ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Գնել Նալբանդյան. Մերօրյա ընթերցողը` «գեյմ զոն»-ի խ

Գնել Նալբանդյան. Մերօրյա ընթերցողը` «գեյմ զոն»-ի խաղերի պես

Միշտ մեծ սիրով ընթերցում եմ newmag-ի «Նամականի» բաժինը: Այն ինձ համար հետաքրքիր առաջարկների ամբար է, որտեղ թևածում են տարատեսակ թարմ գաղափարներ: Երբ մտածում էինք մեր ընթերցողների նամակները հրապարակելու մասին, թերահավատ էի, կարծում էի` ձանձրալի կլինի: Ուրախ եմ, որ սխալվել եմ: Մեզ գրող մարդիկ, պարզվում է, ունեն շատ հստակ ակնկալիքներ մեր ամսագրից և պարզորոշ գիտակցում են, թե ամսագրի ո՛ր հեղինակին ո՛ր թեման է հարիր:
Նամակները հիմնականում առաջարկներ են, որոնց իրականացումը թերևս կհանգեցնի newmag-ի հավելված տպագրելուն կամ պատվերով ամսագիր հրատարակելուն: Այս գաղափարն ինձ հիացնում է. ընթերցողի պատվերով պատրաստված ամսագիրը (կամ լրագիրը) կարող է հեղափոխել շուկան, փոխել մեր պատկերացումները ժամանցային մամուլի մասին: 18-19-րդ դարերից ի վեր ամսագրերն ու ալմանախները ներկայացրել են սոսկ այն, ինչը խմբագրակազմը համարել է ընթերցողների համար հետաքրքիր: Եվ ընթերցողներն էլ համակերպվել են այդ մտքին: Այսօր էլ շարունակվում է նույնը, թեև 21-րդ դարն այլ տրամաբանություն ունի:






Ինտերնետին և ցանցային ազատությանը սովորած ընթերցողին այսօր ավելի ու ավելի քիչ են բավարարում դասական կանոններով կառուցված հոդվածները: Նոր դարաշրջանի ընթերցողն ուզում է ինքնուրույն որոշել իր ընթերցելիք թեման, այդ թեմայի հեղինակին, իր ընթերցելիք հոդվածի բովանդակությունը, ուզում է դրանում բերված փաստերը համադրել՝ ըստ սեփական նախասիրությունների…
Այսինքն՝ մերօրյա ընթերցողն ուզում է, որ իրեն հրամցվող տեքստը լինի «գեյմ զոն»-ի խաղերի պես: Նա ուզում է թեմաների բազայից ընտրել որևէ մեկը, ինչպես կիբեր-խաղացողն է ընտրում իր մարտադաշտը, հետո` ընտրել հեղինակին, ինչպես կոմպյուտերային խաղում ընտրում են մրցակցին, հետո` տեղեկություններն ընտրել այնպես, ինչպես կիբեր-փլեյերն ընտրում է զենքի տեսակները… և խորամուխ լինել իրադարձությունների մեջ` ամեն շրջափուլում բարձրանալով նոր level և ձեռք բերելով նոր կյանք… Պատկերացրեցի՞ք: Ես` դեռ ոչ:

Տարածել