Observer. Ռուսաստանը և Պուտինը հաղթում են PR պատերազմում

Observer. Ռուսաստանը և Պուտինը հաղթում են PR պատերազմում

«Observer»-ի սյունակագիր Ռոն Թորոսյանի վերլուծականն այն մասին, թե ինչո՞ւ և ինչպե՞ս է Վլադիմիր Պուտինը հաղթում PR պատերազմում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2015 թ-ին նոյեմբերի 5-ին Մոսկվայում հանդես եկավ ելույթով՝ «Արտասահմանում ապրող հայրենակիցների» 5-րդ Համաշխարհային կոնգրեսում:

Անկախ այն բանից, որ 2013թ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողությամբ ստիպեց Միացյալ Նահանգներին Սիրիայում գործողություններ չձեռնարկել Ասադի դեմ, կամ որ 2014թ-ին Ռուսաստանը զավթեց Ղրիմը՝ արևմուտքի միայն փոքրիկ միջամտությամբ, այժմ էլ պարզ է, որ «լրատվամիջոցների ու հանրային հարաբերությունների աշխարհում Ռուսաստանի «ուժեղ առաջնորդ» Վլադիմիր Պուտինը իր հավասարը չունի»:

Երբ ես առաջին անգամ գրեցի այս նախադասությունը, շատերը հույս ունեին, որ այն ճիշտ չէ: Սակայն, ինչպես ցույց են տալիս իրադարձությունները, ցավալիորեն ակնհայտ է, որ այժմյան Միացյալ Նահանգները թույլ է զինված նախկին ԽՍՀՄ-ին դիմակայելու համար:

Մաքիավելլիական այս հանճարը խաղում է շախմատ, մինչդեռ Ամերիկան՝ շաշկի:

Այս վերջին իրադարձությունների ֆոնին՝ Միացյալ Նահանգները նշանառում է RT-ը (Russia Today)՝ Ռուսաստանի պետության կողմից ֆինանսավորվող 24/7 հեռուստատեսային ցանցը, որը ամբողջ աշխարհով մեկ հեռարձակում է կաբելային և արբանյակային ալիքներ՝ անգլերեն լեզվով:  ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Դևիդ Կրամերը ՝ «Սենատոր Ջոն Մք Քեյնը Միջազգային առաջնորդության Ինստիտուտի անդամներից մեկը», այս շաբաթ մի երկարաշունչ հակառուսական ճառխոսք հրապարակեց The Washington Post ում՝ շարադրելով մեկնաբանողական բնույթի մի հոդված հետևյալ վերնագրով. «Արևմուտքը պետք է գործողություններ ձեռնարկի Պուտինի PR մեքենայի դեմ»:  Պարոն Կրամերը քարոզում էր սառեցնել RT -ի ակտիվները, սակայն անտեսեց այն կարևոր փաստը, որ RT-ը  Ռուսաստանի պետական սեփականությունը չէ: Նա այնուհետև շփոթեց RT-ը «Россия сегодня»-ի հետ, որը բոլորովին այլ ու նախկինի հետ կապ չունեցող լրատվական գործակալություն է:

Պարոն Կրամերը կանխակալ կարծիք ու քամահրանք օգտագործելով ջանում է լռեցնել քննադատությունը՝ թշնամություն ստեղծելու նպատակով:  Նախքան արտահայտվելը նա չհոգաց իր գաղափարները ստուգելու հարցում: Իրադարձություններ են կատարվում խոսքի պատերազմում՝ մասնավորապես Ռուսաստանի նման հակառակորդի դեմ պատերազմում:

Մի մեկնաբանող հոդվածում Մարգարիտա Սիմոնյանը՝ RT-ի գլխավոր խմբագիրը, պատասխանեց. «Հաշվի առնելով, որ RT-ի սեփականությունը Ռուսաստանի պետական սեփականություն չէ, սա պետք է, որ միանգամայն անօրինական լինի…  Սակայն ինչու՞ հոգալ փաստերի կամ օրինականության մասին: Քանի դեռ RT-ին լռեցնելու և Ռուսաստանին պատժելու վտանգ կա, ցանկացած բան կպատահի»:

