BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Newmag Exclusive. Հայաստան կժամանի հայտնի ֆուտբոլի

Newmag Exclusive. Հայաստան կժամանի հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը

Հոկտեմբերի սկզբին ֆրանսահայ հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում այս տարի առաջին անգամ անցկացվելիք վազքի միջազգային կիսամարաթոնին՝ «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ին:
newmag.am-ի հետ զրույցում հայտնի մարզիկն ընգծեց, որ սա հրաշալի առիթ է լինել Մայր Հայրենիքում, վայելել քաղաքամայր Երևանը և մասնակիցը դառնալ հրաշալի մարզական միջոցառմանը:

«Ուրախ եմ, որ լեգենդար Ռոբերտ Էմմիյանն այսպիսի նախաձեռնությամբ է հանդես գալիս և Երևանում առաջին անգամ կանցկացվի վազքի միջազգային կիսամարաթոն: Ամբողջ աշխարհում նմանատիպ մարաթոններ և կիսամարաթոններ մշտական սպորտային միջոցառումներ են և կուզեմ, որ երևանցիների, և հայ ժողովրդի համար էլ այն դառնա ամենամյա, քանի որ վազքը առողջ ապրելակերպի առաջին նախապայմաններից մեկն է: Մեծ ոգևորությամբ եմ ընդունել մասնակցելու հրավերն ու եղբորս՝ Ֆրանսիայի Դեսին քաղաքի մշակութային, սպորտային և միջազգային կապերի գծով փոխքաղաքապետ Դենի Ջորկաեֆի հետ կլինեմ կիսամարաթոնի առաջին շարքերում և բոլորին կոչ եմ անում միանալ մեզ »,-newmag.am-ի հետ զրույցում ընդգծեց 1998-ին աշխարհի և 2000 թվաանին Եվրոպայի չեմպիոն, հայազգի ֆուտբոլիստը։

Նշենք, որ «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 3-ին, որը կանցկացվի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հովանու ներքո:
Միջոցառման պաշտոնական կազմակերպիչն է «ՌԱՆԱՐՄ» ընկերությունը՝ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի ղեկավարությամբ:
Կիսամարաթոնը կլինի ամենամյա՝ նպատակ ունենալով խթանել մարզաձեւի տարածմանը, քարոզել առողջ ապրելակերպ և Հայաստանում զարգացնել սպորտային տուրիզմը:
Միջոցառումը, որը մեկնարկելու է Հանրապետության հրապարակում, ներառելու է 4 վազքարշավ. կիսամարաթոն (21,097 կմ), փոխանցումավազք (2 x 10,550 կմ), 5 կմ վազք, 2,5 կմ վազք 12 և ավելի տարիք ունեցող դպրոցականների համար:
«Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ին մասնակցության հայտագրումը մեկնարկել է օգոստոսի 11-ին: Բոլոր մասնակիցները կստանան մարզահագուստ և մեդալներ, իսկ հաղթողները՝ նաև դրամական պարգևներ:
Կազմակերպչական աշխատանքներին աջակցում են նաև Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան (IAAF) և Միջազգային մարաթոնների և վազքարշավների ասոցիացիան (AIMS):

Տարածել