Գնել Նալբանդյան. Մայրիշխանությունն իրականում դեռ չի ավարտվել

Գնել Նալբանդյան. Մայրիշխանությունն իրականում դեռ չի ավարտվել

newmag-ի գլխավոր խմբագրի խոսքն իշխանափոխության համակարգի, անձերի մեջ եղած խնդիրների ու գերիշխող մայրիշխանության մասին:

Իշխանափոխությունը, իրոք, ժամանակի հրամայականն է: Խնդիրը անձերը չեն: Խնդիրը համակարգն է: Հայրիշխանությունն ի վերջո պետք է փոխարինի մայրիշխանությանը: Տարածված մտայնություն կա, թե հայրիշխանությունը, որը սկսել է ձևավորվել այսօրվանից 6000 տարի առաջ, իբր արդեն հասցրել է լիովին փոխարինել ֆեմինոկրատիային: Սակայն մայրիշխանությունն իրականում դեռ չի ավարտվել: Իսկ հայրիշխանությունն այդ մասին դեռ ոչինչ չգիտի:

Եթե Դուք Ձեր ծննդյան օրը հաշվում եք այն օրից, ինչ լույս աշխարհ եք եկել, ուրեմն Դուք մայրիշխանության ջատագով եք: Մինչդեռ հայրիշխանության կողմնակիցներն իրենց կյանքը հաշվում են ոչ թե այն պահից, երբ դուրս եկան իրենց մոր արգանդից, այլ այն պահից, երբ սաղմնավորվեցի´ն իրենց մոր արգանդում: Հայրիշխանականները, այսպիսով, իրենց երկրային կյանքին ավելացնում են իրենց սաղմնային կյանքի այն 9 ամիսները, որոնք մենք սովորաբար դուրս ենք թողնում ոչ միայն մեր CV-ից, այլ նաև մեր ուշադրությունից ու կենսափիլիսոփայությունից:


Գնել Նալբանդյան. Գնոստիցիզմը և գնոստիկները

Գնել Նալբանդյան. Ցեղասպանությունը` շարունակելի. Թուրքիան միակը չէր ու չէ

Գնել Նալբանդյան. Ո՞րն է «Ցեղասպանության» և «Եղեռն» -ի տարբերությունը


Եթե հենց այսօր Դուք նշում եք Ձեր, ենթադրենք, 30-ամյակը, ուրեմն այս մեղավոր աշխարհում Դուք իրականում ապրում եք 30 տարի և 9 ամիս: Եվ եթե պետությունը Ձեզ տալիս է ծննդական ու անձնագիր, որոնցում արձանագրված է Ձեր` լույս աշխարհ գալու օրը, ուրեմն այդ երկրի ներսում մայրիշխանությունն ունի պետական գաղափարախոսության կարգավիճակ: Եղածին ավելացրե՛ք նաև Մայրության իրավունքը, որով երեխային խնամելու առաջնային իրավունք ունի կինը և ոչ տղամարդը:

Եղածին ավելացրե՛ք նաև կանանց գերիշխանության միամսյակը, որը Հայաստանում վերածվում է կնակուլտային սերիալային ներկայացման` շատ բարձր ինքնարժեքով և շատ ցածր ինքնածախսածածկմամբ և պատկերը կամբողջանա:

Գրել կարծիք