Сноб. Դավիթ Յան. Ինչպե՞ս փողերը կփոխեն աշխարհը

Сноб. Դավիթ Յան. Ինչպե՞ս փողերը կփոխեն աշխարհը

«Էբբի» ընկերության հիմնադիր, հայազգի Դավիթ Յանը «Սնոբ» ամսագրին պատմել է ինովացիոն սթարթափերի, եկամտաբեր հոբբիների ու ապագայի` իր պատկերացումների մասին:

Սնոբ. Շատ հայտնի պատմություն է, թե ինչպես ստեղծեցիք ձեր առաջին ծրագրային ապրանքը: Նստած էիք ֆրանսերենի դասին ու մտածում էիք, թե ինչքան անհարմար են թղթային բառարանները եւ ինչ լավ կլիներ, եթե լինեին դրանց էլեկտրոնային տարբերակները: Բայց ե՞րբ հասկացաք, որ չպետք է զբաղվեք նրանով, ինչ սովորաբար անում են ֆիզֆակի սովորական ուսանողները:

Դավիթ Յան. Երեւի դա եղավ 1990 թվականին, երբ Վսեվոլոդ Ֆլեկսովիչ Գենտմահերը Ֆիզիկայի ինստիտուտի անդամ-թղթակից էր եւ իմ ղեկավարը, ասեց, որ ես պետք է ընտրություն կատարեմ. կամ պետք է զբաղվեմ ֆիզիկայով, կամ ուրիշ ինչ-որ բանով: Նա չգիտեր, ինչով եմ ես իրականում զբաղվում,  բայց հասկանում էր, որ ինչ-որ բաներ ինձ շեղում են դասերից: Դա ինձ համար դժվար որոշում էր: Ես դուրս մնացի: Գնացի մեր ֆակուլտետի դեկանի մոտ ու խնդրեցի ակադեմիական արձակուրդ: Դեկան ասեց, որ արձակուրդ տալ չեն կարող, քանի որ ես հեռացված եմ, բայց, երբ ավարտեմ գործերս, ինձ խոստանում են հետ վերցնել: Ես վստահ էի, որ նա ստում է, ինձ այլեւս հետ չեն վերցնի»:

Սնոբ. Բայց հետ վերցրին, չէ՞:

Դավիթ Յան. Այո, եւ նա ճիշտ էր, երբ ասում էր. «Յան, Դուք մեկ տարում ձեր գործերը չեք վերջացնի, ինչ իմաստ ունի հիմա ձեւակերպել ակադեմիական արձակուրդ, եթե մի օր, ամեն դեպքում, պետք է Ձեզ հեռացնեն: Եկեք, երբ կավարտեք բոլոր գործերը:» Ես հույս ունեի, որ կավարտեմ համալասարանը: Շատ տխուր կլիներ, այդքան ջանք թափել, ամբողջ կյանքում այդքան ձգտել ու, արդյունքում, ոչինչ չունենալ: Դա մեծ դժբախտություն կլիներ: Ախր, ես երրորդ դասարանից սկսած ուզում էի դառնալ ֆիզիկոս, ինչպես մայրս ու հայրս: Ես մասնակցում էի բոլոր հնարավոր օլիմպիադաներին: Ինձ համար ֆիզիկան ամեն ինչ էր:

Սնոբ. Ձեր կյանքում եղե՞լ է ինչ-որ մի պահ, երբ փոշմանել եք, որ ընտրել եք ուղի, որը Ձեզ բերել է բիզնես:

