BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

ՀՀ ֆուտբոլի հավաքական. ի՞նչն է պակասում հաղթելու հ

ՀՀ ֆուտբոլի հավաքական. ի՞նչն է պակասում հաղթելու համար

Հաղթանակներն ու պարտությունները սպորտի անբաժան մասն են: Սակայն ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պարագայում, պարտությունները գերակշռում են եւ այս հանգամանքը ոչ միայն ֆուտբոլային, այլեւ հանրային քննարկման առարկա է: Սերբիայից կրած 0-2 հաշվով պարտությունը Հայաստանի հավաքականին զրկեց Եվրո 2016-ում հայտնվելու նույնիսկ տեսական հնարավորությունից: Դանիայի հետ խաղում նկատվեց խաղի որակի բարելավում, բայց հաղթանակ դարձյալ չկար:
Այդ դեպքում, ի՞նչն է պակասում հաղթելու համար: Այս հարցը արդեն մեկ տարուց ավելի է հայ երկրպագուների, ֆուտբոլիստների ու մարզիչների շուրթերին է: Գլխավոր պատճառներից մեկը` բացակայում է համակարգված ֆուտբոլը եւ կայուն խաղը: Շատ հանդիպումներում Հայաստանի հավաքականն անկանխատեսելի է: Մեկ կարող է արտագնա խաղում 4 անպատասխան գնդակ ուղարկել Դանիայի դարպասը, մեկ տանը նվազագույն հաշվով պարտվել եվրոպական ֆուտբոլի ամենաթույլ հավաքականներից մեկին:

Հենց այս անկայունությունն է պարտությունների գլխավոր պատճառներից մեկը: Վերջին երկու խաղերը լավագույնս են բնորոշում վերջին տարիների Հայաստանի ազգային հավաքականին. այն անկայուն եւ չհամակարգված է, որը կարող է ձախողել ցանկացած հանդիպում, բայց եւ կարող է հավաքվել ու խաղալ լավ ֆուտբոլ, ինչպես Եվրո 2016-ի ընտրական փուլի` Սերբիայի հետ տնային խաղում:

Եվրոպայի ու աշխարհի լավագույն հավաքականներն իրենց խաղը կառուցում են առաջատարի շուրջ: Կրիշտիանու Ռոնալդուն առաջ է տանում Պորտուգալիային, Լիոնել Մեսին` Արգենտինային, Էդեն Ազարը` Բելգիային: Ճիշտ է, Հայաստանի հավաքականն էլ իր խաղը կառուցում է Հենրիկ Մխիթարյանի շուրջ, բայց ի՞նչ կարող է անել միայնակ Մխիթարյանը, եթե իր փոխանցումները չեն եզրափակվում գոլով, մի բան էլ, վերջին խաղերում նա չի խաղում իր հարազատ դիրքում: Հստակ է, որ ֆուտբոլիստները կատարում են մարզչի հրահանգը, խաղում այն դիրքում, որն ընտրել է մարզիչը: Բայց եթե երկրորդ խաղն անընդմեջ այդպիսի խաղային համակարգով ոչինչ չի ստացվում, ապա ֆուտբոիստները պետք է խաղադաշտում որոշեն ինչ-որ բան, փոխվեն դիրքերով, փոխհամագործակցեն, այլ ոչ թե յուրաքանչյուրը պահի իր դիրքն ու համարի գործն ավարտված:
Եվ սահուն անցում մարզչի գործոնին, ինչը չի կարելի չնշել: Մեր հավաքականն իր խաղամակարդակի պիկին եղել է Վարդան Մինասյանի օրոք, սակայն Մինասյանն այժմ կապ չունի ազգային ընտրանու հետ: Նրանից հետո եկավ Շալանդը, որն էլ ձախողեց ամբողջ Եվրո-2016-ի ընտրական փուլը: Ցիկլը ավարտին հասցնելու եւ առավելագույնս քաղելու համար, հավաքականի գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Սարգիս Հովսեփյանը: «Մինասյանը պետք է մնար հավաքականի ղեկին», «Շալանդին պետք էր շուտ հեռացնել, որպեսզի բանը բանից չանցներ», «Եթե Հովսեփյանը եղել է լավ պաշտպան, դա դեռ չի նշանակում, որ կարող է լինել լավ մարզիչ»… կարծիքները տարբեր են, փաստը` մեկը. Հայաստանի հավաքականի համար Եվրոպայի ու Աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում խաղալը շարունակում է մնալ անհասանելի բարձունք:
Վերջին խաղերում անզեն աչքով երեւում է, որ մեր ֆուտբոլիստները բացի տակտիկական եւ ֆունկցիոնալ խնդիրներից, այլ խնդիրներ եւս ունեն: Հեռու չգնանք` Հովսեփյանը վերջին երկու խաղերում Մխիթարյանին վստահել էր հենակետայինի դերը, որը ֆուտբոլիստի խոսքով, բոլորովին էլ հոգեհարազատ չէ իր համար:

Ճիշտ է, Դանիայի հետ խաղից հետո Մխիթարյանը զսպեց դժգոհությունը, բայց եւ պրոֆեսիոնալ գտնվեց ու համեստորեն նշեց, որ ինքը կատարում է մարզչի հրահանգը: Հովսեփյանն ամեն խաղից հետո կրկնում է, որ իր համար առաջնային խնդիրը գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելն ու համախմբած կոլեկտիվ ստեղծելն է: Բայց իրականում ոչ մեկը տեսանք, ոչ էլ՝ մյուսը:
Հաջողության բանալիները, որոնք պետք է փնտրի ՀՖՖ-ն ու ամբողջ հավաքականը`

  1. Խաղալ համակարգված եւ կայուն ֆուտբոլ:

  2. Ճիշտ գնահատել դրությունն ու փոխշահավետ , աննկատ գործակցել խաղադաշտում:

  3. Հրավիրել մարզիչ, որը կարող է կատարել վերը նշված կետերը:


Հայաստանի հավաքականը ոչ վաղ անցյալում կարողացել է ատամներ ցույց տալ ֆուտբոլային Եվրոպային, բայց արդեն ժամանակն է, որ այդ ատամները խնամքով «մաքրվեն», «սրվեն», ամեն առավոտ, ամեն օր եւ ամեն խաղից առաջ:

Տարածել