Հենասյուն 50-րդ հոբելյանին
Այստեղ զույգերը սիրում են համբուրվել: Այս բարձունքից Երևանը թվում է ափիդ մեջ: Ամբողջ քաղաքը փռված է դիմացդ: Հորիզոնում Մասիսներն են անշարժ լողում երկնի մովում: Երիտասարդները սիրում են երեկոներն այնտեղ անցկացնել. մայրամուտի գույները տեսարանն իսկական կտավի են վերածում:
Եթե անձրև է մաղում, էլի հոգ չէ: Հետաքրքիր է հետևել Երևանի կերպարանափոխությանը. ինչպես է արևից շիկացած պսպղուն քաղաքը դառնում թաց ու մոխրագույն: Երիտասարդների հայացքներն ուղղվում են վեր, երբ արդեն գիշեր է: Ընկնող աստղ են փնտրում, որ երազանք պահեն:
Աղջիկները հաստատ այդ պահին իրենց պսակադրության մասին են երազում: Ու առանձնապես կարևոր չէ՝ կողքինի հետ, թե ոչ: Մթության մեջ նրանք չեն նկատում այն, ինչ կարող էին տեսնել ցերեկը, այն, ինչ նրանց կողքին է գրեթե կես դար:
Կարդա նաև
Newmag-ը հայերեն է հրատարակել խաղաղաշինության ոլորտի ամերիկահայ մասնագետ Հրայր Պալեանի «Անավարտ խաղաղություն» գիրքը (թրեյլեր)
«Մի՛ վախեցիր»-ը՝ 20 տարի անց. գրքի և ֆիլմի քննարկում ստեղծագործական թիմի հետ (լուսանկարներ)
Գոնկուր Հայաստանի 2025-ի հաղթողը լիբանանցի գրող Շարիֆ Մաժդալանիի «Անուններն արքաների» վեպը (լուսանկարներ)
Newmag-ը Արմենիայի եթերում ներկայացրել է «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկար» հուշագրությունը (տեսանյութ)