Դավիթ Յան. Առաջին անգամ դա զգացի շատ արագ, Lingvo նախագծի վրա աշխատելու ժամանակ: Հետո էլի շատ անգամներ եմ նույնը զգացել: Մենք երիտասարդական գիտական-տեխնիկական կենտրոնում պարտքով վերցրեցինք երեք հազար ռուբլի: Այդ գումարով կնքեցինք պայմանագիր կոպերատիվի հետ, որը մեզ պետք է տար բառային բազան: Այն սկսեց աշխատել, եւ ես զգացի, որ անձնական պատասխանատվություն ունեմ այդ գումարի համար: Արդեն պարզ էր, ես հեռանում եմ ֆիզիկայի ֆակուլտետից, որ կյանքը կտրուկ փոխվում է, չնայած դեռ ոչինչ չէի արել: Եւ հենց այդ ժամանակ էլ պարզվեց, որ մենք ունենք մրցակիցներ: Մտածում էինք, որ կա միայն Բարկովսկու էլեկտրոնային հինգ հազար բառ ունեցող բառարանը, մենք էլ կանենք երեսուն հազարանոց անգլերեն-ռուսերեն բառարան: Մտածում էինք, որ մեր բառարանը կլինի ավելի լավը, քանի որ մենք ավելի լավ էինք աշխատում: Եւ, հանկարծ, պարզվում է, որ էլեկտրոնային բառարաններ էլի կան: Իսկ մենք գտնվում ենք պրոցեսի ամենասկզբում: Մեր գործը պետք է անեինք մեկ ամսվա ընթացքում, բայց ժամանակն արդեն անցել էր,  ոչինչ դեռ պատրաստ չէր: Ես ու գործընկերս` Սաշա Մոսկալյովը, ուղղակի չգիտեինք, թե ինչ ենք անելու. ո՞վ է մեր բառարանը գնելու, ինչի՞ համար: Հատկապես, որ մյուս բառարաններն արդեն կային, ու դրանք գողացած, բայց նաեւ անվճար էին: Մենք ունեինք ցավոտ տագնապի զգացողություն, բայց չունեինք հետդարձի ճանապարհ, մենք պարզապես առաջ էինք գնում:

Սնոբ. Հետո նույնն էլի՞ եղավ:

Դավիթ Յան. Դա առաջին անգամն էր, երբ մենք կասկածեցինք, որ ինչ-որ բան կստացվի: Բայց հետո, Lingvo-ն ստացվեց, ու եղան նոր նախագծեր: Մեկնարկեց FineReader-ը, հետո  Cybiko-ն, հետո էլի նախագծեր եղան: Եւ ամեն անգամ, երբ սկսում էինք նոր պրոեկտ, ամեն ինչ նորից կրկնվում էր: Սկզբում մարտական տրամադրություն էր, որ բոլորին կհաղթենք: Մի երկու ամսից կամ կես տարուց անպայման գալիս էր մի պահ, երբ հասկանում էինք, որ կան մրցակիցներ, որոնք գրեթե նույնն են անում, ինչ մենք, ու վատ չեն անում: Դա մի սարսափելի պահ է: Բայց ավելի սարսափելի է, երբ իմանում ես, որ ունեիր մրցակից, որն ամեն ինչ շատ լավ էր անում, բայց նրա բիզնեսը մեռել է` չհասնելով շուկա: Ու մտածում ես` գրողը տանի:

bl4288

Սնոբ. Ամենասզկբում փողի համար էիք աշխատո՞ւմ:

Դավիթ Յան. Դա ամենասզկբում էր: Lingvo-ն սկսեցինք անել ոչ թե ֆիզիկան թողնելու համար, ուղղակի փող էինք ուզում աշխատել:

Սնոբ. Իսկ հիմա ձեր հաջողությունը փողով ե՞ք չափում:

Դավիթ Յան. Ավելի շուտ, գնահատում եմ Երեւանում գտնվող մեր Այբ դպրոցի հերթական նոր մասնաշենքը կառուցելու հնարավորությունով կամ անհնարինությամբ:  Ես իմ հաջողությունը գնահատում եմ նաեւ «Галчонок» բարեգործական ֆոնդում  ներդրում անելու հնարավորությամբ կամ անհնարինությամբ: Կամ էլ, օրինակ, երբ հասկանում եմ, որ կարող եմ կամ չեմ կարող գնել ընկերություն, որի հետ միավորումը շատ կօգնի ռազմավարական զարգացման համար: Հաջողության իմ գնահատականը բացվող կամ չբացվող հնարավորություններն են:

Սնոբ. 2000-ականներին մտաք ռեստորանային բիզնես: Ձեր ինչի՞ն էր պետք: Դա ի՞նչ էր:

