ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ո՞ւմ համար է Ալիևի զորավարժությունը

Ո՞ւմ համար է Ալիևի զորավարժությունը

60.000-ի հասնող անձնակազմով, 50-ից ավելի ուղղաթիռով, օդանավով, 150-ից ավելի տանկով, զրահատեխնիկայով և հրթիռահրետանային 700 համալիրներով վարժանքի մասին Ալիևի կառավարությունը նախապես չի զգուշացրել հայկական կողմին և միջնորդներին: Բաքուն այս կերպ կոպտորեն խախտել է սպառազինությունների վերահսկման միջազգային պարտավորությունները:
Զորավարժության նախօրեից Արցախի հյուսիս-արևելքի ուղղությամբ ՊԲ առաջապահ դիրքերի ինտենսիվ արկակոծումն ապրիլի ագրեսիայից հետո առաջինն էր: Ալիևը մոռացել է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում լարվածության սրման անթույլատրելիության մասին պայմանավորվածությունների մասին ու անտեսելով էսկալացիայից խուսափելու միջնորդների ջանքերը, տապալում է բանակցային գործընթացը: Գերակայող հայկական թեզերին Ադրբեջանի նախագահը փորձում է հակազդել «մկանների ցուցադրությամբ»:



[ Արևելյան խոհանոց ]



Կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի այսպիսի ներգրավվածությամբ ծախսատար զորավարժությունն անցկացվում է ադրբեջանական տնտեսության անկման պայմաններում: Այս գնով Ապշերոնում իշխանությունը նվազագույնը երկու ուղղությամբ նաև ներքին լսարանն է թիրախավորել` անպարտելիություն ներկայացնելով ու փորձելով զսպել սոցիալական բողոքի ալիքը: Տհաճ հարցերից խուսափելու` Բաքվի իշխանությունների նոր միջոցը «Ռազմական դրության մասին» օրենքի փոփոխության նախաձեռնությունն է, որին, ըստ ադրբեջանական ընդդիմադիր շրջանակների, կհետևի մեդիայի ճնշումների նոր փուլ:
Զորավարժության առաջին փուլին Ալիևը հետևել է Արցախի հարավ-արևելքին հակադիր ադրբեջանական դիրքերից և բացազատված հրամանատարական կետից: Խոսել է արդեն հայտնի նախադասություններով ու սպառնալիքներով, պատմել` «ադրբեջանական բանակի հաջողությունների մասին»` համեմելով հայկական բանակի մասին Ադրբեջանում տարածված քարոզչական թեզերով:
Պաշտոնապես հաղորդվում է, որ վարժանքների ընթացքում խաղարկվելու են պաշտպանության կազմակերպման, վերախմբավորման, զորքերը մարտական պատրաստության բերելու, հակահարձակման անցնելու գործողություններ։ Օդային հետախուզության համար ներգրավվելու են անօդաչու թռչող սարքեր։ Զորավարժությունը շարունակվելու է մինչև նոյեմբերի 18-ը: Հայաստանում այս զորավարժությանը պատասխանում են հստակ. հայկական զինուժը հետևում է հակառակորդին, պատրաստ է արձագանքել համարժեք և բոլոր մեխանիզմներով:

Տարածել