Գլխավոր Հոդվածներ

Փողոցների նորաձև ֆոտոհերոսները

Փողոցների նորաձև ֆոտոհերոսները

Բոլորը խոսում են street style ժանրի անկման մասին, բայց մարդիկ շարունակում են գեղեցիկ հագնվել, իսկ լուսանկարիչները՝ անմահացնել նրանց լուքերը (արտաքին տեսքը): Այցելելով Միլանի տղամարդկանց նորաձևության շաբաթ և ֆլորենցիական «Pitti Uomo»-ն՝ համոզվեցի, որ այս «խաղը» դեռ չի կորցրել իր ակտուալությունը: Այս կարևորագույն ֆեշն իրադարձությունների հյուրերի լուքերը լուսանկարելու գայթակղությանը ես նույնպես չդիմացա: Հետևանքները կարող են դառնալ newmag-ի ընթերողների սեփականությունը:
«Armani Silos». «Armani»-ի հզորության թանգարանը
Ովքեր ճամփորդել են Իտալիայով, կհամաձայնեն, որ Միլանը ամենաանհետաքրքիր քաղաքներից մեկն է: Բիզնե՞ս. այո՛, հիասքանչ շոփի՞նգ. անշուշտ, և կարծես վերջ... Այժմ Միլանի must see վայրերին ավելացել է ևս մեկը՝ Ջորջիո Արմանիի «Armani Silos» թանգարանը:
«Armani Silos»-ը նվիրված է իտալական նորաձևության դասականի աշխատանքի 40-ամյակին: Այս իսկապես հոյակապ թանգարանում միավորված են «Արմանիի» տարբեր տարիների և հոսքագծերի հավաքածուներից վերցված ավելի քան 600 կտոր հագուստ և 200 աքսեսուարներ: «Silos»-ը տեղավորվել է 4-հարկանի մինիմալիստիկ շենքերում: Բետոնե մոխրագույն պատերը, բարձր առաստաղներն ու պատուհաններն ընդգծում են հագուստների շքեղությունը և ճիշտ մատուցում «Armani»-ի անզուգական ոճը:
 Արմեն Գալյան. 7 ֆեշն սխրանք, որ պետք է գործի տղամարդը





Պետք է կարողանալ առաջին հայացքից սովորական թվացող իրերը հասցնել կատարելության և մատուցել որպես արվեստի իսկական նմուշ: «Silos»-ի հավաքածուն իսկապես տպավորիչ է իր ծավալով, իսկ ցուցահանդեսի մատուցումը, կարծում եմ, այս ժանրի լավագույն օրինակներից է:

Տարածել