Ինչպե՞ս Վրաստանն անսպասելիորեն հայտնվեց համաշխարհային նորաձևության քարտեզի վրա

Ինչպե՞ս Վրաստանն անսպասելիորեն հայտնվեց համաշխարհային նորաձևության քարտեզի վրա

Արմեն Գալյանն անդրադարձել է վրացական նորաձևությանը, տենդենցներին և առանձնացրել թոփ համարվող վրացի դիզայներների աշխատանքները:

Վրացիները միշտ էլ աչքի են ընկել իրենց ոճայնությամբ և նորաձևության հանդեպ մեծ հետաքրքրությամբ: Շատերը դա «կեկելություն» են անվանում, մյուսներն էլ հիանում են թիֆլիսյան անկրկնելի ոճով: Այս ամենը նորություն չէ: Նորությունն այն է, որ Վրաստանն անսպասելիորեն հայտնվեց համաշխարհային նորաձևության քարտեզի վրա:

Վերջին տարիներին Վրաստանի մայրաքաղաքում պարբերաբար անցկացվում էին նորաձևության շաբաթներ, որոնք տեղացի դիզայներներին հնարավորություն էին տալիս ներկայացնել իրենց ստեղծագործությունները: Բայց այն, ինչ տեղի ունեցավ այս գարնանը, իսկապես բում կարելի է անվանել: Նախ՝ մեկ նորաձևության շաբաթի փոխարեն եղան 2-ը, ընդ որում դրանցից մեկը կրում էր «Mercedes Benz Fashion Days» անվանումը (հայտնի է, որ գերմանական ավտոհսկայի հովանու ներքո անցնող fashion week-ներն ունեն միջազգային կարգավիճակ):

fashion

Թբիլիսյան fashion week-ներն աչքի ընկան բազմաթիվ միջազգային հյուրերով՝ դիզայներներ, խմբագիրներ, լուսանկարիչներ: Այստեղ էին Կսենյա Սոբչակը, աշխարհահռչակ դիզայներ Մանիշ Արորան, հայտնի սթրիթ ֆեշն լուսանկարիչ Ադամ Կաց Սինդինգը: Որպես միջազգային նորաձևության դեսանտի հետևանք՝ վրացական նորաձևության շաբաթները ակտիվորեն լուսաբանվեցին միջազգային մամուլում, նաև ամենահեղինակավոր style.com կայքում և իտալական «Vogue»-ում:

Ինչո՞ւ և ինչպե՞ս կայացավ վրացական ֆեշն բումը, և ի՞նչ դասեր կարող ենք քաղել մենք հարևանի հաջողությունից: Նախ`վրացի դիզայներները իսկապես հետաքրքիր են: Նրանք միաժամանակ և´ ինքնատիպ են, և´ լիովին համապատասխանում են այսօրվա համաշխարհային ֆեշն միտումներին: Նրանք ունեն թարմ մտքեր, որոնք կարողանում են մատուցել ժամանակակից տեսքով և ստեղծել յուրահատուկ դեմք ունեցող նորաձևություն:

Նրանք հմտորեն օգտագործում են ինտերնետային տեխնոլոգիաների բոլոր առավելությունները՝ իրենց հագուստները նույնիսկ «Instagram»-ի միջոցով վաճառելով Եվրոպայում և Ռուսաստանում: Ավելի հետաքրքիր և կարևոր է, որ նրանք կարողացան ստեղծել միասնական «Վրացի դիզայներ» բրենդը, որը վկայում է օրիգինալության և կրեատիվության մասին:

Կարելի է համոզվել՝ ծանոթանալով վրացի դիզայներների աշխատանքներին: Հետաքրքիր են ոչ միայն արդեն մեծ ճանաչում գտած ապրանքանիշներն ու դիզայներները, այլև նրանք, ովքեր նոր են սկսում ներխուժել նորաձևության աշխարհ և վաճառվում են հիմնականում համացանցում և մի քանի concept store-ներում, որտեղ սիրով գնումներ են կատարում թիֆլիսեցիներն ու Վրաստանի մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերը: Առաջարկում եմ ծանոթանալ ամենահայտնի և հետաքրքիր վրացի դիզայներների հնգյակին:

ATELIER KIKKALA

Այս նորաձևության տունը վերջին տարիների ընթացքում մեծ ճանաչում ստացավ Վրաստանում, Ռուսաստանում և Եվրոպայում: Այն հիմնել է հայտնի ֆեշն լուսանկարիչ Մանուկա Կիկալիշվիլին, հավաքածուները ստեղծում է երիտասարդ, բայց շատ տաղանդավոր դիզայներ Լադո Բոկուչևան: Լադոյին ոգեշնչում են տիեզերքն ու բնությունը, Դեյվիդ Բոուին և ժամանակակից արվեստը:


        7 ֆեշն սխրանք, որ պետք է գործի տղամարդը         

Գալ յան, էս ի՜նչ ա, ոնց որ Լեոնտևի շորերից լինի


RIA KEBURIA

Եվս մեկ դիզայներ, որն աչքի է ընկնում միայն իրեն բնորոշ արտասովոր ոճով: Ռիան ցուցադրվում է Թբիլիսիում և Մոսկվայում: Նրա հավաքածուներին նույնպես բնորոշ է հումորի զգացումը: Նա հետաքրքիր կերպով օգտագործում է առաջին հայացքից իրար հակասող գործվածքներ:

Դժվար է ավանդական անվանել նաև Ռիայի ձևվածքները: Վերջին հավաքածուն կոչվում է «Robosans». անվանումից պարզ է դառնում, որ դիզայները միացրել է ռենեսանսը և ֆուտուրիզմը:

GOLA DAMIAN

Գոլայի հավաքածուները վառ են և հումորով լի: Ցուցադրություններն աչքի են ընկնում արտասովոր սթայլինգով, հագուստները հիշվող են և միշտ ճանաչելի: Մուլտիպլիկացիոն տիեզերական նավեր կամ հսկայական, նկարված արցունքներով մոդելներ. Համաձայնե՛ք՝ երիտասարդի մտքերի հմայքին դժվար է դիմադրել: Ի դեպ, Գոլան ունի հայկական արմատներ:

AVTANDIL

Ավթանդիլը թերևս ամենահայտնի վրացի դիզայներն է: Թբիլիսիում ունի բրենդային խանութ, որի մշտական հաճախորդներ են նաև հայ տուրիստները: Նրանք սիրում են Ավթանդիլի ստեղծած ոչ միայն հագուստները, այլև աքսեսուարները, մասնավորապես՝ կոշիկները:

DATUNA SULIKASHVILI

Նոր սերնդի գուցե ամենատաղանդավոր դիզայներ Դաթունան հիացնում է իր հավաքածուներով և արտասովոր ցուցադրություններով:

Գրել կարծիք