[ Post Factum ] Ռազմագերիների կառուցած Երևանն ու նրանց վերադարձնելու շուրջ բանակցությունների բացառիկ մանրամասները
1945-ին ավարտվեց Երկրորդ աշխարհամարտն ու Գերմանիան բաժանվեց 4 մասի: Ի սկզբանե նախատեսվում էր, որ այդ 4 գոտիները պետք է միավորվեին ու մեկ միասնական պետություն դառնային, բայց Խորհրդային Միության ղեկավարությունը նման բան չէր կարող թույլ տալ:
Բնականաբար երկու Գերմանիաների միջեւ մրցակցություն կար, որը ոչ այնքան տնտեսական էր, որքան խորը գաղափարախոսական: Բայց գաղափարախոսական մրցակցությունը միայն արտաքուստ էր` ղեկավարների համար, իսկ իրականում գերմանացիների միակ երազանքը երկու Գերմանիաների միավորումն էր:
Խորհրդային Միության եւ Արեւմուտքի միջեւ հիմնական խնդիրը միայն Գերմանիայի վերամիավորվելու հարցը չէր: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին 100 հազարավոր ռազմագերիներ սփռվեցին Խորհրդային Միության ողջ տարածքում գործող ճամբարներում եւ աշխարհամարտի ավարտից 10 տարի հետո Խորհրդային Միությունը դեռեւս պահում էր գերմանացի ռազմագերիներին: Նրանց վերադարձնելը լուրջ խնդիր էր դարձել:
Post Factum
Քաղաքական համակարգերի փոփոխությունից, կամ հեղափոխություններից հետո ցանկացած պետություն պետք է այսպես կոչված վերականգնողական փուլ անցնի: Դա ավելի ծանր փուլ է հատկապես այն պետությունների համար, որոնք պատերազմի միջոցով են հասնում համակարգային փոփոխության, եւ այստեղ շատ կարեւոր է առաջնորդի դերը:
Գերմանիան Երկրորդ աշխարհամարտից հետո հենց այդպիսի իրավիճակում էր հայտնվել եւ խելացի, պրոֆեսիոնալ ու համարձակ առաջնորդ ունենալը ոչ թե լավ ցանկություն, այլ պարզապես ժամանակի պահանջ էր: Կոնրադ Ադենաուերը հենց այն գործիչն էր, որ կարողացավ վերակենդանացնել դեռեւս ծխացող Գերմանիան, չնայած այդպես էլ միասնական Գերմանիան չտեսավ:
Կարդա նաև
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)
Տեղի ունեցավ Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag-ը վերահրատարակել է հայ հոգևոր երաժշտության հիմնարար ստեղծագործությունը` Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» (թրեյլեր)