ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[ Արեվելյան խոհանոց ] Երբ Արևմուտքը Արևելքի համար

[ Արեվելյան խոհանոց ] Երբ Արևմուտքը Արևելքի համար միջնորդ է

Նոյեմբեր, Բեռլին, Գերմանիա, տասնհինգ թվական: Միմյանց հետ հանդիպում են լրատվամիջոցների 2 պատվիրակություններ, մեկը` Հայաստանից, մյուսը՝ Թուրքիայից: Խմբերը պետք է իրենց պատկերացնեն Հայաստանի ու Թուրքիայի պաշտոնական պատվիրակությունների դերում ու բանակցեն:
Գերմանական կողմը միջնորդ է: Պատվիրակությունները բանակցություններից առաջ որոշում են խնդիրների շրջանակը, առաջնահերթությունները, մարտավարությունը, այսպես կոչված` «կարմիր գծերը»: Հայկական պատվիրակության փակ քննարկման ընթացքում գալիս են ընդհանուր հայտարարի:
Ամենևին չմոռանալով Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության ու պահանջատիրության մասին, պետք է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել: Ուղղակի կապերը հնարավորություն կտան ավելի արդյունավետ ազդել թուրք հասարակության վրա ու կոտրել Հայկական հարցի տաբուները:
Բանակցություններից առաջ թուրքական պատվիակությունն այն համոզման էր, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն ու սահմանի բացումն ավելի շատ բխում է Հայաստանի շահերից, որի տնտեսությունը մեծապես տուժում է շրջափակումից: Նրանք ենթադրում էին, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելը Թուրքիայի համար կարևոր նշանակություն չունի, հետևաբար բանակցություններում Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում:



Թուրքական բարեկամություն` թշնամու հետ





Եվ ահա` պատվիրակությունները ընտրում են մեկական հայ և թուրք մասնակցի, որոնք պետք է դեմ առ դեմ բանակցեն: Առաջինն իր պատվիրակության դիրքորոշումը ներկայացնում է հայ բանագնացը.

  • Հայաստանը կողմ է հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելուն: Սա նշանակում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում՝ դեսպանատների բացում Երևանում ու Անկարայում: Երկրորդ. անհրաժեշտ ենք համարում բացել հայ-թուրքական սահմանը, քանի որ 21-րդ դարում նորմալ չէ, որ չպատերազմող երկրները փակ սահման ունենան: Այս երկու քայլերը մեզ համար դիտարկվում են որպես կարգավորման նախնական փուլ: Հայաստանը ցանկանում է հետագայում Թուրքիայի հետ ստեղծել Բարձր մակարդակի համագործակցության խորհուրդ՝ քաղաքական, տնտեսական ու անվտանգության հարցերը քննարկելու համար: Մենք տեղյակ ենք, որ նման խորհուրդներ գործում են Թուրքիայի ու այլ երկրների հետ հարաբերություններում, օրինակ` Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի: Խորհուրդներում ընդգրկված են այդ երկրների նախարարներ, որոնք տարին մի քանի անգամ համատեղ նիստեր են անցկացնում: Ցանկանում ենք վերահաստատել, որ Հայաստանն առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման կողմնակից է:


  Գերմանացի միջնորդը խոսքը փոխանցում է թուրք բանագնացին:

  • Թուրքիան ցանկանում է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Մենք կողմնակից ենք, որպեսզի դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն ու բացվի հայ-թուրքական սահմանը: Բայց մինչև այդ ամենը մենք ուզում ենք տեսնել Ղարաբաղի հարցում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագիր:


Հայ պատվիրակը ժպտալով իր զարմանքն է արտահայտում:

  • Ներեցեք, բայց Դուք հակասում եք ինքներդ Ձեզ: Ասում եք, որ ցանկանում եք առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, իսկ հետո նշում եք, որ մինչև այդ անհրաժեշտ է լուծել Ղարաբաղի հարցը: Եթե սա նախապայման չէ, ուրեմն ո՞րն է նախապայմանը:


Թուրք պատվիրակը հակադարձում է.

