կառուցել: Նա այդտեղից էլ ղեկավարում էր իր կայսրությունը: Բայց որքան էլ հարմարավետ լիներ բանտը, էսկոբարն ազատություն էր սիրում: Ու փախավ: Սակայն ազատությունը երկար չվայելեց: 1993 թ. դեկտեմբերի 2-ին` հենց իր ծննդյան օրը, գնդակահարվեց: Ընդամենը 44 տարեկան էր: Պաբլո էսկոբարի անունը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Նրա գլխի համար ժամանակին խոստացվել էր հանցագործ աշխարհի պատմության մեջ ամենախոշոր գումարը` 10 մլն դոլար (Կոլումբիայի նախագահի 200 տարվա աշխատավարձը): Երբ իշխանությունները որոշեցին կրկնապատկել խոստացած պարգևը, էսկոբարին սպանեցին, ու ոչ ոք չստացավ գումարը: էսկոբարի անունը գրանցվել է ևս մեկ հեղինակավոր հրատարակությունում` «Ֆորբս» ամսագրում (այս պարբերականն ամեն տարի հրապարակում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը): 1991թ. ցուցակում Պաբլո էսկոբարի անվան դիմաց նշված էր 34 կալվածք, 500 հազար հա հողատարածք: Իրեն պատկանող Խացիենդա ագարակում (Անտիգուա նահանգ) նա ստեղծել էր «Նապոլի» կալվածքը, որի կենդանաբանական այգում փղերի, առյուծների, վագրերի, ռնգեղջյուրների, գետաձիերի, ցլերի հետ պահվում էին հազվագյուտ կենդանիներ ու թռչուններ` սև կարապներ, ֆլամինգոներ, միասապատ ուղտեր, նույնիսկ... դինոզավրեր (ճիշտ է, նախապատմական այս արարածները միայն որպես քանդակ էին ներկայացված): Պարզապես գժվում էր շքեղ ու հատուկ պատվերով ստեղծված ավտոմեքենաների համար: Նրա ավտոտնակներում 40 հիասքանչ նմուշ կար: էսկոբարն իր «աշխատանքը կազմակերպելու», այսինքն` Կոլումբիայից կոկաինի հսկայական քանակություն դուրս հանելու, ԱՄՆ և աշխարհի ուրիշ երկրներ հասցնելու համար ամերիկյան ավիաընկերություններից գնել էր 727 ինքնաթիռ: Նա չէր հավակնում իր մեծ հայրենակցի` Գաբրիել Գարսիա Մարկեսի փառքին (ի դեպ, Մարկեսի հեղինակած «Թմրաբարոնի աշունը» գիրքը հենց Էսկոբարի մասին է), բայց ինքն էլ մանկական հեքիաթներ էր գրում ու կարդում գյուղի աղքատ երեխաների համար: Նրա եղբայր Ռոբերտոն բանտում եղած ժամանակ գրեց հուշերի մի գիրք` «Իմ եղբայր Պաբլոն», որում ասվում է.
«Իմ եղբոր երևակայությունը չափ ու սահման չուներ: Նա ամեն րոպե, ամեն ժամ հնարում, ստեղծագործում էր: Նա անիվների վրա տներ կառուցեց, մարդկանց բերեց-բնակեցրեց այդ տներում և այդ գյուղը տեղադրեց օդանավերի թռիչքուղու վրա, որտեղ օդանավերը վայրէջք էին կատարում կոկաին վերցնելու համար: Երբ օդանավերն իջնում էին, գյուղի տները հավաքում էին, հետո նորից բերում, իրենց տեղն էին դնում»:
Ինքնաթիռային ամեն մի թռիչք ամերիկյան թմրամոլներին հասցնում էր 15 տոննա կոկաին, իսկ Էսկոբարը հարստանում էր ևս 250 մլն դոլարով:

Տարածել