10 լավագույն էրոտիկ գրքերը

10 լավագույն էրոտիկ գրքերը

Էրոտիկ գրականության ցանկից ընտրել ու առանձնացրել ենք բեսթսելլեր նմուշները՝ ավելի «կրքոտներն» ու ընթերցվածները:

Բոկաչոյի «Դեկամերոնից» մինչև Է. Լ. Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկան մնում է ամենաընթերցվող ժանրը գրականության մեջ: Տարվա կտրվածքով վաճառվող գրականության 14 %-ը բաժին է ընկնում էրոտիկային: Հրատարակիչները տարեկան նվազագույնը 1 միլիարդ դոլար են վաստակում նման բովանդակության ստեղծագործությունների վաճառքից: Մինչև 21-րդ դարը քչերը կհամարձակվեին գրախանութում էրոտիկա հարցնել: Ամեն ինչ փոխվեց էլ. Kindle-ների, iReader-ների, առցանց գրախանութների ի հայտ գալով:

Անաստեյշա Սթիլի ու Քրիստիան Գրեյի մազոխիստական սիրո մասին չիմանալն այսօր նույնիսկ հետամնացություն է համարվում (Է. Լ. Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգները»), էլ չասած ժանրի դասականները` «Խեցգետնի արևադարձն» ու «Լոլիտան»: Այդ պատճառով ներկայացվող էրոտիկ գրքերի տասնյակում նշված ստեղծագորությունները, նաև «Էմանուելն» ու «Լեդի Չաթերլեյը», միտումնավոր չկան, քանի որ դրանց հանրաճանաչության շուքի տակ չեն երևում էրոտիկ գրականության մյուս դասականներն ու ժամանակակիցները:

Leopold Լեոպոլդ Զախեր-Մազոխ. «Մորթիներով Վեներան» (Leopold von Sacher-Masoch. «Venus in Furs»)

«Մորթիներով Վեներան» գրքում Զախեր-Մազոխը պատմում է 30-ամյա Սևերինի մասին: Մի մարդու, որ ապրում է լարված ժամացույցի պես: Անտանելի պեդանտ է: Նրա տան միակ ֆետիշը  «Մորթիներով Վեներայի» նկարն է, որին Սևերինը երկրպագում է ինչպես աստվածության: Դրա բացատրությունը օրագրերի էջերում է, որը Սևերինը գրում է կարպատյան առողջարանում հանգստանալու ժամանակ: Այնտեղ նույն տանը նրա հետ է ապում նաև երիտասարդ այրի Վանդա ֆոն Դունաևան: Ուժեղ, իշխող ու դաժան կին էր, Սևերինը` նրա հանզանդ ծառան:

Դեռ 12 տարեկանում նա հասկացավ, որ հաճույք է ստանում կնոջ պատճառած ցավից: Մի անգամ Զախեր-Մազոխը ակամա տեսնում է, թե ինչպես է իր հեռու բարեկամուհին դավաճանում ամուսնուն: Կոմսուհի Քսենոբյան նկատում է տղային և դաժանորեն ծեծում: Իսկ նա այդ պահին զգում է` ինչպես է հարվածներից իսկական հաճույք ստանում, ավելին, գրգռվում է: 1886 թ. հոգեբույժ և նյարդաբան Ռիխարդ ֆոն Կրաֆտ-Էբինգը հոգեբանությունում և սեքսոպաթոլոգիայում նոր տերմին ներմուծեց` մազոխիզմ:

 JorjԺորժ Բատայ. «Մի աչքի պատմություն» (Georges Bataille. «Story of the Eye»)

Սեքս, մահ, բռնություն, սանձարձակություն… Ժորժ Բատայը այս թվացյալ ամոթալի հասկացությունները հասցրեց արվեստի մակարդակի, որտեղ մարգինալությունը վեր է ամեն ինչից:

Տպավորություն է, կարծես գրքից հոսում են «մարդկային մարմնի հյութերը, ու բուրում՝ հոտերը»՝  խառնելով սերը, տիրապետումը և դաժանությունը: Սա պոստմոդեռն էրոտիզմի հիմնադիր համարվող Ժորժ Բատայի առաջին գիրքն է, որ լույս է տեսել 1928-ին:

