Ինչպե՞ս ճիշտ վերադառնալ աշխատանքի դեկրետից հետո
Ինչպե՞ս աշխատանքի գնալ
Սկզբում, նախ եկեք պարզենք, թե ինչ ասել է դեկրետ կամ ֆիզարձակուրդ: ՀՀ-ում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են 2004 թվական նոյեմբերի 9-ին ընդունված ՀՀ աշխատանքային օրենսգրքով:
Մեր երկրում աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ երկու հոդվածով՝ 172 և 173:
Առաջինի դեպքում.
1) 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության).
2) 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում.
3) 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
Երկրորդի դեպքում. Երեխայի փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր), տատի, պապի կամ այլ հարազատի (այդ թվում` երեխայի խնամակալ նշանակված անձի) ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատատեղը (պաշտոնը):
Օրենքի համաձայն ղեկավարությունն իրավունք չունի ֆիզարձակուրդից վերադարձած աշխատակցին այլ աշխատանք առաջարկելու, քանի որ տվյալ աշխատակիցը պետք է վերադառնա այն նույն աշխատանքին, որ կատարել է նախքան արձակուրդ գնալը:
ԻՆՉՊԵ՞Ս ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՖԻԶԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՀԵՏՈ
Նախապես գործատուին ներկայացնելով համապատասխան դիմում` Դուք կարող եք վերադառնալ աշխատանքի ցանկացած օր`առանց սպասելու, որ Ձեր երեխան դառնա 3 տարեկան:
Սակայն Դուք պարտավոր եք վերադառնալ աշխատանքի Ձեր երեխայի` 3 տարեկան դառնալու հաջորդ իսկ օրը, քանի որ այդ պահից ի վեր Ձեր ֆիզարձակուրդը վերջանում է և աշխատանքից բացակայությունը կհամարվի անհարկի բացակայություն:
Երբ Ձեր երեխան դառնում է 3 տարեկան, գործատուն իրավասու է Ձեզ աշխատանքից հեռացնել հաջորդ իսկ օրը` աշխատանքի չներկայանալու պատճառով:
Օրենքի համաձայն ղեկավարությունն իրավունք չունի ֆիզարձակուրդից վերադարձած աշխատակցին այլ աշխատանք առաջարկելու, քանի որ տվյալ աշխատակիցը պետք է վերադառնա այն նույն աշխատանքին, որ կատարել է նախքան արձակուրդ գնալը:
Աշխատանքի վերադառնալիս փորձե′ք պարզել, թե ի՞նչ է փոխվել աշխատավայրում Ձեր բացակայության ընթացքում: Իրազե′կ եղեք տեղի ուենցած բոլոր փոփոխություններին, որպեսզի հետ չընկնեք աշխատանքային ռիթմից:
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)