Ինչո՞ւ են օդակայանի անվտանգության գոտում հերթերն անվերջ երկարում

Ինչո՞ւ են օդակայանի անվտանգության գոտում հերթերն անվերջ երկարում

Այս տարվա մարտից աշխարհի խոշորագույն օդակայանների անվտանգության գոտիները ծայրահեղ ծանրաբեռնված են: Երկար հերթերը դարձել են սովորական երևույթ: newmag-ը ներկայացնում է Vox.com-ի վերլուծությունը, թե որոնք ենք պատճառները:

Պարզվում, է անվտանգության գոտիների ծանրաբեռնվածության պատճառը Միացյալ Նահանգներում շատ պարզ է. ամերիկացիները սկսել են թռչել ավելի հաճախ ու ավելի շատ քան, նախկինում: Սակայն Տրանսպորտային անվտանգության վարչության աշխատակազմը այդքան արագ չի ընդլայնվում: Եվ դա էլ բացատրելի է: Տրանսպորտային անվտանգության վարչությունը դեռ ապրում է ճգնաժամի հետևանքների ազդեցության ներքո: Իսկ անցած աշնանը Վարչությունը չէր կարողացել կանխել ու զսպել զենքի և պայթուցիկ նյութերի մուտքը օդանավեր:

Անվտանգության գոտիները ավելի երկար են դառնում նաև այն պատճառով, որ մարդիկ ավելի շատ են թռչում:

Ծանրաբեռնված գոտիները զուտ ֆինանսական տեսակետից շահեկան են. որքան շատ ուղևոր, այնքան շատ եկամուտ, այնքան ավելի դինամիկ տնտեսական աճ, այնքան ավելի վճարունակ հասարակություն:


Օրավարձով տուն. Նոր մշակույթ հայկական տուրինդուստրիայում


2007-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից ի վեր օդանավերից օգտվող ամերիկացիների թիվը կտրուկ նվազել էր: Միտումը տևեց մինչև 2014 թ.: Սակայն վերջին մեկ ու կես տարվա ընթացքում ԱՄՆ-ում ուղևորների թիվը տեմպով աճում է. 2015-ի մոտ 900 միլիոն մարդ է օգտվել ամերիկյան օդակայաններից, և այդ ցուցանիշը 5% գերազանցում է 2014 թվականի մակարդակը:

Միևնույն ժամանակ ավիատոմսերի շուկայում գնանկման միտումներ են: Դա պայմանավորված է նավթի համաշխարհային գների անկմամբ: Միայն Միացյալ Նահանգներում ներքին չվերթների ավիատոմսերի գինն անցած տարի 2014-ի համեմատ նվազել է 8%: Այս տարեսկզբին այն միջին հաշվով 363 դոլար էր:

Վերլուծաբանների հաշվարկները փաստում են, որ 2015 թվականին օդանավով ուղևորությունն ավելի էժան էր, քան 2010 թվականին:

Այս տարի միտումը շարունակվում է: Տրանսպորտային վիճակագրությունը փաստում է, որ ընդհանուր ուղևորների թիվը 2016-ի հունվարին անցած տարվա հունվարի համեմատ ավելացել է 4%, փետրվարին` 6%: Իսկ ամենախոշոր օդակայաններում, որոնք գտնվում են, օրինակ, Դենվերում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում և Սան Ֆրանցիսկոյում, ուղևորահոսքն ավելի մեծ աճ է գրանցել:

Ավիատոմսերի գները նույնպես իջնում են: Ավիատոմսերի առաջարկն ու պահանաջարկը վերլուծող Hopper ծրագիրը կանխատեսում է, որ այս ամառ ավիատոմսերի միջազգային շուկայում նկատվելու են 2009 թվականից ի վեր ամենացածր գնային առաջարկները:


Բորտուղեկցորդուհիները բացահայտել են 10 սարսափելի գաղտնիք


Ուղևորահոսքի աճի միտումներին զուգահեռ` ամերիկյան ավիացիոն անվտանգության գործակալությունն այս տարի ստուգող անձնակազմից հեռացրել է 1666 աշխատակցի: Գործակալությունը նախատեսում է շարունակել օպտիմալացման ծրագիրը, համախմբել միայն հմուտ աշխատակիցներին: Ընդ որում, ԱՄՆ կոնգրեսը որևէ պատասխանատվություն չի կրում գործակալության ծախսերի կրճատման համար:

Գործակալությունն այժմ խոստովանում է, որ սխալ որոշում էր կայացրել: Եվ ստիպված է վարձել ավելի քան 768 աշխատակից: Որոշ օդակայաններ ցանկանում են այդ խնդիրը լուծել հենց այդպես` պայմանագրային աշխատակիցներ վարձելով:

Այդուհանդերձ, ավիացիոն անվտանգության գոտիներն ինչո՞ւ նախկինում այդքան ծանրաբեռնված չէին: Պատճառն այն է, որ Տրանսպորտային անվտանգության ծառայությունը ուղևորներին զննում էր արագացված կարգով:

Տրանսպորտի անվտանգության գործակալությունը 2011 թվականից սկսած առաջարկում էր պրոֆիլակտիկ ստուգում (PreCheck):

Ավելի քան 150 օդակայաններում ուղևորները հանում էին իրենց կոշիկները և բաճկոնները, հանձնում էին լափթոփն ու հեղուկը, նրանց ստուգում էին սովորական մետաղական դետեկտորով:

PreCheck-ի արդյունավետությունը ստուգելու համար Տրանսպորտի անվտանգության գործակալությունը սկսեց այն կիրառել սովորական ուղևորների վրա: 2013-ի սեպտեմբերին ուղևորների միայն 10%  է անցել արագացված ստուգում:  Եվ նրանք եղել են 70 տարեկանից բարձր կամ 12-ից ցածր:


Միլենիումի հաջողության բանաձևը. Անընդհատ կուտակելու կոնցեպտը մոդայիկ չէ


Տրանսպորտի անվտանգության վարչությունը 2013-ի հոկտեմբերին ընդլայնեց PreCheck-ի կիրառման շրջանակը, և նախնական զննման ենթարկվող ուղևորների թիվը եռապատկվեց:

PreCheck-ն անվճար եղանակով անելու մի քանի եղանակ կար: Օրինակ, օդակայանը կարող էր ընտրել ուղևորին նախապես, նախքան նա կժամաներ օդակայան: Դրա համար օդակայանը վերլուծում էր ուղևորի պատվիրած օնլայն ավիատոմսի տվյալները:

Նախնական զննումը կարևոր գործոն է Տրանսպորտային անվտանգության վարչության համար: Ամերիկացիները երկար հերթերում սպասելիս ավելի են ատում ահաբեկիչներին, որոնք կարող են օդանավ տեղափոխել դանակ, զենք, պայքուցիկ: Ամերիկացիներն իրոք ուզում են, որ օդակայանի անվտանգությունը լինի անթերի, էժան և արագ: Տրանսպորտային անվտանգության վարչությունն էլ ջանում է  իր գործն անել հնարավորին չափ լավ, ուստի դանդաղ է աշխատում:

 

Գրել կարծիք