Դիտե՞լ պոռնոգրաֆիա, թե՞ ոչ. թո՛ւյլ տվեք՝ ի՛նքս ընտրեմ
Ընկերոջս հետ զրուցում ենք: Ասում եմ՝ Մհե՛ր, եթե վաղն արգելեն խանութում ավոկադո վաճառել, ի՞նչ կանես: Չեմ հիշում, երևի սրա պես ախմախ հարցեր էլի եմ տվել Մհերին, որովհետև դեմքի ոչ մի մկան չշարժվեց, ու մի պահ մտածելուց հետո հանգիստ պատասխանեց.
«Երբեք չեմ կերել ավոկադո, էնպես որ լրիվ մեկ է՝ արգելեն-չարգելեն: Բայց արգելելուց որոշ ժամանակ հետո հնարավոր է՝ ասեմ՝ ախր ինչո՞ւ արգելեցին, երանի՜ լիներ, ու մի հատ ուտեի: Վարդագույն փղիկների ֆենոմենն է»:
Գիտե՞ք որն է վարդագույն փղիկների կամ, որ ավելի հայտնի է, սպիտակ կապիկների ֆենոմենը: Փորձե՛ք ամենաանպատեհ պահին Ձեր զրուցակցին ասել՝ մի՛ մտածիր վարդագույն փղիկների մասին: Կռահու՞մ եք, թե ինչ կսկսի նա անել հենց այդ պահին: Կսկսի մտածել վարդագույն փղիկների մասին: Մհերի սուբյեկտիվ եզրահանգումները ընդհանուր ճշմարտությունն են արտահայտում: Իմաստ չունի արգելել այն, ինչ տարածում չունի: Ու անիմաստ է ակնկալել, որ տարածում չի գտնի այն, ինչ արգելել ես:
Այնքան խնդրեց Արարիչը Ադամին՝ եղբա՛յր, մի՛ կեր այդ անիծյալ ծառի պտուղը, թե չէ կսպանեմ: Հազարավոր այլ պտղատու ծառեր կային, բայց այդ մեկն էր ձգում, ո՜նց էր ձգում:
Կապույտ մորուքը հորդորեց կնոջը՝ բացի՛ր բազմաթիվ դռներից, որը կցանկանաս՝ բացի մեկից, թե չէ կսպանեմ: Ոչ մի սենյակի բովանդակություն այդքան հետաքրքիր չեղավ նորահարսի համար, որքան այդ անշուք մեկինը, որտեղ մտնելը խստիվ արգելված էր: Ոչինչ Հայաստանում այդքան հետաքրքրություն չառաջացրեց Թրիերի «Նիմֆոմանուհին» ֆիլմի նկատմամբ, որքան այն, որ կինոթատրոնների ցանցը սկզբում ցանկացավ, հետո հրաժարվեց այն ցուցադրել, ինչ է թե պոռնոգրաֆիա է:
Կարդա նաև
![Սինեմա Սթար կինոթատրոնների ցանցը միացել է Newmag Winter Fest-ին՝ դառնալով փառատոնի գլխավոր հովանավոր](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)
Սինեմա Սթար կինոթատրոնների ցանցը միացել է Newmag Winter Fest-ին՝ դառնալով փառատոնի գլխավոր հովանավոր
![Newmag-ը Գրքի և արվեստի ձմեռային փառատոնին կներկայացնի Սյունե Սևադայի «Արիության մետաղ» վեպը (թրեյլեր)](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)
Newmag-ը Գրքի և արվեստի ձմեռային փառատոնին կներկայացնի Սյունե Սևադայի «Արիության մետաղ» վեպը (թրեյլեր)
![Newmag Winter Fest-ին կցուցադրվի նկարիչ Գոհար Սարգսյանի «Պոետիկ երկխոսություն» խորագրով արտ-ինստալացիան (լուսանկարներ)](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)
Newmag Winter Fest-ին կցուցադրվի նկարիչ Գոհար Սարգսյանի «Պոետիկ երկխոսություն» խորագրով արտ-ինստալացիան (լուսանկարներ)
![Newmag-ը գրքի և արվեստի ձմեռային փառատոնին կներկայացնի Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը» գիրքը (թրեյլեր)](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)
Newmag-ը գրքի և արվեստի ձմեռային փառատոնին կներկայացնի Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը» գիրքը (թրեյլեր)
![Խելքս տված արվեստին՝ սպասում եմ Winter Fest-ին /փառատոնի մշակութային ծրագիրը](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)