Ռեստարտ ֆուտբոլի ֆեդերացիայում. Նոր մարզչի նոր մոտեցումները

Ռեստարտ ֆուտբոլի ֆեդերացիայում. Նոր մարզչի նոր մոտեցումները

Ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը, հիմա` արդեն մարզիչը, հանդիպել է լրագրողների հետ: newmag-ն առանձնացրել է Պետրոսյանի 5 ամենակարեւոր մեջբերումները:

Հոկտեմբերի 11-ին ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Չեռնոգորիայի հետ: Այդ խաղն առաջինը կլինի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի համար: 

big_bb62ffecf

  • «Չէի համաձայնի գլխավորել ազգային հավաքական, եթե վստահ չլինեի: Տանն անգործ նստած չէի, ունեի 4 տարվա պայմանագիր Ցյուրիխի հետ: Ինձ հավաքական բերել է հավատը»:

  • «Ծանոթ եմ հավաքականի դրությանը: Այստեղ եմ օգնելու եւ հաղթահարելու բոլոր դժվարությունները: Եթե որոշենք բոլոր խնդիրները միասին լուծել` հաստատ չի ստացվի: Ամեն ինչ պետք է քայլ առ քայլ անել»:

  • «Կա՞ մարզիչ, որը չի ցանկանում հարձակողական ֆուտբոլ խաղալ: Չկա: Բայց միայն հարձակվելով արդյունքի չենք հասնի: Իմ գլխում արդեն ունեմ առաջիկա խաղի մարտավարությունը»:

  • «Վստահ եմ` Հայաստանի ազգային հավաքականում փոփոխությունները կզգաք հենց առաջին խաղում»:

  • «Իհարկե, կցանկանայի Յուրա Մովսիսյանին տեսնել հավաքականում: Այս թեմայի մասին խոսել եմ Ռուբե Հայրապետյանի հետ (ՀՖՖ նախագահ,- խմբ.) ու իմանալով նրա պատասխանը` համաձայնել եմ, որ նա հավաքականում չլինի»:

44-ամյա մասնագետը ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր: Արդեն ընտրել է մարզչական շտաբը, հրավիրել ֆուտբոլիստներին: Պետրոսյանը Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում աշխատել է Եվրո-2016-ի ընտրական փուլում, երբ ազգային թիմը գլխավորում էր Բեռնար Շալանդը:

Հայաստանի հավաքականում խաղացել է 1992-ից 2005 թվականների ընթացքում` անցկացրել 70 խաղ եւ խփել 11 գոլ: Գյումրեցի մասնագետը մարզչական գործունեությունը սկսել է 2006 թվականին` Շվեյցարիայում: Մարզչական ՊՐՈ արտոնագիր ստացել է այս տարի:

16549

Ռեստարտ ֆուտբոլի ֆեդերացիայում

Հավաքականի գլխավոր մարզչի նշանակումը Ֆուտբոլի ֆեդերացիայիում միակ կադրային փոփոխությունը չէ: Պետրոսյանը ներկայացրեց նաեւ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչին: Մինչեւ 21 տարեկանների ընտրանին կղեկավարի Բանանցի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կունենա նաեւ նոր տեխնիկական տնօրեն: Իր երեք օգնականների հետ Հայաստան կժամանի եւ Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի գործունեությունը կղեկավարի Մադրիդի «Աթլետիկոյի» մանկապատանեկան թիմի նախկին համակարգող Ֆրանսիսկո Լոբատոն:

Գրել կարծիք