Քըրք Քրքորյանը հոգացել է, որ Ցեղասպանության մասին ֆիլմը նկարահանվի

Քըրք Քրքորյանը հոգացել է, որ Ցեղասպանության մասին ֆիլմը նկարահանվի

Ֆիլմի թողարկման ամսաթիվը չի նշվում, այն նախատեսվում է ցուցադրել այս աշնանը հարավային Եվրոպայում:

kirk11

ՀՀ ազգային հերոս, ամերիկահայ բիզնեսմեն Քըրք Քրքորյանի մահից հետո անգամ, արդեն հայտնի է, որ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմն, այնուամենայնիվ, կնկարահանվի:

Ինչպես հայտնում է «Variety» հանդեսը՝ հղում անելով գործարարի իրավաբանին, «Խոստում» («The Promise») ֆիլմի նկարահանումները կշարունակվեն և հիմա ակտիվ նախապատրաստական փուլն է: Ավելի վաղ հաստատվել էր, որ ֆիլմում հանդես են գալու հոլիվուդյան աստղեր Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքը:

«Խոստումը» նկարահանելու է «Survival Pictures» կինոընկերությունը: Այն ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանտեքիչը: Հանդեսը հայտնում է, որ «Tracinda Corporation»-ն է ֆինանսավորելու «Survival Pictures» կինոընկերությանը, որը ըստ բարերարի իրավաբանի, ծնվել է Քըրք Քրքորյանի անհագ ցանկությունից:

Facebook-յան իր էջում էլ այս ֆիլմի նախապատմությանը անդրադարձել է նաև Սերժ Թանկյանը և գրել, որ նախորդ տարիներին իր խորհուրդներով այս նախագծի հարցում օգնել է իր ընկեր Էրիկ Էսրաիլյանին և նշել, որ շուտով այլ մանրամասներ կհայտնի:

Ինչպես սկզբից տեղեկացրել էր The Wrap-ը, Բեյլիին («Ամերիկյան խարդախություն») տրվել է Քրիսի դերը, ով փլուզվող Օսմանյան կայսրությունում աշխատում է որպես ամերիկյան թղթակից և սիրահարվում մի կնոջ, ում հավանել է նաև բժշկական համալսարանում սովորող Միջին Արևելքից մի ուսանող: Վերջինիս դերը խաղում է Այզեքը («Ամենադաժան տարին»):

Ֆիլմում, որի համահեղինակներն են օսկարակիր Ջորջն ու «Գեյշայի հուշերը» ֆիլմի սցենարի հեղինակ Ռոբիկ Սուիքորդը, իրադարձությունները տեղի են ունենում Օսմանյան կայսրության կազմալուծման տարիներին: Այն փլուզվեց 1922 թ. Առաջին աշխարհամարտում պարտություն կրելուց հետո, որի ընթացքում էլ 1915 թ. տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանությունը: «Խոստում»-ում Ջորջը խաղում է իր առաջին երկար դերը 2007 թ. նկարահանված «Արգելված ճանապարհ» ֆիլմից ի վեր, ուր գլխավոր դերերում խաղում էին Ջոաքին Ֆենիքսը, Ջենիֆեր Քոնելին ու Մարկ Ռաֆալոն որպես եռյակ, որի կյանքը միահյուսվել էր տեղի ունեցած մահացու պատահարից հետո:

2004 թ. նկարահանած նրա «Ռուանդա հյուրանոցը» ֆիլմը, որում տեղ գտած ցեղասպանության ու պատմական իրադարձությունների թեման շարունակվում է նաև «Խոստում»-ում, շահել է Օսկար երեք անվանակարգերում, ներառյալ լավագույն յուրօրինակ կինոսցենար անվանակարգը:

Ինչպես հաղորդում է The Wrap-ը՝ ֆիլմի թողարկման ամսաթիվը չի նշվում, այն նախատեսվում է ցուցադրել այս աշնանը հարավային Եվրոպայում, իսկ նկարահանումները տեղի են ունենալու Իսպանիայում:

Գրել կարծիք