BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Աշոտ Մանուչարյան. Սպանվածները հաճախ լինում են ավել

Աշոտ Մանուչարյան. Սպանվածները հաճախ լինում են ավելի պերճախոս, քան ողջերը

1988-90 թթ. ՀԽՍՀ ԳԽ դեպուտատ ընտրված, 1988-89թթ. Ղարաբաղ կոմիտեին անդամակցած, 1991-ին ՆԳ նախարարի պաշտոնակատար եղած, 1991-93թթ. Նախագահի ԱԱ գծով խորհրդատու նշանակված, 1996-ին ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրված, 1993-ից քաղաքական վերլուծությամբ, կանխատեսմամբ ու քաղաքականությամբ զբաղվող Աշոտ Մանուչարյանին «The Club»-ի երիտասարդ մատուցողուհին դեմքով չէր ճանաչում: Ոչ էլ անունով: Եվ դա փոխադարձ էր: Անկախության սերունդը «The Club-ում» պարբերաբար ի հայտ է բերում մեծ քաղաքականության գայթակղիչ պատմությունների հանդեպ իր առողջ անտարբերությունը: Անկախության մասին մեր զրույցների շարքը շարունակվում է դատարկ սրճարանում, ցերեկային ժամերին, երբ այցելուներ գրեթե չկան:


[1] առաջարկած ծրագիրը: Դա եղել է 1992 թվականին, և մենք մեծ ճիգեր ենք գործադրել, որպեսզի չեզոքացնենք այդ առաջարկով առաջացած վտանգները: Որովհետև երբեք արտաքին աշխարհը չի գործում այնպես, որ ամեն ինչը հստակ դնի. ամեն ինչ շատ քողարկված է լինում: Մասնավորապես 1999-ի բանակացություններն անցել են բացարձակապես փակ պայմաններում: Ժողովուրդը տեղյակ չի եղել: Եթե ժողովուրդը տեղյակ լիներ, ապա ամեն ինչ կլիներ ուրիշ ձևով: Օրինակ` Արամ Սարգսյանին խորհուրդ տալիս ես զգուշացնում էի, որ կա Մեղրիի տարբերակ: Եվ ասում էի` երբ քեզ առաջարկեն, իմացիր որ դա մեր երկրի կործանման տարբերակն է: Նա անփորձ գործիչ էր այն ժամանակ, և պետք էր նրան զգուշացնել: Եվ երբ Արամ Սարգսյանին դա առաջարկվեց, նա կտրուկ կեցվածք դրսևորեց այդ բանաձևի դեմ: Հիմա ինձ զարմացնում է մի բան. եթե Հայաստանի լրատվական դաշտն արտաքին կառավարման տակ չէ, ինչո՞ւ չի հետաքրքրվում այս հարցով` եղե՞լ է, թե՞ ոչ: Ինչո՞ւ այն ժամանակվա Անվտանգության խորհրդի անդամներին չեն տվել այդ հարցը: Տիկին Ռիմա Դեմիրճյանը բազմիցս ասել է, թե ամուսինը ինչ է իրեն պատմել: Մի անգամ, երբ Ռոբերտ Քոչարյանը փորձեց ասել, թե այդպիսի բան չի եղել իր ժամանակ, ես նրան զգուշացրեցի, ասացի` մեկ-մեկ թվում է, թե սպանվածները լռում են, բայց միշտ չէ որ այդպես է: Հաճախ նրանք լինում են ավելի պերճախոս, քան ողջերը: Եվ այս տեսակետից սկսել են բացել Վազգեն Սարգսյանի գզրոցները, որտեղ, կարծում եմ, շատ այդպիսի փաստաթղթեր կան: Այն պահից, երբ հայտնի դարձավ, ես առաջարկեցի ստեղծել Ազգային ժողովի հանձնաժողով: Իհարկե չստեղծվեց:


[ Անկախություն – 25 ] 



Ա.Ա. - Դուք անկեղծորեն հավատում եք, որ Հայաստանում կգտնվի որևէ իշխանություն, որը կհանձնի՞ Մեղրին:
Ա.Մ - Ես Ձեզ հավաստիացնում եմ, որ բոլոր այն իշխանությունները, որոնց Դուք երբևէ վերաբերվել եք պատկառանքով, բոլոր այդ իշխանությունները ոչ միայն կարող էին այդ բանին մասնակցել, այլև մասնակցե՛լ են դրան:
Ա.Ա.- Մեղրին մինչև հիմա մերն է:
Ա.Մ.- Այո, Դուք հարցնում եք` ինչո՞վ եմ ես զբաղված եղել: Այդպես բղավում էի, և մեկ-մեկ ստացվում էր լավ բղավել: Օրինակ, երբ դուք երկրի Նախագահին մեղադրում եք նրանում, որ ինքը թաքցրել է հոկտեմբերի 27-ի հիմնական վարկածը, և այդ հիմնական վարկածը եղել է այն, որ եղել է Մեղրիի տարբերակ, և որ ինքը կողմ է եղել այդ տարբերակին, իսկ Դեմիրճյանն ու Սարգսյանը դեմ են եղել այդ տարբերակին, և առաջարկողները իմացել են` ով է կողմ, ով է դեմ, որովհետև երկրի ղեկավարությունը պարտավոր է թաքցնել այդ փաստը: Երկրում ինչպե՞ս է ձևավորվում կարծիքը, որոշումը. դա երկրի ներքին խոհանոցն է: Բայց ես պնդել եմ այն ժամանակ, որ դա հայտնի է եղել առաջարկողներին: Երբ այսպիսի մեղադրանք ես առաջադրում, ըստ Ձեզ` հե՞շտ է դրանից հետո իրականացնել Մեղրիի տարբերակը:
[1] Փոլ Գոբլ - ԱՄՆ Պետդեպի նախկին հատուկ խորհրդական, ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր, սյունակագիր (ծան.` խմբ.)
 

Տարածել