Դավիթ Յան: Դա հոբբի էր: Սկզբում այն նույնիսկ եկամտաբեր էր: Մենք ունեինք FAQ-café անունով փոքրիկ նկուղային  ռեստորան, որը տեղավորվում էր 90 քառակուսի սանտիմետրի վրա, բայց ամեն մի քառակուսի մետրի վրա ավելի շատ եկամուտ էր բերում, քան շատ ռեստորաններ:

Սնոբ. Սովորաբար, ռեստորանային  նախագծերը, որոնք հոբբի են, ավելի կարճ են տեւում, քան ձերը:

Դավիթ Յան. Որպեսզի ռեստորանները դառնան բիզնես, պետք է քիչ կապված լինեն կոնկրետ անձնակազմի հետ: Այնտեղ ամեն ինչ շատ կապված է, թե ով է քո արտտնօրենը, ով է մատուցողը, շեֆ-խոհարարը, բարմենը: Իմ գնահատականով, այս ամենը դառնում է բիզնես` տասը-տասնհինգ ռեստորաններից հետո: Այդ պահից կոմերցիոն պոտենցիալի աճն այնպես է, որ սկսում ես պահել ուժեղ մարդկանց: Նրանց պահում է մոտիվացիան: Հիմա ես դրանով շատ չեմ զբաղվում: Եթե ինքդ ռեստորանում չես ապրում, օրվա մեջ գոնե մեկ անգամ այնտեղ չես հայտնվում, պետք է պատրաստ լինես, որ մի օր այն կփակվի: Վարձակալը կարող է հրաժարվել այն տալ վարձակալությամբ, կգնան մի քանի կարեւոր մարդիկ, որոնցով սկսվել է նախագիծը: Եւ… վերջ:

Սնոբ. Հասկացաք, որ առանց Ձեզ չի ստացվում ու կորցրի՞ք հետաքրքրությունը:

Դավիթ Յան. Ռեստորանները սկսվեցին  մի քանի նախագծերից, առաջինը` ֆլեշմոբերից: Այն ժամանակ ես ԱՄՆ-ից էի վերադարձել, որտեղ սկսել էինք Cybiko նախագիծը: Ես այնպես էի գերհոգնել, որ երկու տարով գնացի ստեղծագործական հանգստի: Զբաղվում էի միայն արտ-նախագծերով, օրինակ, ֆլեշմոբերով ու միջոցառումներով:  FAQ-café-ի առաջին ռեստորանը հենց այդ ժամանակ բացվեց: Այն շատ արագ դարձավ պոպուլյար, մտնել այդ ռեստորան ֆիզիկապես գրեթե անհնար էր, եւ մեր հյուրերը ստիպեցին բացել եւս մեկը: Բացեցինք ArteFAQ-ը, հետո արդեն մնացած բոլորը: Իսկ հետո արդեն այդ նախագիծը սկսեց աշխատել առանց ինձ: Այնուամենայնիվ, ռեստորանային հոբբիս բիզնես չդարձավ: Բայց բիզնես դարձավ iiko ընկերությունը, որը չէր լինի, եթե չլինեին ռեստորանները: FAQ-café-ի ու բոլոր մյուս ռեստորանների հիմքի վրա մենք ստեղծեցինք ռեստորանային բիզնեսի կառավարման ծրագիր: Այդ նախագծի համար ես հպարտ եմ: Հիմա iiko ՏՏ ծրագրի հիման վրա  աշխատում է ինը հազար ռեստորան քսան երկրներում: iiko-ից արդեն հասցրել է ծնվել եւս մեկ նոր ընկերություն` Платиус-ը, որի 51 տոկոսը գնել է Сбербанк-ը: Платиус-ն օգտագործում է երեք միլիոնից ավելի մարդ, եւ դա չէր լինի, եթե չլիներ այն նկուղային ռեստորանը:

 

yan

Սնոբ. Իսկ ինչո՞ւ սկսեցիք գրել առողջ ապրելակերպի մասին գիրք:

