Փորձագետ. Խոպան մեկնողների զավակների հոգեբանությունը վտանգված է
Երեխայի հանդեպ ուշադրությունը և՛ ընտանեկան, և ՛ հանրային, և ՛ պետական գերխնդիր է, սակայն հաճախ այն մղվում է երկրորդ պլան, և երեխայի շահերն անտեսվում են: Երեխան ավելի հաճախ մոռացության է մատնվում աշխատանքային միգրանտների ընտանիքներում: Ընտանիքի հայրը, երբեմննաև մայրը կամ երկուսը միասին ստիպված են լինում թողնել իրենց երեխաներին ու աշխատանք փնտրել արտասահմանում, առավել հաճախ՝ Ռուսաստանում: Տարվա հիմնական մասը նրանք անցկացնում են ընտանիքից հեռու, իսկ ժամանակն ու տարածությունը, հայտնի է, մարդկային հարաբերությունների թշնամին են: Եվ որքան էլ ծնողները բջջայինով ու սքայփով զրուցեն իրենց զավակների հետ, մեկ է, անմիջական շփման բացակայությունն անում է իր սև գործը:
-Տիկի՛ն Արենս, ի՞նչ են շահում և ի՞նչ են կորցնում միգրանտների երեխաները:
-Աշխատանքային միգրանտների 97 տոկոսը ամուսնացած տղամարդիկ են: Զուտ տնտեսական տեսակետից աշխատանքը, որը եկամուտ է բերում, դրական է: Կրկնակի դրական է, եթե այդ եկամուտն ուղղվում է երեխայի խնամքին: Բայց ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեսանկյունից շատ ավելի նպաստավոր է, որ երեխան ապրի իր ծնողների հետ՝ ընտանիքում: Այս տեսակետից աշխատանքային միգրացիան բացասաբար է անդրադառնում երեխայի սոցիալական և հոգեբանական վիճակի վրա: Ընտանիքը «կիսվում է», երեխան կորցնում է երկու ծնողների հետ ապրելու հնարավորությունը:
Կարդա նաև
«Հուսով եմ՝ իմ պատմությունը կոգևորի շատերին ու կօգնի շարունակել հավատալ ու երազել». Հենրիխ Մխիթարյանի ողջույնի խոսքը՝ հայ երկրպագուներին (տեսանյութ)
Միանգամից երկու նոր գիրք մեկ բեսթսելլեր հեղինակից. Newmag֊ը հրատարակել է Ադամ Գրանտի գրքերը (տեսանյութ)
«Ինքնատիպները». Newmag-ը հայերեն է հրատարակել Ադամ Գրանտի նաև մյուս բեսթսելլերը (թրեյլերը)
Newmag-ը ներկայացնում է ամերիկացի գիտնական, հոգեբան և բեսթսելլեր հեղինակ Ադամ Գրանտի «Թաքնված ներուժ» գիրքը (թրեյլեր)