«WhatsApp»-ի անհայտ 6 ֆունկցիա

«WhatsApp»-ի անհայտ 6 ֆունկցիա

Պարզվում է, որ «WhatsApp»-ը միայն հաղորդագրություններ գրելու պարզագույն մեթոդ չէ, այլև ունի օգտակար ու թաքնված մի քանի ֆունկցիա:

Ամենահայտնի կանաչ մեսինջերով միլիոնավոր օգտատերեր միայն խոսում են: Շատախոսների մեծ մասը «WhatsApp»-ն օգտագործում է որպես հաղորդագրություններ գրելու պարզագույն մեթոդ: Մինչդեռ մեսինջերն ունի պակաս հայտնի, բայց կարևոր շատ ֆունկցիաներ: Հատկապես օգտակար են գաղտնապահների ու նյարդայինների համար նախատեսված հաճելի ֆունկցիաները:

  1. Անձնական գաղտնիություն

Թաքնվելու համար պետք է պարզապես մուտք գործել «Կարգավորում» բաժին, ապա` «Գաղտնիություն»: Հենց այստեղ էլ կարելի է կատարել փոփոխությունները` պրոֆիլի լուսանկարից մինչև հանրագրի փոփոխություն ու վերջին դիտումներ: Իսկ եթե չեք ուզում, որ այս անձնական ինֆորմացիաները տեսնեն ընկերները, կարելի է սեղմել «Ոչ ոք» կոճակը:

  1. Ձերբազատում

Հաստատ կգտնվի գոնե մեկը, որին պետք է շտապ չեզոքացնել «WhatsApp»-ի սեփական տարածքից: Պետք է մուտք գործել «Կարգավորում» բաժինը, հետո` «Հաշիվ», «Գաղտնիություն» և վերջապես` «Բլոկավորում»: Սեղմելով վերին աջ անկյան կոճակը` կտեսնեք բոլոր օգտատերերին: Ընտրե´ք ամենանյարդայնացնողին ու բլո´կ արեք:

  1. Անջատել մեդիայի ավտոմատ ներբեռնումը

Այս ֆունկցիան անջատելն օգտակար կլինի հատկապես արտասահմանում: Միացված ռոումինգի ծառայությունը կարող է առանց օգտատիրոջ գիտության գումարներ տանել: Առաջին քայլը «Կարգավորումն» է, հետո` «Չաթի կարգավորումը», և վերջում`  «Մեդիայի ավտոներբեռնումը»: Այստեղ կա 3 տարբերակ` «Մոբայլ ցանց», «Wi-Fi» և «Ռոումինգում»: Ամեն մեկի կոճակը պետք է տանել հակառակ ուղղությամբ` դեպի  «Պատկեր», «Աուդիո», «Վիդեո»:


Կախվածություն սմարթֆոնից. Երբ անցնում ենք քաղաքավարության սահմանները


  1. Ձայնային ազդանշանների ղեկավարում

Սկիզբն անփոփոխ է՝ «Կարգավորում», «Ծանուցում»: Հենց այստեղ էլ կարելի  է անջատել ձայնի կամ չաթի երաժշտությունը:

  1. Նոր բջջային համար

Եթե նոր SIM քարտ ու նոր հեռախոսահամար ունեք, նոր հաշիվ բացելու կարիք չկա: Մո´ւտք գործեք «Կարգավորում», «Հաշիվ», իսկ «Փոխել համարը» բաժնում պետք է հաստատել հին համարը և գրել նորը:

  1. Հաղորդագրությունների ռեզերվային պատճենում

Չափազանց օգտակար ֆունկցիա, որը թույլ կտա պահպանել ու չկորցնել կարևոր ինֆորմացիան: «Կարգավորում» բաժնից հետո պետք է գտնել «Չաթի կարգավորումը», վերջում`«Չաթերի ռեզերվային պատճենումը»:

Գրել կարծիք