Դավիթ Յան. Էլի: Ես տպագրվելու նպատակ չունեի: Պարզապես ուզում էի, որ մեր երեխաները լավ սնվեն: Մեր տատիկներն ու դայակները երեխաներին շատ են սիրում ու կարծում են, որ կարագով ու պանրով սպիտակ հացն ու քաղցր թեյը նորմալ նախաճաշ է: Ես ինտուիտիվ զգում էր, որ դա նորմալ չէ, բայց բացատրել չէի կարողանում: Ես սիրում եմ ամեն մի գործ հասցնել ավարտին, ես սիրում եմ ֆունդամենտալ մոտացումները, այդ պատճառով էլ որոշեցի կարդալ ոչ թե գիտահանրամատչելի հոդվածներ, այլ դրանց սկզբնաղբյուրները: Սկսեցի ուսումնասիրել բիոքիմիայի դասագրքերը, անգլերենով կարդացի World Health Organization-ի նյութերը, պարզեցի, թե ինչպես է կառուցված մարդու մետոբալիզմը, ինչ է Կրեբսի ցիկլը ու հասկացա, որ աշխարհը շատ վաղուց եկել է պարզ եզրահանգումների: Հետո ես Facebook-ում հրատարակեցի մի կարճ հոդված, եւ ինձ իմ ընթերցողները հուշեցին, որ այդ մասին անպայման պետք է գրել գիրք: Երբ ես գրեցի գիրք, դայակներն ու տատիկները այն կարդացեին, որպես հեղինակավոր աղբյուր:

Սնոբ. Դա շատ համարձակ էր: Հայտնի է, որ դիետաների մասին իրար խորհուրդ տվողների մեծ մասը անկիրթ են: Իսկ Դուք մի կողմ թողեցիք սնոբիզմը ու ՏՏ ոլորտի բարձունքից եկաք Ձեզ համար շատ տարբեր մի լսարանի մոտ:

Դավիթ Յան: Երեւի, կարեւորը հենց դա էր: Մարդիկ, որոնք գիտեին ինձ, մտածեցին, որ, եթե Դավիթ Յանը կարդացել է 70 սկզբնաղբյուր-հոդվածներ ու կես տարի ուսումնասիրել է, ուրեմն դրան կարելի է հավատալ:

Սնոբ. Դուք ունե՞ք ապագայի կերպար:

Դավիթ Յան. Ապագայի կերպար….Թռչող ռոբոտները, անօդաչու սարքերը, անվարորդ մեքենաները, ամեն տեսակի արագընթաց տրանսպորտը, խելացի սարքերը, սառնարանները, որոնք խոսում են մեզ հետ ու ռեալ գործակցում են, դառնում են տան դժվար էկոհամակարգի կառավարիչը: Իրականում, մենք արդեն տեսնում ենք դա: Մեր աչքի առջեւ հիմա այդ հեղափոխության սկիզբն է:  Օնլայնի ու օֆլայնի, իրականի ու վիրտուալի ամբողջական կոնվերգենցիա: Դա տեղի է վճարումների, սպառման, կառավարման ոլորտներում: Պատկերավոր ասած, շարժվողի ու անշարժի, խելացիի ու անխելքի  միջեւ սահմանը կջնջնվի: Մոտավորապես կլինի այնպես, որ մենք սառնարանին կասենք, նա ռոբոտին կուղարկի պատվերը բերելու:»

Սնոբ. Իսկ Դուք սառնարանին չեք ուզո՞մ ասել, որ ռոբոտին ուղարկի Աֆրիկա` սոված երեխաներին կերակրելու: Դուք ոչ մի բառ չասացիք, թե ինչ կլինի աղքատների հետ, որ բոլոր մարդիկ եղբայրներ են:

Դավիթ Յան. Բոլոր մարդիկ եղբայրներ ե՞ն: Լավ կլիներ: Ինչ վերաբերում է աղքատությանը, ցավոք, դրա վրա ազդելը շատ դժվար կլինի: Երեւի, աղքատներ միշտ կլինեն: Ես մի հետազոտություն եմ կարդացել, որտեղ ասվում է, որ աղքատության պատճառը հարուստ մարդիկ չեն, կան այլ պատճառներ: Հասարակությունը աղքատ մարդկանց կտա նոր հնարավորություններ, հնարավորությունները տարբեր խավի մարդկանց համար գրեթե հավասար կլինեն: Սա վերաբերում է  մաքուր ջրից մինչեւ կրթություն, բայց բարօրությունը, ցավոք, չի հավասարվի:

