[ Հայի գործը ] Ալեք Քեշիշյանն «անկողնում» Մադոննայի հետ և «հրաշագործ ջին» Սելենա Գոմեսի համար
Տարեսկզբին Սելենա Գոմեսը ներկայացրեց «Hands to Myself» երգի տեսահոլովակը, որի ավարտին հայտնվում է հայ ռեժիսոր Ալեք Քեշիշյանի անունը: Փոփ ինդուստրիայում նրա անունը նոր չէ:
http://www.youtube.com/watch?v=FMlcn-_jpWY
Մադոննայի հետ ճանապարհին, հետնաբեմում և անկողնում. հայ ռեժիսոր Ալեք Քեշիշյանը աշխարհին հայտնի դարձրեց փոփ դիվայի կյանքի մանրամասները, ու նաև իր ազգանունը: «Ճշմարտություն կամ համարձակություն» ֆիլմն ամենամեծ եկամուտ ապահոված 6-րդ վավերագրական ֆիլմն է աշխարհում:
Ալեք Քեշիշյանը ծնվել է 1964 թվականի հուլիսի 30-ին, Բեյրութում: Բժիշկ Գևորգ և Սեսիլ Քեշիշյանների ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ, երբ Ալեքը տասը տարեկան էր: Նրա առաջին քայլերը Բոսթոնի օպերայում էին: Տղան մանկական պարտիաներ էր կատարում: Հետո ջութակի դասեր Կոնսերվատորիայում, բալետի պարապմունքներ՝ Նյու Յորքի դասական բալետի դպրոցում:
1986-ին նա ավարտել էր Սորբոնն ու Հարվարդը: Ամերիկյան համալսարանի ավարտական երեկույթն էլ դարձավ դեպի Հոլիվուդ նրա մուտքի տոմսը:
Հարվարդի ուսանողների ավարտական երեկոն անցավ Ալեք Քեշիշյան բեմադրությամբ: Այն այնքան հաջող էր ստացվել, որ ձայնագրել էին ու արխիվացրել: Հենց այդ տեսանյութը դիտելուց հետո էլ Մադոննան մտապահեց Քեշիշյան ազգանունն ու նրան դիմեց, երբ ցանկանում էր ֆիլմ նկարահանել իր «Շիկահերի նկրտումներ» շրջագայության մասին: Ֆիլմը 1991 -ին հայտնվեց կինովարձույթում ու $29 միլիոն դոլար եկամուտ ապահովեց:
http://www.youtube.com/watch?v=d6Xgul4l0mg
«Ես ցանկանում էի ներկայացնել աստղային կյանքն այլ տեսանկյունից»:
Ապա հայտնվեց Կաննի կինոփառատոնում: Ալեք Քեշիշյանին են պատկանում նաև «Սեր և այլ աղետներ» (Love and Other Disasters, 2006), «Հարգանքներով» (With Honors, 1994), «Մադոննայի հետ անկողնում» (Madonna: Truth or Dare, 1991):
Ալեքն արդեն հասցրել էր տեսահոլովակներ նկարահանել Բոբի Բրաունի, Էլթոն Ջոնի, Վանեսա Ուիլյամի համար:
«Ես նախընտրում եմ նկարահանել գովազդներ ու կարճամետրաժ ֆիլմեր, քանի որ կինոնկարը մեծ կենտրոնացում ու երկար աշխատանքային գործընթաց է: Ֆիլմն ամուսնություն է, գովազդը՝ ժամադրություն»:
Ալեքը հարցազրույցներից մեկում ասել է, որ իրեն գտնում է Բերտոլուչիի հետպատերազմյան Իտալիայում, Վուդի Ալենի սև ու սպիտակ Նյու Յորքում:
http://www.youtube.com/watch?v=NrLkTZrPZA4