«Մի աչքի պատմությամբ» հաստատվում է նրա հետագա ստեղծագործությունների հիմնական թեման` «Ուրիշներին աշխարհը թվում է բարեհամբավ, քանզի ամորձատված են նրանց աչքերը: Նրանք վախենում են անամոթությունից»:

 

voxՆիքոլսոն Բեյքեր. «Ձայն» (Nicholson Bake. «Vox»)

Ջիմն ու էբբին հանդիպում են հեռախոսային սեքս խնջույքում, որի ժամանակ անծանոթները (տարբեր քաղաքներում բնակվող մարդիկ) հեռախոսային սեքսով են զբաղվում: Նրանք միանգամից հավանում են միմյանց ձայները և տեղափոխվում են առանձին հեռախոսակրպակ, որտեղ իրար հետ անցկացրած յուրաքանչյուր կես րոպեն արժե 95 սենթ: Ջիմն ու Էբբին ժամերով զրուցում են մարմնական հաճույքների մասին, նկարագրում իրենց սեքսուալ ֆանտազիաները: Ջիմը պատմում է իր սեռական հարաբերությունների հարուստ փորձի մասին, Էբբին պատկերացնում է տրիո: Երբեմն էլ հենց հեռախոսափողը աղջկան օգնում է բավարարել ցանկությունը…

Ահա թե ինչու են Նիքոլսոն Բեյքերին համարում ձեռնաշարժության վարպետ: Հանճարեղ, բայց կեղտոտ միտք. նրա գրքերը կա´մ կարդում են աչք չթարթելով, կա´մ փակում են առաջին իսկ նախադասությունն աչքի անցկացնելուց հետո: Նիքոլսոն Բեյքերը մեր ժամանակների 100 հանճարների ցուցակում զբաղեցնում է 18-րդ տեղը:

 

 oՊոլին Ռեաժ. «Օ-ի պատմությունը» (Pauline Reage. «Story of O»)

Էրո՞տիկա, թե՞ պոռնոգրաֆիա. հրատարակումից` 1954-ից ի վեր գրաքննադատները այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն գալիս Օ-ի պատմության շուրջ: Պոլին Ռեաժը չափազանց շատ է ջանացել սեքսի տեսարաններն ամենայն մանրամասնությամբ նկարագրել:

Այս պատմությունն այն մասին է, թե կինն ինչու պետք է անվերապահորեն ու ամբողջովին ենթարկվի տղամարդուն: Այս պատմությունն այն կնոջ մասին է, որը պատկերացում չունի, թե իրեն որքան մեծ հաճույք կարող են պատճառել ստորացումն ու ցավը:

1975-ին Ռեաժի կուլտային վեպը էկրանավորել է Ժյուստեն Ժակենը, որը հայտնի է «Էմանուել» և «Լեդի Չաթերլեյի սիրեկանը» ֆիլմերով:

 

ninԱնաիս Նին. «Վեներայի դելտան» (Anais Nin. «Delta of Venus»)

Անաիս Նինը Հենրի Միլերի մուսան էր: Այսքանն էլ բավական է «Վեներայի դելտայի» բովանդակությունը պատկերացնելու համար:

Անաիս Նինը առաջին կինն էր, որը գրականության միջոցով բարձրաձայնել է` կինն ու տղամարդը տաբեր կերպ են ընկալում սեքսուալ փորձը, և որ կնոջ սեքսուալ զգացողության գաղտնիքները չեն կարող գրվել տղամարդու ձեռքով:

Այս գիրքը հիմն է` նվիրված այն կնոջը, որը սեքսը երբեք չի տարանջատել սիրուց:

 

 

meriՄերի Գեյթսկիլ . «Վատ վարք» (Mary Gaitskill. «Bad Behavior»)

Մերի Գեյթսկիլի հերոսները ավելի շատ զգացմունքային են, քան սեքսուալ: Նրա կարճ պատմվածքներում երկար ու մանրամասն նկարագրվում են մազոխիստական սեքսի դետալները:

Բայց այս ժողովածուն ոչ այնքան էրոտիկա է, որքան մեկուսացում, կարոտ ու ցանկություն, որից տանջվում է հիասթափված ու անհնազանդ քաղաքային սերունդը: Գեյթսկիլը դա անվանում է «սևազգեստ մարդկաց կարոտ, որի բացատրությունն անփոխանցելի է» բառերով:

 

 

 

basieՎիրժինի Դեպանտ. «Տիրի՛ր ինձ» (Virginie Despentes. «Baise-moi»)

