JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Վուդի Ալեն. 10 ասույթ-սիրույթ-ցանկույթ

Վուդի Ալեն. 10 ասույթ-սիրույթ-ցանկույթ

01. Սիրո և հեշտանքի միջև մեծ տարբերություն կա. սեքսն ազատում է երկչոտությունից, սերն այն ծնում է:
02. Մարդիկ լինում են լավը և վատը: Լավերն անհոգ են քնում, մինչդեռ վատերը հավանաբար ավելի լավ են անցկացնում քնից ազատ ժամերը:
03. Արագ ընթերցման կուրսն ավարտելուց հետո «Պատերազմ և խաղաղություն» վեպը կարդացի 20 րոպեում: Այն կարծես Ռուսաստանի մասին էր:
04. Կարող ես ապրել 100 տարի, եթե հրաժարվես այն ամենից, հանուն ինչի ցանկանում ես ապրել 100 տարի:
05. Հարստությունն աղքատությունից տարբերվում է միայն ֆինանսական տեսանկյունից:
06. Մարդու ոտքերը պետք է երկար լինեն այնքան, որ հասնեն գետնին:
07. Չգիտեմ՝ ինչ պատասխանել Ձեր հարցին: Բայց սեքսը հաստատ լավագույն պատասխանն է:
08. Իմ մահից չեմ վախենում: Պարզապես չեմ ցանկանում այդ պահին ներկա լինել:
09. Ես ու կինս միայն մեկ անգամ օրգազմ ապրեցինք միաժամանակ՝ այն պահին, երբ դատավորը ստորագրեց մեր ամուսնալուծության որոշումը:
10. Եթե ուզում ես ճանաչել մարդուն, մի՛ լսիր, թե ինչ են ասում նրա մասին ուրիշները, այլ լսի՛ր, թե ինչ է ասում նա ուրիշների մասին:
 

Տարածել