Վուդի Ալեն. 10 ասույթ-սիրույթ-ցանկույթ
01. Սիրո և հեշտանքի միջև մեծ տարբերություն կա. սեքսն ազատում է երկչոտությունից, սերն այն ծնում է:
02. Մարդիկ լինում են լավը և վատը: Լավերն անհոգ են քնում, մինչդեռ վատերը հավանաբար ավելի լավ են անցկացնում քնից ազատ ժամերը:
03. Արագ ընթերցման կուրսն ավարտելուց հետո «Պատերազմ և խաղաղություն» վեպը կարդացի 20 րոպեում: Այն կարծես Ռուսաստանի մասին էր:
04. Կարող ես ապրել 100 տարի, եթե հրաժարվես այն ամենից, հանուն ինչի ցանկանում ես ապրել 100 տարի:
05. Հարստությունն աղքատությունից տարբերվում է միայն ֆինանսական տեսանկյունից:
06. Մարդու ոտքերը պետք է երկար լինեն այնքան, որ հասնեն գետնին:
07. Չգիտեմ՝ ինչ պատասխանել Ձեր հարցին: Բայց սեքսը հաստատ լավագույն պատասխանն է:
08. Իմ մահից չեմ վախենում: Պարզապես չեմ ցանկանում այդ պահին ներկա լինել:
09. Ես ու կինս միայն մեկ անգամ օրգազմ ապրեցինք միաժամանակ՝ այն պահին, երբ դատավորը ստորագրեց մեր ամուսնալուծության որոշումը:
10. Եթե ուզում ես ճանաչել մարդուն, մի՛ լսիր, թե ինչ են ասում նրա մասին ուրիշները, այլ լսի՛ր, թե ինչ է ասում նա ուրիշների մասին:
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)