ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

#59 Ցեղասպանության տպագիր վկաները

#59 Ցեղասպանության տպագիր վկաները

Paris, Hôtel de Ville. չորս ամիս Փարիզի քաղաքապետարանի երկու սրահներում միաժամանակ ցուցադրվեցին ցեղասպանության թանգարանային վավերագրեր` ցնցող նմուշներ և բացառիկ լուսանկարներ: Ֆրանսիայի մայրաքաղաքը հյուրընկալեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն: Ցուցադրությունը գործեց ապրիլի 29-ից մինչև հուլիսի 4-ը:
Այցելուներին բաժանվել են Հայոց ցեղասպանությանը վերաբերող գրքեր: «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ» ֆինանսավորում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերջին հրատարակություններից չորսի ֆրանսերեն թարգմանությունն ու տպագրությունը:
«Երբ իմացանք ցուցադրության մասին, որոշեցինք մեր ներդրումն ունենալ միջոցառումներում և քարոզչական նախագծերում: Աշխատանքը, որ իրականացնում ենք, թիրախային է: Սա կարևոր իրադարձություն է ցեղասպանության թեման ներկայացնելու տեսակետից»,- վստահեցնում է «ԱԿԲԱ- ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ» հասարակության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանը:
Աստված ողորմած եղավ իմ հանդեպ և խնայեց կյանքս՝ հնարավորություն տալով ազգիս փրկված բեկորների պատգամը փոխանցել ամերիկացի ժողովրդին…


Ավրորա Մարդիգանյան


Համաշխարհային մամուլը նրան անվանեց հայկական «Ժաննա դ’Արկ». նա չլռեց իր տեսած սարսափներից հետո: Մեկ կյանքի պատմություն, որը ցնցեց աշխարհը: Արշալույս Մարտիկանյանը 1915-ին` 14 տարեկանում, երբ երազում էր դառնալ ջութակահարուհի, տեսավ ընտանիքի անդամների կորուստը, վայրագություների ենթարկվեց և ողջ մնաց պատահական դիպվածով: Երկու տարում նա անցավ 600 կմ, 85 սենթով վաճառվեց ստրուկների շուկաներում, անցավ սարսափներով լի ճանապարհ և հայտնվեց Նյու Յորքում:
Ցեղասպանությունից 3 տարի անց նա դառնում է Ավրորա Մարդիգանյան: Հաղթահարելով վախը՝ նա պատմեց իր պատմությունը: 1918-ին լույս տեսավ ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» գիրքը:

Տարածել