Օռնելլա Մուտի. Իտալական կինոյի աստղը պատրաստ է նկարահանվել հայկական ֆիլմում

Օռնելլա Մուտի. Իտալական կինոյի աստղը պատրաստ է նկարահանվել հայկական ֆիլմում

«Ոսկե ծիրանի» շրջանակներում տեղի կունենա դերասանուհու մասնակցությամբ «Սվանի սերը» կինոնկարի երևանյան պրեմիերան:

11716108_10207245645284073_95106155_n

Բոլորը ոտքի են կանգնել ու սպասում են նրան, չնայած, որ մի փոքր ուշացել է: Ասում են՝ գեղեցկանում էր: Նա քայլում էր դահլիճում ժպտալով՝ կարծես բոլորին էր վաղուց ճանաչում, նրանից ծորում էր էկրանից էլ ծանոթ կանացիությունն ու սեքսուալությունը: Նա բեմում է և բազմոցին նստած: Անգամ հենված ձևն է մատնում՝ գիտի կանացի էթիկայի բոլոր գաղտնիքները:

Առաջին անգամ և «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառոտոնի պատվավոր հյուրի կարգավիճակում Հայաստանում է իտալական կինոյի պրիմադոննան՝ դերասանուհի Օռնելլա Մուտին:

Խոստովանում է, որ Հայաստանի համար կաևոր տարում շատ բան չգիտի մեր երկրի մասին, լսել ու մի փոքր բացահայտել է ռուս ընկերուհու հայ ամուսնու օգնությամբ:

«Ես ունեմ մի շատ թանկ ընկերուհի՝ ռուս, ով ամուսնացել է հայի հետ: Նրա միջոցով եմ շատ իմացել Հայաստանի մասին, իսկ փառատոնը հավանում եմ, քանի որ դուր եկավ ֆիլմերի ընտրությունը, որը կատարեց փառատոնը: Երբեք չեմ եղել Հայաստանում, ինձ ասել են, որ Հայաստանը կախարդական երկիր է, ոչ թե որովհետև գեղեցիկ է, այլև հոգևոր է. չկարողացա մերժել»,-ասում է դերասանուհին ու զարմանում, թե ինչպես են Հայաստանում այդքան շատ ու վարժ իտալերեն խոսում:

Թե ինչ է նշանակում երջանիկ լինել՝ սիրված դերասանուհին պատասխանում է. «Մարդը կլինի երջանիկ, եթե ավելի լավ կարողանա հասկանալ այն, թե ինչ ունի և այն, թե ինչ չունի»:

Դերասանուհին պատմում է նաև, որ «Ամենագեղեցիկ կինը» ֆիլմում ի սկբանե նախատեսված է եղել, որ պետք է խաղար իր քույրը, իսկ ուղեկցելուց հետո ռեժսորը պատահաբար նկատում է նրան, զրուցում ու առաջարկում է փորձել: Այսպես սկսվում է նրա կիոնկարիերան:

«Սա իրական կնոջ պատմությունն է մի կնոջ մասին, որը Սիցիլիայի սովորույթի դեմ գնաց՝ այն է՝ առևանգված կինը պետք է ամուսնանա: Նա իրականում շատ խիզախ ազջիկ էր: Ես էլ 14 տարեկան էի այդ ժամանակ, բայց ստացվեց խաղալ»,-տարիներ անց հիշում է սիրված դերասանուհին և հավելում, որ կան ֆիլմեր, որոնք շոյում են դերասանի ես-ը՝ էգոն, բայց հանդիսատեսը միշտ չէ, որ համաձայն է լինում կերպարի հետ:

Հնչում է հերթական հարցը, թե արդյո՞ք կնկարահանվի որևէ հայկական ֆիլմում կամ ու՞մ գիտի հայերից: Հնչում է պարզ պատասխան. «Հայաստանը մեծ դերասաններ ունի՝ ի դեմս Ազնավուրի: Եթե կլինի առաջարկ, ես պատրաստ կլինեմ նկարահանվել հայկական ֆիլմում:

Խոսելով առաջիկա զբաղվածության մասին՝ դերասանուհին մանրամասնեց, որ առաջիկայում կնկարահանվի կարճամետրաժ անգլիական ֆիլմում, ինչպես նաև իսպանական ֆիլմերից մեկում, հնարավոր է նաև Ռուսաստանում ներգրավվի մի թատերական ներկայացման մեջ. պետք է հաղթահարի ռուսերենի վատ իմացության դժվարությունը:

Նշենք, որ «Ոսկե ծիրանի» շրջանակներում տեղի կունենա դերասանուհու մասնակցությամբ «Սվանի սերը» կինոնկարի երևանյան պրեմիերան:

Գրել կարծիք