Նադինն ու Մանուն ծանոթանում են կայարանում: Երկուսն էլ այդտեղ են հայտնվել դաժանորեն բռնաբարվելուց հետո:

Անմիջապես դառնում են մտերիմ ընկերուհիներ ու վերածվում անկառավարելի սեքս ահաբեկչուհիների: Ֆրանսուհի Վիրժինի Դեպանտը Ժորժ Բատայի երկրպագուն է:

Նա էրոտիկ պոստմոդեռնի հիմանդիրն էր: Այս տիպի գրքերն ընդունված է punk fantasy ասել: Այն է` կնոջ անկառավարելի ցանկությունը: Վիրժինի Դեպանտի սեքսուալ ցասումը շոկային է ու նաև անմոռանալի:

 

catՔեթրին Միլետ. «Քեթրին Մ.-ի սեռական կյանքը»  (Catherine Millet. «The Sexual Life of Catherine M.»)

Քեթրինը 18 տարեկանում կորցրեց կուսությունը: Երկու շաբաթ անց նա իր օրագրում գրառեց առաջին խմբակային սեքսի տեսարանը: 3 տղամարդու և 1 կնոջ հետ: 21 տարեկանում Քեթրինը օրգիայի անդամ էր, որին 150 տղամարդ և կին են մասնակցում:

Այս գիրքն իրականում Միլերի «Խեցգետնի արևադարձի» կրկնօրինակն է, պարզպապես կնոջ անունից գրված: «Քեթրին Մ.-ի սեքսուալ կյանքի» պատմությունը Ֆրանսիայում վաճառվել է 350 հազար օրինակով,Գերմանիայում`150 հազար:

 

 

tumblr_n8eyq1r0Yg1rf6un5o1_400Ալան Մուր, Մելինդա Գեբի. «Կորած աղջիկները» (Alan Moore, Melinda Gebbie. «Lost Girls»)

Անալ սեքս, ձեռնաշարժություն և ինցեստ մեկ րոպեում: Չե՞ք պատկերացնում: «Կորած աղջիկնե´րը» փնտրեք: Նրանք մանկությունից ձեզ ծանոթ հերոսուհիներն են: Լյուիս Քերոլի Ալիսը, Ֆրենկ Լ. Բաումի Դորոթին և Ջ. Մ. Բարիի Ուենդին առաջ մեզ ուղեկցում էին Wonderland-ում, Neverland-ում ու Land of Oz-ում: Այժմ նրանք մեծացել են և Ալան Մուրի ու նրա կոմպանիոն Մելինդա Գեբի 16 տարվա աշխատանքի շնորհիվ պատրաստ են մեր առաջ բացել Sexland-ի գաղտնիքները:

«Կորած աղջիկները» լույս է տեսել 2006-ին ԱՄՆ-ում ու հաջողությամբ հատել օվկիանոսը: Միայն մառախալապատ Ալբիոնում են դժկամությամբ ընդունել հեքիաթների վերափոխված աղջիկներին: Մեծ Բրիտանիայում գիրքն արգելված է մինչև օրս:

 

sralotՇառլոտ Ռոշ. «Թաց տեղեր» (Charlotte Roche. «Wetlands»)

Շառլոտ Ռոշի հեշտոցային բեսթսելերը մի շնչում ու մի հարվածով գրավեց ամբողջ Գերմանիան, ապա` աշխարհը: Ռոշը մինչև այսպես կոչված «ելակային» բեսթսելերներ գրելը ռադիո- և հեռուստալրագրությամբ էր զբաղվում: Այդ պատճառով գրքի հենց առաջին տողն սկսվում է ընթերցողի համար ամենահետաքրքիր տեղից. «Ինչպես միշտ, սեքսով զբաղվելուց առաջ…»

Օրգազմին հասնելու ճանապարհը երկար է ու… հաճելի:  Հերոսուհին` Հելենը, գիտի ամուսնուն բավարարելու բոլոր գաղտնիքներն ու հնարքները` անալ, ինքնաբավարարում… Հելենը ցանկանում է լինել միաժամանկ և՜ օրինակելի մայր, և՜ ցանկալի սիրուհի: Իր վախերի ու հուշակարոտի նոպաների դեմ նա պայքարում է սեքսի միջոցով:

 

 

 

Գրել կարծիք