Անդրեյ Լոշակ. Մարդկանց լավ լուրեր են պետք

Անդրեյ Լոշակ. Մարդկանց լավ լուրեր են պետք

newmag-ը ներկա է եղել Անդրեյ Լոշակի վարպետության դասին ու գրի առել Ավրորայի ու լավ լուրեր հաղորդելու կարևորության մասին նրա մտքերը:

Մենք ամեն օր արթնանում ենք համացանցում,հեռուստացույցով,ռադիոյով կամ թերթերում վատ լուր կարդալու սովորական դարձած սպասումով:Այսօր էլ բացառություն չէր:Նիսի ահաբեկչությունը թերևս ցնցեց միայն իր նոր մեթոդով: Այս անգամ արկ կամ  մահապարտ չէր պայթել, ոչ մեկի չէին գլխատել կամ գնդակահարել: Այս անգամ տարբերությունն այն էր, որ բեռնատարն էր անցել Անկախության տոնը նշող մարդկանց վրայով:

Ահաբեկչության, պատերազմի, դաժանության, ցավի պատմությունները հատկապես ազդում են նրանց վրա, ում պարտավորությունն է հաղորդել այդ ամբողջ սարսափի մասին: Այդ մարդիկ լրագրողներն են, որ ի պաշտոնե պարտավոր են թաքցնել ապրումները:

Նիսի ամբողջ սարսափը անձամբ ես զգացի բոլորվին այլ թեմայով` Ոսկե ծիրանի շրջանակում ռուսաստանցի հայտնի լրագրող Անդրեյ Լոշակի վարպետության դասընթացը լուսաբանելիս:  Անդրեյը անցած տարի նկարահանել էր Ավրորա մարդասիրական մրցանակին առաջադրված հերոսների մասին 5-րոպեանոց ֆիլմեր:

Մի հատված Ավրորայի ու լավ լուրեր հաղորդելու կարևորության մասին` Անդրեյ Լոշակի վարպետության դասից.

VAR_3253

«Ռուսաստանում, ցավոք, ոչ ոք չհետաքրքրվեց Ավրորա մրցանակով: Ռուսական մասս-մեդիայում միայն «Дождь» հեռուստաընկերությունը ցույց տվեց հաղորդում, այն էլ նրա համար, որ նրանց հետաքրքիր էր` ինչով եմ ես զբաղված: Ես արդեն մեկ տարի գլխավորում էմ Такие дела ինտերնետ պարբերականը: Մենք գրում ենք  մարդկանց  մասին,  որոնց պետությունը հրաժարվում է օգնել, փրկել: Մի անգամ ինձ մոտեցավ մի կամավոր (ես հատուկ վերաբերունք ունեմ կամավորների հանդեպ, նրանք ուրիշ տեսակի մարդ են, իրենց ժամանակը պատրաստ են անվճար տրամադրել ուրիշներին, դա թանկ բան է), ասաց` «ինձ ընկճում է այն, ինչ դուք գրում եք ամեն օր: Բայց չէ՞ որ ինչ-որ տեղից պետք է ուժ ստանալ, լիցքավորվել, օրինակ լինել` ինչպես օգնել մարդկանց»: Ես այն ժամանակ անակնկալի եկա այդ հարցից, պատասխան չունեի: Մեզ շրջապատում են հեռուստացույցով ցուցարդվող, համացանցում տարածվող ցավը, տանջանքը: Այդ ամբողջ սարսափը ստեղծում է զգացմունքային ֆոն, ազդում լրագրողներիս վրա: Այդ ինֆորմացիոն ապուրից մենք ուղղակի խեղդվում ենք: Դա շատ ծանր է: Բացասականը հաղորդելու գայթակղությունը  այնքան է կլանում, որ մոռանում ես` մարդկանց պետք են ոգեշնչող լուրեր:

VAR_3267

Մեզ բոլորիս պետք է ոգեշչնվել: Ավրորայի հերոսները հույս են տալիս: Ապացուցում, որ բարին կարող է հաղթել չարին: Ինձ համար շատ կարևոր էր այս աշխատանքը կատարելը: Հատկապես Ռուսաստանում, գիտեք,  տոտալ  ցինիզմի պայմաններում, որտեղ ամենատարածված խոսքն է «բոլորն ունեն PR, բացի նիկրոլոգներից»,  թվում է, մեր մասնագիտության մեջ ինչ էլ անես, ոչինչ չի փոխվում, փոխարենը ճնշումն է  ավելանում, հիանալի լրագրողներն առանց աշխատանքի են մնում:

Եվ, այստեղ իմ կյանքում ի հայտ է գալիս Ավրորան` այն մարդկանց մասին, որոնք ապրում և աշխատում են հրեշավոր պայմաններում` ամեն օր մահվան վտանգն աչքի առաջ ունենալով:Նրանք չեն հանձնվում,պայքարում են ու հաղթում:Ու նրանց օրինակով հասկանում ես` իրականում ամեն ինչ այնքան էլ զուր չէ: Բոլոր այս միմյանցից չափազանց տարբեր մարդկանց` Մեգիին, Թոմին, Ֆաթիմային, հայր Բերնարին միավորում է մեկ բան: Նրանք հավատում են: Հավատում են, որ մարդն արժանի է, որ փրկեն նրան»:

Գրել կարծիք