  • Ոչ, սա նախապայման չէ: Մենք ուղղակի ցանկանում ենք տեսնել այդ հարցում ստորագրված փաստաթուղթ: Թուրքիան ռազմավարական շահեր ու հետաքրքրություններ ունի Ղարաբաղի հարցում, որոնք չի կարող անտեսել:


Հայ բանագնացը նորից զարմանում է.

  • Այդ ի՞նչ ռազմավարական շահեր ունի Թուրքիան Ղարաբաղում: Այնտեղ չկա թուրքական համայնք, և այն երբեք Թուրքիայի տարածք չի եղել: Ղարաբաղյան հակամարտությունը վերաբերում է միայն հայ-ադրբեջանական հարաբերություններին: Մեր կարծիքով, այս հակամարտությունը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում տեղադրելը տրամաբանական որևէ հիմնավորում չունի: Խնդրով զբաղվում է Մինսկի խումբը, և բանակցություններն ընթանում են:


Թուրքական կողմն անդրդվելի է.

  • Թուրքիան գոհ չէ բանակցությունների ընթացքից: Մենք փաստացի արդյունք ենք ցանկանում տեսնել: Դա թույլ կտա կարգավորել Հայաստանի հետ մեր հարաբերությունները:   


Միջնորդ կողմը միջամտում է և բանակցություններում ընդմիջում է հայտարարում: Պատվիրակությունները պետք է իրենց ներսում քննարկեն 1-ին փուլի արդյունքը: Հայկական խումբը միակարծիք է՝ Արցախյան հակամարտությունը հայ-թուրքական հարաբերությունների հետ որևէ կապ չունի, և անընդունելի է դրա շահարկումը այս բանակցություններում:
Հայ պատվիրակը սկսում է 2-րդ փուլը.

  • Հայաստանը անթույլատրելի է համարում Ղարաբաղյան խնդրի քննարկումը բանակցությունների այս ֆորմատում, իսկ Ձեր ցանկությունը մեր գնահատմամբ նախապայման է: Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ շարունակել խաղաղ բանակցությունները: Դուք նշեցիք, որ Թուրքիան Ղարաբաղում ունի հատուկ հետաքրքրություններ, շահեր: Հայաստանը Թուրքիայից կարող էր պահանջել, օրինակ` այլևս չմիջամտել Սիրիայի ներքին գործերին: Սիրիայում հայկական համայնք կա, որը արդեն քանի տարի մեծապես տուժում է Թուրքիայի քաղաքականության պատճառով: Սակայն մենք այս նախապայմանը չենք առաջադրում:


Հերթը նորից թուրք բանագնացինն է, նա սովորականի պես քչախոս է.

  • Ոչ, ոչ: Ձեր նշած Սիրիայի օրինակն այլ հարց է: Ձեզ հետ ընդհանրապես համաձայն չենք:


Միջնորդը` հասկանալով, որ բանակցությունները փակուղի են մտել, դադարեցնում է դրանք: Գերմանական կողմը ուշադրություն է դարձնում այն փաստի վրա, որ դիրքորշումների առաջին ու հիմնական մասում` սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում, 2 կողմերի մոտեցումները համընկնում էին: Հակադրությունը սկսվեց միայն Ղարաբաղի խնդրի արծարծման պատճառով: Գերմանիան կոչ է անում կենտրոնանալ ընդհանուր մոտեցումների վրա: Հայկական պատվիրակությունը ամբողջությամբ կողմ է դրան:
Պաշտոնական դերերից դուրս գալով՝ երկու խմբերն էլ փոքր ինչ զարմանքով արձանագրեցին, որ (ամենևին նման նպատակ չդնելով) հիմնականում կրկնել էին իրենց երկրների պաշտոնական դիրքորոշումները: Եվ սա այն դեպքում, որ հայկական պատվիրակությունում կային և՛ իշխանամետ, և՛ ընդդիմադիր լրագրողներ: Իսկ թուրքական պատվիրակության բոլոր 5 անդամները ներկայացնում էին Էրդողանի կառավարությանն ընդդիմադիր լրատվամիջոցներ:

Տարածել