10 փաստ, թե ինչու է ֆուտբոլը  քաղաքականացված

10 փաստ, թե ինչու է ֆուտբոլը քաղաքականացված

Ֆուտբոլը միավորում է, ֆուտբոլը բաժանում է, նույնիսկ պատերազմի պատճառ դառնում: Ֆուտբոլում են ամենամեծ փողերը, ֆուտբոլում են ամենաազդեցիկ դեմքերը:

Հսկայածավալ հեռուստալսարան

Չորս տարին մեկ անցկացվող՝ աշխարհի առաջնության եզրափակիչը բոլոր ժամանակների ամենաշատ դիտվող իրադարձությունն է, լսարանը` մոտ 3 միլիարդ մարդ:

Ակումբների ֆինանսական միջոցները

Մադրիդի «Ռեալի» բյուջեն մոտ 672 միլիոն դոլար է (Վատիկանի պետական բյուջեի կրկնապատիկն է):

Ակումբների քաղաքական սեփականատերերը

Հաճախ ֆուտբոլային ակումբները դառնում են քաղաքական մեծ կշիռ ունեցող մեծահարուստների սեփականություն կամ ֆինանսավորում ստանում են կառավարություններից որպես քարոզչական գործիք (արաբական շեյխեր, ռուս օլիգարխներ, Ադրբեջանի կառավարություն):

Լեգեոներների ֆենոմենը

Ֆուտբոլային ակումբների կազմից անհնար է հասկանալ, թե որ երկիրն են նրանք ներկայացնում. բազմաթիվ ակումբներում խաղում են ֆուտբոլիստներ, որոնք հյուրեր են ակումբը ներկայացնող երկրում: Ակումբն այսպիսով ունենում է ավելի շատ երկրպագուներ արտասահմանում, քան հայրենի երկրում, ինչը խթանում է տարբեր երկրների միջև բարեկամությունը:



 

Ֆուտբոլիստների գերճա­նաչելիությունը

Գերակտիվ լուսաբանման հետևանքով ֆուտբոլիստները դառնում են իսկական հերոսներ, նրանց քաղաքական հայացքների համար թեժ պայքար է ընթանում: (Զինեդին Զիդանին փորձել են օգտագործել քաղաքական նպատակով. Ֆրանսիայի ամենահայտնի ֆուտբոլիստը ֆրանսիացի չէ. ալժիրցի արաբ է):

Ֆուտբոլի միավորիչ հատ­կությունը

Տարբեր երկրների սոցիալական ամենատարբեր շերտերը միավորվում են միայն պատերազմի, տարերային աղետի կամ ֆուտբոլի դեպքում: Ֆուտբոլը համազգային միավորման դրական գործիք է:

«Ծեր» ֆուտբոլիստը իրականում շատ երիտասարդ է

40 տարեկանում ֆուտբոլիստը ֆուտբոլի համար թոշակառու է, միաժամանակ` միլիոնատեր (հայտնի ակումբների դեպքում): Ստացած մեծ գումարները և «երիտասարդ ծերությունը» շատերին դրդում են ներդրումներ կատարել, դառնալ գործարար, ձեռք բերել ազդեցություն, բարեգործություն անել կամ մտնել մեծ քաղաքականություն: Վրաստանի  փոխվարչապետը իտալական «Միլանի» նախկին պաշտպան Կախա Քալաձեն է: Պարագվայի նախկին դարպասապահ Խոսե Չիլավերտն իր երկրում եղել է նախագահի թեկնածու:

Ֆուտբոլը շեղում է ուշադրությունը քաղաքական զարգացումներից

Ֆուտբոլային հանդիպումը միշտ ավելի բարձր վարկանիշ ունի, քան լրատվական արտակարգ թողարկումը:

Ֆուտբոլը` պատերազմի պատճառ

1970 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Սալվադոր-Հոնդուրաս հանդիպման պատճառով երկու երկրների միջև պատերազմ է սկսվել: Հոնդուրասը պարտվել էր…

Ֆուտբոլի չգրված օրենքը

Սա նաև քաղաքականության օրենք է. եթե գոլ չխփես, կխփեն քեզ…

 

Գրել կարծիք