10 խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ ազատվել դեպրեսիայից

Առօրյա գորշությունից փախչելու լավագույն միջոցը սիրելի և գայթակղիչ բաներով զբաղվելն է:

dc3a9pression

«Դեպրեսիան կարծես սևազգեստ կին լինի, ով թակում է ձեր դուռը: Եթե դուք նրան քշեք, նա կշարունակի կանգնել ձեր տան շեմին հավերժ: Իսկ եթե դուք նրան ներս հրավիրեք, նստեցնեք սեղանի կողքին, հյուրասիրեք, որից հետո հարցնեք վերջինիս այցելության նպատակի մասին, դուք կունենաք հնարավորություն նրան հրաժեշտ տալու»:

Կարլ Գուստավ Յունգ

Դեպրեսիան 21  – րդ դարի ամենա մեծ տարածում ունեցող «հիվանդություններից» մեկն է: Կյանքում լինում են պահեր, երբ ամեն ինչ թվում է գորշ, տրամադրությունը սովորականից ցածր, ցանկություն չի լինում որևիցե բան անել, կարծես ամեն ինչ կորցնում է իր բնական իմաստը: Այս բոլոր կարող են հանդիսանալ դեպրեսիայի նախանշան: Իսկ ինչպես ինքնուրույն հաղթահարել հուզական այդ վիճակը:

1. Հոգեբանները գտնում են, որ ցանկացած խնդրի լուծման առաջին քայլը այն սահմանելն է և հասկանալը վերջինիս առաջացման պատճառները: Ամենից տարածված տարբերակը թղթի վրա գրելն է այն ցանկաությունները, որոնք դուք ուզում եք իրականացնել և այն խոչընդոտները, որոնք հնարավորություն չեն տալիս իրկանացնել բաղձալին: Նման մոտեցումը օգնում է դուրս բերել խնդիրները, որոնք նպաստում են դեպրեսիայի առաջացմանը:

2. Գտեք ձեզ համար հաճելի աշխատանք, քանի որ սիրելի աշխատանքը տալիս է ուժեր, իսկ տհաճ աշխատանքն, ընդհակառակը, խլում է մեր էներգիան:Դեպրեսիայի պատճառ հաճախ հանդիասնում են հենց աշխատավայրում առաջացած տհաճությունները:Եթե ձեր աշխատանքը բացասական հույզեր է առաջացնում, ժամանակն է մտածել այն մասին, որ նոր աշխատանք գտնեք: Նման պարագայում կարևոր է, որ աշխատանքը հաճույք պատճառի, իսկ աշխատավարձն այս դեպքում երկրորդային պետք է լինի:

3. Փոխեք ձեր վերաբերմունքը տեղի ունեցող երևույթների հանդեպ: Այս պարագայում ամեն ինչ շատ պարզ է` չեք կարող փոխել իրավիճակը կամ իրադրությունը, փոխեք ձեր վերաբերմունքը տեղի ունեցողի հանդեպ: Գուցե այս ամենն անել այդքան էլ հեշտ չէ, բայց հանգստությունն ու դրական հույզերն առավել կարևոր են:

4. Դադարեք անընդհատ մտածել խնդիրների մասին: Ամեն անգամ երբ դուք խոսում կամ պատմում եք ձեզ հետ տեղի ունեցող բացասական երևույթների մասին, ևս մեկ անգամ խորացնում եք ձեզ մոտ առաջացած դեպրեսիան: Մշիտ հիշեք, որ երբ մարդիկ փորձում են իմանալ ձեր որպիսության մասին, չեն ակնկալում լսել թե ձեզ մոտ որքան վատ է ամեն ինչ: Նման դեպքերում ավելի լավ է ժպտալ, հարցնել իրենց որպիսության մասին: Նման վարքը հնարավորություն կտա խուսափել մեկ անգամ ևս ձեր խնդիրների մասին մտածելուց:

5. Դադարեցրեք շփումն անհաջողակների հետ: Հաճախ, երբ մենք մեզ վատ ենք զգում, ձգտում ենք շրջապատել մեզ նման մարցկանցով, առանց գիտակցելու, որ վերջիններս էլ ավելի են խորացնում բացասկան հույզերը, դեպրեսիայի զգացումը:

depression-track-intro

6. Եթե դուզ գացողություն ունեք, որ դեպրեսիան այնքան խորն է, որ դուք կարիգ ունեք ինչ որ մեկի օգնության այն հաղթահարելու համար, գտեք գտեք ձեզ համար ուսուցչի/наставник: Նա կարող է լինել ընկերական շրջապատից, ինչու չէ նաև գործընկերներից ինչ որ մեկը: Բայց միշտ հիշեք, որ դուք կարիգ ունեք ընկերոջ, որը ձեզ կաջակցի և խորհուրդներ կտա, այլ ոչ թե մարդու, ով կարող է թիրախ հանդիսանալ բացասական էներգիայի բաց թողնման համար:

7. Մի դադարեք զարգանալ որպես անձ: Ինչ էլ որ տեղի ունենա ձեր կյանքում, պետք է առաջ գնալ: Հարկավոր է հաղթահարել չեմ ուզում ասվածը և ինքնազարգանալ` գիրք կարդալ, կինոթատրոն հաճախել, նոր մարդկանց հետ շփվել և այլն:

8. Դարձրեք ձեր կյանքն ավելի պայծառ: Սկսեք շփվել դրական, լուսավոր անձանց հետ: Դադարեք վախենալ ապրելուց և դուք ձեր մեջ կբացահայտեք լույսը, որը ձեր առջև կբացի նոր հորիզոններ:

9. Սկսեք ակտիվ զբաղվել սպորտով: Ֆիզիկական վարժությունները լավագույն միջոցն են բացասական հույզերից և մտքերից ազատվելու համար:

10.Գտեք ձեզ համար նոր հոբբի: Առօրյա գորշությունից փախչելու լավագույն միջոցը սիրելի և գայթակղիչ բաներով զբաղվելն է: Նման զբաղմունք կարող է լինել ձեռագործությունը, սեղանի խաղերը և նմանատիպ այլ գործողություններ:

Գրել կարծիք