JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Էլլա Ֆիցջերալդ. 10 ասույթ-ջազույթ-երգույթ

Էլլա Ֆիցջերալդ. 10 ասույթ-ջազույթ-երգույթ

01. Երգելուց լավ բան էլ կա` ավելի շատ երգելը:
02. Ինչ լսել եմ, թռցրել եմ, բայց ամենից շատ յուրացրել եմ նվագարկչից:
03. Կարևոր չէ` որտեղից եք եկել, կարևոր է` ուր եք գնում:
04. Իրո՞ք ամեն ինչ ճիշտ եմ անում:
05. Ես երգում եմ, կարծես զգում եմ:
06. Իտալիայում երեխաներն ինձ կոչում էին Զազի մամա: Ինձ դուր է գալիս, միայն թե չասեն Զազի տատիկ:
07. Տարիների ընթացքում ես հասկացա, որ իմ երկրպագուները ոչ միայն իմ սերնդակիցներն են, այլև երիտասարդները: Եվ հենց սա է ինձ համար կարևոր, սա ամեն ինչ է:
08.Գիտեմ, որ գլամուրային չեմ: Ինձ համար դժվար էր մարդկանց առջև կանգնելը, բայց հետո հասկացա` Աստված ինձ տվել է տաղանդ, որը պետք է օգտագործել: Ու դրա համար պետք է ուղղակի բարձրանալ բեմ ու երգել:
09.Ես երկչոտ եմ և ամաչում եմ մարդկանցից: Բայց երբ բեմ եմ բարձրանում, բոլորովին այլ զգացում է պատում ինձ, կարծես մի այլ տեղից ուժ եմ ստանում. հավանաբար դա նրանից է, որ անում եմ այն, ինչ սիրում եմ:
10. Անդադար արե՛ք այն, ինչ իրոք ցանկանում եք անել: Հնարավոր չէ սխալվել այնտեղ, որտեղ սեր ու ներշնչանք կա:

Տարածել