[ The President ] Դենդի նախագահը, որին ամուսնության առաջարկ էին անում կանայք
ԱՄՆ 21-րդ նախագահ (1881-1885) Արթուր Չեսթերը նախընտրում էր աշխատել գիշերը: Նա հաճախ առավոտյան 4-ին ընկերների հետ զբոսնում էր Վաշինգտոնի փողոցներով: Հնարավոր է՝ նաև դա էր պատճառը, որ նախագահի նախաձեռնությամբ Վաշինգտոնում կայացավ միջազգային կոնֆերանս ժամային գոտիների հստակեցման համար:
Այն տեղի ունեցավ 1884 թվականին, ու հենց այդտեղ էլ հաստատվեց Գրինվիչի միջօրեականը՝ որպես աշխարհագրական երկայնությունների հաշվարկի սկիզբ:
Արթուր Չեսթերը եղել է առաջին նախագահը, որի երդմնակալությունն անցկացվել է նրա սեփական տանը: Բացի այդ, նա երդմնակալությունից հետո ավանդական ելույթով հանդես չի եկել:
Չեսթերը հայտնի էր թանկարժեք հագուստի նկատմամբ իր թուլությամբ: Նա օրը մի քանի անգամ փոխում էր պաշտոնական հագուստը: ԱՄՆ 21-րդ նախագահի աշխատանքային վերջին օրն առանձնահատուկ էր՝ այդ օրը միաժամանակ 4 կին նրան ամուսնության առաջարկ է արել:
Կարդա նաև
Տեղի ունեցավ Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Արդեն 5-րդ անգամ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ Newmag-ն անցկացրեց Ձմեռային փառատոնը (լուսանկարներ)
Winterfest / Read The Best. Փետրվարի առաջին շաբաթ օրն այցելեք Գրքի և արվեստի փառատոն (տեսանյութ)
Գիրք նվիրելու տոնին ընդառաջ Երևանում կանցկացվի Գրքի և արվեստի 5-րդ փառատոնը (անոնս)