ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[ Արեվելյան խոհանոց ] Թուրքական բարեկամություն` թշ

[ Արեվելյան խոհանոց ] Թուրքական բարեկամություն` թշնամու հետ

Սիրիական Կոբանի փոքր քաղաքը 2014 թվականին դարձել էր համաշխարհային չարիքի դեմ պայքարի խորհրդանիշ: Տարբեր ազգության միլիոնավոր մարդիկ ամիսներ շարունակ հետևում էին՝ վախենալով, որ քրդաբնակ քաղաքը ուր որ է կընկնի «Իսամական պետության» ահաբեկիչների գրոհների ներքո: Նույն այդ ժամանակ Թուրքիան Սիրիայի քրդերի դեմ կեղտոտ խաղ էր վարում:
Շերկո Օմեր ծածկանունով նախկին զինյալը Իրաքյան Քուրդիստանում ապրող հաջողակ գործարարի որդի էր: Նա Սիրիա էր մեկնել ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակին» միանալու և Բաշար Ասադի դեմ կռվելու համար, սակայն հայտնվել էր ԻՊ-ի կազմում: Ահաբեկիչները նրան Ռաքքա քաղաքում կապավորի հաստիքի էին նշանակել: Քրդական ջոկատների գրոհի ժամանակ Օմերը անձնատուր էր եղել: Ամիսներ շարունակ բանտարկված մնալուց հետո, քրդերը համոզվել էին, որ նա չի մասնակցել ահաբեկչական գործողությունների ու նրան բաց էին թողել: Չստացված ահաբեկիչը պատմել է.
-Ես բազմաթիվ անգամ ռադիոկապ եմ հաստատել ԻՊ հրամանատարների ու Թուրքիայում գտնվող մարդկանց միջև: Հազվադեպ էր լինում, որ նրանք արաբերեն խոսեին, միայն եթե խոսում էին իրենց անմիջական հավաքագրողների հետ: Հիմնականում թուրքերեն էին խոսում, որովհետև կապի մյուս ծայրում թուրք պաշտոնյաներ էին, և ԻՊ-ի տղաները նրանց հետ խոսելիս շատ լուրջ էին:



«Ամերիկյան օրիենտալիզմ» կամ ինչպես 9/11-ը փոխեց ամերիկացիների պատկերացումներն Արևելքի մասին





«Իսլամական պետության» նախկին անդամը պատմել է, թե ինչպես էր Թուրքիան իր տարածքը տրամադրում ահաբեկիչներին: Քրդերին թիկունքից հարվածելու համար Օմերին ու նրա վաշտին փոխադրել են ստանդարտ երթուղով: ԻՊ-ի կենտրոնակայան Ռաքքայից մեքենաներով տեղափոխում էին Թուրքիա, ահաբեկիչներին որոշ ժամանակ պահում էին հատուկ անվտանգ տներում, այնուհետև փոխադրում սիրիական սահմանի թուրքական Ջեյլանփընար անցակետ:
-«Իսլամական պետությունը» թուրքական բանակին դիտում էր որպես իր դաշնակցի՝ հատկապես, երբ գործը վերաբերում էր Սիրիայի քրդերի դեմ պայքարին: Քրդերը ընդհանուր թշնամի էին  ԻՊ-ի և Թուրքիայի համար: Իհարկե ԻՊ-ի համար ձեռնտու էր Թուրքիայի նման դաշնակիցը, քանի որ միայն նրա տարածքով էր հնարավոր զինյալներ տեղափոխել դեպի քրդաբնակ շրջաններ: ԻՊ-ի հրամանատարները մեզ հավաստիացնում էին, որ վախենալու ոչ մի առիթ չկա, քանի որ թուրքերի հետ կատարյալ համագործակցություն կար: Մանավանդ, որ մեր ղեկավարները այդ նույն ճանապարհով կանոնավոր ճամփորդում էին Ռաքքա քաղաքից Հալեպ ու Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջաններ:
Սիրիայի տարածքով նման ճամփորդությունը անհնար էր, քանի որ քրդաբնակ շրջանները վերահսկում էր «Սիրիական Քուրդիստանի ազգային բանակը»: Անցակետում իմ հրամանատարը ռադիոկապով հաճախ թուրքերեն էր խոսում: Երբ մենք փորձում էինք հատել անցակետը, հանկարծ թուրք զինվորները դիտաշտարակի լույսը գցեցին մեզ վրա: Մեր հրամանատարը մեզ անմիջապես կոչ արեց հանգիստ մնալ տեղում ու չնայել լույսի ուղղությամբ: 10 րոպե անց աշտարակի լույսը հեռացրին մեր վրայից ու մեր հրամանատարը մեզ հրամայեց շարժվել, քանի որ լույսի հեռանալը ազդանշան էր՝ կարող եք անվնաս հատել սահմանը:
 
 

Տարածել