ՆԱՏՕ-ն 100 անգամ հարուստ է Հայաստանից. 10 փաստ ՆԱՏՕ-ի մասին

ՆԱՏՕ-ն 100 անգամ հարուստ է Հայաստանից. 10 փաստ ՆԱՏՕ-ի մասին

Գիտեի՞ք, որ անգլերենի բոլոր տառերը դաշինքում օգտագործվում են գաղտնալուր փոխանցելու համար:

1. Իսլանդիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրն է, որը բանակ չունի:

2. ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների հիմնական ուժը ապահովում են 5 երկրներ` ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա և Թուրքիա: Առաջին երեքը միջուկային տերություններ են:

3. Թուրքիան զինված ուժերի անձնակազմի քանակով ՆԱՏՕ-ի անդամ երկրորդ ամենամեծ երկիրն է (500000 զինծառայող):

4. ՆԱՏՕ-ի անդամ Լյուքսեմբուրգն ունի ընդամենը 450 զինծառայող:

5. ՆԱՏՕ-ն ունի սեփական այբուբենը: Անգլերենի բոլոր տառերը դաշինքում օգտագործվում են գաղտնալուր փոխանցելու համար:

6. ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրներից 25-ը եվրոպական են, մեկը` ասիական (Թուրքիա), և միայն երկուսն են հյուսիսամերիկյան (ԱՄՆ և Կանադա): Բայց ՆԱՏՕ-ի բոլոր ծախսերի ու ռազմական կարողության 30 %-ն ապահովում է ԱՄՆ-ը:

7. ՆԱՏՕ-ն 100 անգամ հարուստ է Հայաստանից: ՆԱՏՕ-ի բյուջեն կազմում է 200 միլիարդ եվրո:

8. ՆԱՏՕ-ի անդամ երկրները ապահովում են աշխարհում ռազմական ամբողջ ծախսերի 70 %-ը:

9. 1949 թվականին ՆԱՏՕ-ի գլխավոր խնդիրը երկրների միջև թշնամության հաղթահարումն էր: Այսօր մարտահրավեր է կիբերհարձակումը:

10. 1954 թվականին ՆԱՏՕ-ին անդամագրվելու խնդրանքով դաշինքին դիմել է ԽՍՀՄ-ը: Մերժել են:

Գրել կարծիք