Գաղտնի թղթապանակ. Էլվիս Փրեսլիի նամակը՝ Նիքսոնին
1970 թվականի դեկտեմբերի 21-ին ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը Սպիտակ տանն ընդունեց հայտնի երգիչ և երաժիշտ Էլվիս Փրեսլիին իր երկու մերձավորների հետ: Հանդիպումը տեղի էր ունեցել Փրեսլիի նախաձեռնությամբ, որին նախորդել էր նրա ձեռագիր նամակը՝ ուղղված նախագահ Նիքսոնին:
Այդ նամակը՝ գրված Ամերիկյան ավիաուղիների թղթի վրա, Փրեսլին անձամբ փոխանցել է Սպիտակ տան ընդունարան և ժամեր անց Նիքսոնի գրասենյակից ստացել է նախագահի հետ հանդիպելու հրավեր: Հանդիպմանը երգիչը նախագահին է նվիրել «Կոլտ-45» տեսակի ատրճանակ և իր ընտանեկան ֆոտոնկարը:
Փրեսլիի նամակում զգացվում են նրա ջերմ վերաբերմունքն իր հայրենիքի հանդեպ և մտահոգությունը, որ երիտասարդության շրջանում տարածվում են թմրամոլությունն ու կոմունիստական քարոզչությունը:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան