Կին արձանագործուհիներ. Վերացող տեսակ` ընդհատակում
Հայաստանում կին քանդակագործների դեֆիցիտ կա: Նրանց ու հանրային վայրերում տեղ գտած իրենց աշխատանքները կարելի է մատների վրա հաշվել: Հանրային տարածքներում այսօր կարելի է տեսնել ընդամենը երեք արարչագործություն` կնոջ ձեռքով: Սա մեծ խնդիր է, որը մտահոգում է կին քանդակագործներին:
Այդ պատճառով էլ որոշել են այս տարի իրենց աշխատանքների վիրտուալ ինստալյացիա անել հանրային վայրերում ու ցուցադրություն կազմակերպել` հուսալով, որ մարդիկ նաև իրենց` կանանց հայացքով կփորձեն տեսնել մայրաքաղաքի արձանային լանդշաֆտը:
Նունե Թումանյան
Խոհափիլիսոփայական փոքր ծավալի քանդակներ, որոնք նախատեսված են մեծ դառնալ: Նյութը՝ կավ, բրոնզ, փայտ, ապակի: Մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների. 1996 թ.՝ Դանթեի «Աստվածային կատակերգությանը» նվիրված VII, VIII բիենալե, Իտալիա, 2001 թ.՝ «Դանթեն հայ կերպարվեստում». Դանթեի կենտրոն, Իտալիա, 2004 թ.՝ «Սալոն 2004». Նկարիչների կենտրոնական տուն, Մոսկվա, 2014 թ.՝ «Կանայք և արվեստը-2014» միջազգային բիենալե, Շարժա, ԱՄԷ: Անհատական ցուցահանդեսներ՝ 2001, 2008, 2013 թթ.: Ամենաթանկ քանդակը դեռ չի վաճառել:
Կարդա նաև
Newmag-ը վերահրատարակել է հայ հոգևոր երաժշտության հիմնարար ստեղծագործությունը` Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» (թրեյլեր)
Newmag & Friends ծրագրով ներկայացնում ենք «Հարություն Կալենց․ Գույնի ձևը». բացառիկ հրատարակությունը՝ հայ մեծ նկարչի մասին (թրեյլեր)
Տեղի ունեցավ համաշխարհային բեսթսելլեր` «Մարդը, որը նորից էր մահացել» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Տեղի ունեցավ Լուչիանո Վերնիկեի «Ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)