Առանց վաճառասեղանի խանութ և օնլայն տվյալներով ներբեռնված բեռնատար. Amazon-ի նորամուծությունները
Խանութն առանց վաճառողների
Amazon-ում պատմում են, որ վերջին մի քանի տարում երկար էին մտածում, թե հնարավո՞ր է ստեղծել խանութ, որտեղ չեն լինի հերթեր: Հիմա դա իրականություն է:
Amazon Go առաջին խանութը (վերցրու և գնա`grab-and-go) բացվեց Սիեթլում, որտեղ գտնվում է ընկերության գլխամասը: Այս պահին այն դեռ գործում է միայն Amazon-ի աշխատակիցների համար: Սովորական հաճախորդների համար այն կբացվի 2017-ի սկզբին:
http://www.youtube.com/watch?v=NrmMk1Myrxc
Amazon Go-ի հաճախորդը պետք է ընդամենը սքան անի հավելածի կոդն ու վերջ: Հետո կարող է շրջել խանութով ու գնա իր գործերով: Հաճախոդրի գնումների վճարը կգանձվի նրա Amazon-ի հաշվեհամարից:
Սա Amazon-ի առաջին փորձը չէ խանութը դուրս բերել օֆֆլայն տիրույթ: Մեկ տարի առաջ ընկերությունը գրախանութ էր բացել Սիեթլում, հետո նաև Սան Դիեգոյում ու Փորթլենդում:
Տվյալների բեռնատար
Ամեն ինչ սկսվեց տարվա սկզբին: Amazon-ում որոշեցին, որ այլևս կարիք չկա համացանցով տվյալները փոխանցել «ամպային պահեստ»: Ընկերությունը դրա փոխարեն ստեղծել է հատուկ արկղեր, որտեղ հնարավոր կլինի ներբեռնել տվյալները, և ուղարկել Amazon: Սկզբում կասկածեցին, որ կգործի, հետո պարզվեց պահանջարկ կա, նույնիսկ` շատ: Նոյմեբերի վերիջն Amazon-ը հայտարարեց նոր ծառայության մասին: Հիմա ձեր տվյալների հետևից կգա բեռնատարը:
http://www.youtube.com/watch?v=8vQmTZTq7nw
Բեռնատարի մեկ արկղ կարելի է ներբեռնել 100 պետաբայթ ինֆորմացիա: Amazon-ում ասում են` ամբողջ բեռնատարը ներբեռնելու համար օրեր կպահանջվի, եթե հաճախորդի կապը ունի այդպիսի արագություն: Ընկերությունը նաև պատրաստ է տրամադրել անվտանգության ծառայակիցներ կոնֆեդենցիալ տղեկատվության փոխադրման համար:
Կարդա նաև
«Ծիլ տուր հայերեն– 2025» մրցույթի փակումը և մրցանակաբաշխությունը՝ Newmag Winterfest-ում
«Հուսով եմ՝ իմ պատմությունը կոգևորի շատերին ու կօգնի շարունակել հավատալ ու երազել». Հենրիխ Մխիթարյանի ողջույնի խոսքը՝ հայ երկրպագուներին (տեսանյութ)
Միանգամից երկու նոր գիրք մեկ բեսթսելլեր հեղինակից. Newmag֊ը հրատարակել է Ադամ Գրանտի գրքերը (տեսանյութ)
«Ինքնատիպները». Newmag-ը հայերեն է հրատարակել Ադամ Գրանտի նաև մյուս բեսթսելլերը (թրեյլերը)