Հիպերտեխնոլոգիական դարաշրջանի էկոլոգիապես մաքուր նկարները

Հիպերտեխնոլոգիական դարաշրջանի էկոլոգիապես մաքուր նկարները

Նկարչուհի Լիլիթ Խաչատրյանի անդրանիկ ցուցահանդեսին հանդիսականը հնարավորություն է ունեցել ծանոթանալ «Վերածնունդ» խորագիրը կրող ինքնատիպ աշխատանքներին:

Մաքուր օդ, ջերմ արև, անսահման ժամանակ, անծայրածիր տեզերք ու կանաչ բնություն. ամբողջը` մեկ տեղում` նկարչուհի Լիլիթ Խաչատրյանի անդրանիկ ցուցահանդեսում: Նախկին իրավաբանը 3 տարի է, ինչ օրենքները փոխարինել է գույներով. «Ոչ թե պատահականություն էր, որ սկսեցի նկարել, այլ պատահական էր, որ մինչև հիմա չէի նկարում»:

57-PRINT-141

Տեխնիկան բատիկա է, ոճն աբստրակցիոնիզմի է նման: Լիլիթը վստահ չէ` ինչ ոճով է նկարում. «Դեռևս սպասում եմ, որ ինչ- որ մեկն ասի ինձ: Տարբեր արվեստագետներ տարբեր ոճեր են տեսնում»:

Մարդու կապը տիեզերքի հետ, Լիլիթի կարծիքով, անմիջական է, պարզապես պետք է մոտ թողնել այդ գիտակցությունը: Փորձում է իր նկարներով հասնել այդ մտերմությանը և օգնել, որ մյուսները զգան մարդ-տիեզերք հարաբերումը. «Ժամանակը նույն տիեզերքն է: Ուզում եմ` մարդիկ էլ զգան բնությունն այնպես, ինպես ես` ոչ ավանդական ձևով»:

«Բնության կոնցեպցիան հիպերտեխնոլոգիական մեր դարաշրջանում ձեռք է բերել նոր կարևորություն՝ շատ նկարիչների դրդելով անդրադառնալ շրջակա արհեստական աշխարհին, որտեղ հնարավոր չէ վստահաբար տարբերել՝ ինչն է իրականը, ինչը՝ ոչ: Լիլիթը ներկայացնում է բնության ռոմանտիկ, կոնցեպտուալ, բանաստեղծական, զգայական ու գոյապահպան էությունը՝ գործի դնելով ռազմավարություններ, որոնք նրա հայկական գենի արտացոլումն են»:

Պիետրո Ֆրանեսի, Նյու Յորքի և Դուբայի բիենալեների տնօրեն

Երբ Լիլիթը փակվում է իր արվեստանոցում, տան տղամարդիկ` ամուսինն ու երկու որդիները, գիտեն` խոհանոցում ինքնուրույն պետք է կողմնորոշվեն. «Տանը շատ ըմբռնումով են վերաբերվում: Որևէ կենցաղային հարցով չեն անհանգստացնում»:

2

Առաջին խիստ քննադատությունը որդիներից է լսում: Առաջին ոգևորողն էլ ամուսինն է: Արտակ Ղազարյանի համար հաճելի էր իր կնոջը արվեստի միջոցով նորովի բացահայտելը: Իր աշխատասենյակում Լիլիթի գույներն են գերակշռում. «Լիլիթի բոլոր նկարներն էլ հարազատ են ինձ: Ներկա եմ եղել դրանց ստեղծմանը: Արվեստի հետ ամենօրյա այս շփումնաննկարագրելի զգացումներ է ծնում»:

Լիլիթ Խաչատրյանի «Վերածնունդ» ցուցահանդեսի արտ կուրատորը Նյու Յորքի և Դուբայի բիենալեների տնօրեն Պիետրո Ֆրանեսին է: Աշխարհահռչակ իտալացուն հենց Լիլիթի մեկնությամբ բնությունն էր գրավել հայաստանյան այցի ժամանակ: Ու հետևեց համագործակցության հրավերը: Ֆրանեսին ներկա չէր ցուցահանդեսի բացմանը, բայց նրա ուղերձը հնչեց և օգնեց հասկանալ Լիլիթ Խաչատրյանի գունեղ, ջերմ ու բարդ ներաշխարհը:

1

«Նա եզակի արվեստագետ է: Թերևս մենք չենք կարող պատասխանել բոլոր այն հարցերին, որ առաջ են քաշված նրա գործերում, սակայն մենք կշարունակենք դիտել այս աշխատանքները` ձգտելով սրտով և մտքով ընկալել դրանք: Երևակայության ժամանակն է: Շնորհակալություն, Լիլի՛թ»:

Գրել կարծիք