Սնոբ. Եթե հանկարծ հայտնվեր ճամպրուկ, մեջն էլ` տասը միլիոն դոլար: Ո՞ւր կներդնեի՞ք:

Դավիթ Յան. Ես հաստատ գիտեմ, թե ինչ կանեի այդ փողերը: Կնվիրեի Այբ դպրոցին: Այբ-ում ըստ նախագծի կա միայն 11 շինություն, եւ մենք հավաքում ենք 45 միլիոն դոլար, որից յոթն արդեն հավաքել ենք: Երկու մասնաշենքերն արդեն կառուցված են, չորս հարյուր երեխաներ սովորում են, հիմա կառուցում ենք երրորդ մասնաշենքը:

Սնոբ. Այսինքն, դպրոց կկառուցեի՞ք:

Դավիթ Յան. Այո,  այդ գումարը կուղղեի ոչ թե դեպի բիզնես, այլ դեպի դպրոց: Բիզնեսում հնարավորությունները շատ են, բոլոր գումարները չես վաստակի: Իսկ մարդիկ ինչո՞ւ են փող աշխատում. Որպեսզի փոխեն աշխարհը: Իսկ  Compreno-ում կամ FineReader-ում ներդրված գումարը կտրուկ որեւէ բանի վրա արդեն  չի ազդի, իսկ դպրոցի համար կառուցված մի քանի նոր մասնաշենքն ու այնտեղ սովորող երեխաները` կփոխեն: Ի դեպ, արդեն կա պայմանավորվածություն, որ Ռուսաստանում էլ գուցե բացվի դպրոց Այբի սկզբունքներով, բայց արդեն Ռուսաստանի համար նախատեսված գրքերով:

blog_entry_934314

Սնոբ. Բիզնեսմեններից ո՞վ է ձեզ համար օրինակ:

Դավիթ Յան. Ինձ շատ է դուր գալիս «օրինակ» բառը: Բացառապես բոլորը, ովքեր զբաղվում են տեխնոլոգիական բիզնեսով, պետք է կարդան Սթիվ Ջոբսի մասին Այզեկսոնի գիրքը: Դա չի նշանակում, թե ես ասում եմ. «Ամեն ինչ արեք, ինչպես անում էր Սթիվ Ջոբսը, վերցրեք նրանից օրինակ»: Ոչ, ուղղակի ամեն մեկը այս պատմության մեջ կանի իր բացահայտումները: Կան բացարձակ փայլուն մարդիկ, որոնք աշխարհը փոխելու հարցում ուղղամիտ են, համառ: Նույն Իլոն Մասկը, Սերգեյ Բրինը, Տրեվիս Կալանիկը ու շատ-շատերը այդպիսին են: Իսկ ինձ, իրականում, գիտե՞ք, ով է ոգեւորում, հուզում: Վերջերս ես հասկացա, որ Էնդրյու ԼԼոյդ Ուեբերն ու Թիմ Ռայսն իրենց առաջին ու գլխավոր ռոք-օպերան` Jesus Christ Superstar-ը գրել են  23 ու 26 տարեկանում:  Դա ինձ, իսկապես, զարմացրեց: Վերջերս մենք ընկերներով հավաքվել էինք, փռվել բազմոցներին, որոնք ուղիղ նայում էին դեպի 280-րդ ճանապարհին,  անջատել էինք հեռախոսները, միացրել էինք վինիլային սկավառակներ ու տեքստը ձեռքներիս ծայրից ծայր լսում էինք այդ օպերան: Դա անբացատրելի հաճույք էր: Եւ ես, հանկարծ հասկացա`ախր, նրանք ընդամենը 23 եւ 26 տարեկան էին, երբ գրեցին այդ օպերան: Դա այնպիսի տիտանական աշխատանք է եւ այնպիսի որակյալ աշխատանք, մարդկային պրոբլեմների ընկալման այնպիսի խորը ընկալում, այնպիսի գեղարվետսական ճաշակ, եւ դա այդքան երիտասարդ տարիքում: Դա ողղակի ֆանտաստիկ է: Եթե կարողանայի միայն սեղմել նրանց ձեռքը:

 

Լուսանկարները՝ Սլավա Ֆիլիպով (Сноб)

 

Գրել կարծիք