Տիկին Սիմոնյանը այնուհետև հետևյալ կարծիքն արտահայտեց. «Զավեշտալի է սակայն, RT-ը սահմանափակելու կոչերը հաճախ գալիս են այն կողմերից, որոնք փառաբանում են ժողովրդավարության ու բազմազանության արժանիքները: Այժմ նրանք ցանկանում են լռեցնել մի հազվագյուտ ձայն, որը տարակարծիք է իրենց նախընտրած ակնարկին»:

Ռուսական քարոզչամեքենան՝ Պուտինի կառավարության լիազորը, անգլերենով քարոզում է Ամերիկային [Սահմանադրության] Առաջին լրացումների իրավունքների մասին:  Կառավարության այս ակնհայտ հանդգնությունը, որը հաճախ դատապարտվում է կոպտության, հակառակորդներին բանտարկելու համար, և ավելի լայն հակաժողովրդվարական միջոցառումները ցույց են տալիս, թե որքան հաջողակ է Ռուսաստանը PR-ի հարցում:

Մեծ է հիպերբոլիկ կատաղությունը RT-ի նկատմամբ:  Նույնիսկ պետքարտուղար Ջոն Քերին էր տարակարծիք RT-ին՝ որպես «քարոզչական բարձրախոս», իսկ Էնդրու Լաքը, երբ ծառայում էր` որպես ԱՄՆ-ի Հաղորդումների ղեկավարողների խորհրդի նախագահ և RT-ին համարում էր գլխավոր քարոզչական մարտահրավերներից մեկը, որը բախվում է ԱՄՆ-ին Իսլամական պետության և Բոկո Հարամի հետ կապված հարցերում:  Պարոն Լաքը հետևյալն էր ասել The New York Times -ին. «Մենք կանգնած ենք մի շարք մարտահրավերների առաջ, որոնք գալիս են այնպիսի միավորներից, ինչպիսին է Russia Today-ը, որը առաջ է քաշում տեսակետ Միջին Արևելքում Իսլամական Պետության և այնպիսի խմբերի վերաբերյալ, ինչպիսին Բոկո Հարամն է»:

Ռուսաստանի քարոզչությունը ISIS տանջանքների, ավանդական բռնաբարության, դարձի չեկածների խաչման և թշնամիների գլխատման հետ համեմատելը առնվազն երեսպաշտություն է:

Դա անպատասխանատվություն ու անխոհեմություն է և ցույց է տալիս, թե որքան թույլ է զինված Ամերիկան արտաքին քաղաքականության այն մարտահրավերներին դիմակայելու հարցում, որոնք Ռուսաստանն է առաջ քաշում:

Հանրային կարծիքի համար պայքարում, երկիրը, որը սովորաբար դիտվում էր որպես հույսի, ազատության ու առաջընթացի առաջնորդ, ուղարկվել է երկրորդ ջութակի կարգավիճակի՝ ճանաչման ու գերիշխանության գլոբալ պայքարում:

Պարոն Պուտինի PR մեքենան ամեն անգամ անտեսում է ամերիկյան քարոզչամեքենան, և նրանք օգտագործում են ամերիկյան լրատվամիջոցները և ամերիկյան ժողովրդին դրան հասնելու համար:  Կրեմլի կողմից ֆինանասվորվող լրատվամիջոցները Ռուսաստանի կարծիքները ամերիկյան զանգվածներում տարածում են համացանցով կամ Մանհեթթենում տեղադրած հայտարարությունների տախտակներով՝ ներգործելով ամերիկացիների՝ ԱՄՆ-ի քաղաքականության նկատմամբ վերաբերմունքի վրա՝ այնպիսի հարցերում, ինչպիսիք են Իրաքի, Սիրիայի և Ուկրաինայի հարցերը:

