Վլադիմիր Պուտին. 10 ասույթ-ռուսույթ-բռնույթ

Վլադիմիր Պուտին. 10 ասույթ-ռուսույթ-բռնույթ

newmag-ն առանձնացրել է ՌԴ նախագահի 10-ը քաղաքական և ոչ քաղաքական կարևոր թևավոր խոսքերը:

1. Եթե որևէ մեկը չի հավատում, որ ոտքի կկանգնի, ուրեմն նրա կյանքում ոչինչ էլ չի կանգնի:

2. Ուզում եք, որ ծաղկամանի հո՞ղ ուտեմ, արյա՞մբ երդվեմ` որ հավատաք ինձ:

3. Ուրախ եմ, որ պուտինյան ռեժիմը դժգոհ մարդկանց մի ամբողջ շերտ ծնեց:

4. Հուդան Ռուսաստանում ամենապոպուլյար աստվածաշնչյան կերպարը չէ:

5. Պետք է տարբերակել նրանց, ովքեր լուծում են խնդիրները, և նրանց, ովքեր ոչինչ չեն անում, բայց խոստումներ են տալիս` սուպերլիազորություներ ստանլու համար:

6. Բյուջետային միջոցների խստագույն վերահսկում է պետք: Իսկ «ատկատների» սիրահարների ձեռքերին ու մռութներին է պետք խփել, որ ժողովրդի փողերի վրա այլևս աչք չտնկեն:

7. Ռուսաստանում մի հինավուրց զբաղմունք կա. ազգային գաղափարի փնտրտուք: Կյանքի իմաստը փնտրելու պես մի բան է: Չէի ասի, թե լիակատար անօգուտ զբաղմունք է: Նույնիսկ հետաքրքիր էլ է: Դրանով կարելի է զբաղվել անընդհատ ու անվերջ:

8. Կան մարդիկ, որ ասում են, թե պետք է Կովկասը կտրել Ռուսաստանից: Նրանց ինչ-որ բանն է պետք կտրել, որ հասկանան:

9. Մեր երկիրը մեծ հնարավորություններ է տալիս ոչ միայն հանցագործներին, այլ նաև պետությանը:

10. Որքան շատ ենք ճարպակալում, այնքան շատանում են դեմոգրաֆիկ պրոբլեմները:

 

 

Գրել կարծիք