Արեգ Նազարյան. Հեղափոխությունները միայն փողով են արվում
այլ իրականություն
Երբ տղամարդը բոլորում է 50 տարին, հասկանում է, որ կյանքը դրանով չի ավարտվում, ընդամենը սկսվում է մի նոր էտապ: Ինձ համար վճռորոշ է եղել ոչ թե 50-ը բոլորելը, այլ, օրինակ, 1988 - 1989 թվականները. ես ծնվել ու մեծացել էի մի երկրում, բայց այդ տարիներին հայտնվեցի մեկ այլ երկրում, մեկ այլ իրականության մեջ: Ես ա՛յն ժամանակ եմ կյանքս կիսել, ոչ թե 50 տարեկանում:
պատվիրաններ
Երբեք չի կարելի դավաճանել: Ցանկալի է չստել: Ավետարաններում գրված է, թե ինչ չի կարելի անել կյանքում. ես փորձում եմ ըստ այդ պատվիրանների ապրել:
սահմանագիծ
Շատ պայմանական են այն «գծերը», որ քաշել ենք մեզ համար: Իրականում դրանք սահմանագծեր են, որոնք մենք ինքներս ենք գծում. դրանք ոչինչ չեն նշանակում: Այսօր 49 եմ, վաղը՝ 50: Ի՞նչ է փոխվելու: Առավոտյան արթնանալու եմ, և մի բան փոխվելո՞ւ է: Իհարկե, ո՛չ: Դրանք պայմանականություններ են, որոնք ինքներս ենք ստեղծում: Նաև ստիմուլ են: Ինչ-որ կետեր են, որոնք ստիպում են, որ ինքդ քո առաջ հաշվետու լինես:
ուսում
Երեխաներին հավանաբար պետք է ստիպես սովորել: Բայց պետք է հետաքրքրել: Ինչ-որ նոր բան իմանալը բնական պահանջ է: Նույնիսկ կենդանիները, երբ մեծանում են, սկսում են ճանաչողական կետից:
ՄՈՆՈԼԳՆԵՐ
քսակ
Փողով հնարավոր է անել ամեն ինչ և ոչինչ: Բաներ կան, որ փողով չես կարող անել: Եվ փա՜ռք Աստծո, որ չես կարող: Փողով միայն զզվելի բաներն են արվում: Օրինակ` հեղափոխությունները միայն փողով են արվում:
Կարդա նաև
«Ծիլ տուր հայերեն– 2025» մրցույթի փակումը և մրցանակաբաշխությունը՝ Newmag Winterfest-ում
«Հուսով եմ՝ իմ պատմությունը կոգևորի շատերին ու կօգնի շարունակել հավատալ ու երազել». Հենրիխ Մխիթարյանի ողջույնի խոսքը՝ հայ երկրպագուներին (տեսանյութ)
Միանգամից երկու նոր գիրք մեկ բեսթսելլեր հեղինակից. Newmag֊ը հրատարակել է Ադամ Գրանտի գրքերը (տեսանյութ)
«Ինքնատիպները». Newmag-ը հայերեն է հրատարակել Ադամ Գրանտի նաև մյուս բեսթսելլերը (թրեյլերը)