Ո՞վ չի տեսել Պուտինի՝ ձիու վրա նստած առանց վերնաշապիկ լուսանկարը:  Եվ հանկարծ՝ նա մեմե է, ուժեղ մարդ, հակակշիռ՝ Օբամայի դեմ, ով հիմար ու թույլ տեսք ունի և խոնարհվում է Սաուդիան Արաբիայի Աբդուլլահ թագավորի առաջ, վարում է հեծանիվ մոր ջինսով և շրջում է աշխարհով մեկ՝ ներողություն խնդրելով ամերիկացիների գործողությունների համար:

Պուտինը վաղուց է յուրացրել PR-ը:  2013թ սեպտեմբերին, ամերիկյան մի PR ֆիրմայի օգնությամբ նա New York Times -ում մի մեկնաբանիչ հոդված գրեց, որը հորդորում էր ամերիկյան ժողովրդին ընդդիմանալ ԱՄՆ-ի՝ Սիրիայում ռազմական հարվածների նախաձեռնությանը: Միայն մեկ օր անց երևան եկավ նախագահ Օբամայի փրայմթայմ ճառը, որով կոչ էր արվում դիվանագիտական դադար` նախքան որևէ ռազմական գործողություն ձեռնարկելը Ասադի վարչակարգի դեմ:  Պուտինը ցուցադրաբար իրեն ներկայացրեց` որպես Սիրիայի պաշտպան և ժողովրդավարության կողմնակից, իսկ Ասադը մնում է իշխանության՝ չնայած Օբամայի՝ իր «կարմիր գիծը» չանցնելու զգուշացմանը:

Որպես հետևանք ISIS-ի այն հայտարարությանը, թե իրենք պայթեցրել են ռուսական Metrojet A321-ը՝ սպանելով ինքնաթիռի բոլոր 224 ուղևորներին՝ նախկին КГБ աշխատողը դեռ կպատասխանի:

Ռուսաստանի գործողությունները ի հայտ կգան առանց դրա բազմաթիվ ազգությունների հետ կոնսենսուսային բանակցությունների արդյունքում: Պարոն Պուտինը կգործի և այնուհետև կբացատրի ISIS-ի վտանգը և թե ինչպես իրենք պետք է պատասխանեն՝ ազատ աշխարհը պաշտպանելու համար:  Դեռ կտեսնենք ISIS-ի ջախջախումը՝ որպես համաշխարհային իշխանության ասպարեզում նրա հետագա հաղթանակ:

Մինչդեռ պարոն Օբաման կորցրել է ամերիկյան էքսեփշիոնալիզմի (բացառիկության) կարգավիճակը, իսկ Պուտինը հստակորեն պահպանում է իր՝ ռուսական իդեալը՝ Խորհրդային Միության անկումը անվանելով «20-րդ դարի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետ» և խոստանալով անել հնարավոր ամեն ինչ՝ աշխարհի վրա ռուսական գերշիշխանությունը վերականգնելու համար: Պարոն Պուտնի գերիշխանությունը կբխի այն քաղաքական իդեալից, որը ծաղկել է պարոն Օբամայի տակ. շփոթություն՝ Ամերիկայի խիզախության հարցում:

Պարզ, անվիճարկելի ճմարտությունն այն է, որ պարոն Պուտինը իր վերելքի ընթացքում վարպետորեն օգտագործեց աշխարհի լրատվամիջոցները, որպեսզի երեք տարի անընդմեջ դառնա Forbes -ի ամենահզոր մարդն աշխարհում: Պարոն Պուտինը ի ցույց է դնում, թե անպատժելիորեն անում է այն, ինչ գոհացնում է իրեն:  Նախագահ Օբաման իր թուրն է ճոճում, սակայն Ռուսաստանն իր տանկերն ու ռազմական ինքնաթիռներն է ուղարկում: Ամերիկյան Կայսրը հագուստ չունի, իսկ պարոն Պուտինը արագորեն տարածում է այդ փաստը:

Հուսանք, որ ամերիկյան հաջորդ նախագահը կհասկանա PR-ի նոր կանոնները:

 

 

 

 

 

Գրել կարծիք