ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Մեկ օր 63 համարի ավտոբուսում (ՖՈՏՈՇԱՐՔ)

Մեկ օր 63 համարի ավտոբուսում (ՖՈՏՈՇԱՐՔ)

63 ավտոբուսի երթուղի. Նոր Նորքի 9-րդ զ-ծ (սկ. կ.) - Վիլնյուսի - Ավետիսյան - Դ. Բեկի - Բ. Մուրադյան փող-ներ - Գայի - Մյասնիկյան պող-ներ - Աբովյան պուրակ - Աբովյան - Մոսկովյան - Խանջյան փող-ներ - Տիգրան Մեծի պող. - Հանրապետության հրապ. - Ամիրյան փող. - Մաշտոցի պող. - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փող. - Ծիծեռնակաբերդի խճ. - Լենինգրադյան - Հալաբյան - Մարգարյան - Բաշինջաղյան փող-ներ - 15 թաղամաս (վերջ. կ.)։ 
Այս ուղեգծով ամեն օր ճանապարհ է ընկնում վարպետ Հակոբը: 15 տարվա վարորդական փորձի մասին խոսելիս աչքերը փայլում են: Իր վարած «63»-ն էլ երթուղու ամենաուրախ ավտոբուսն է: Զավեշտալի դիպվծաներn անպակաս են նրա մարդատարում. «Մի օր մեկը կանգնացրել ա, ես էլ գծի մեջ չեմ, ձեռքով եմ անում, որ չէ, չեմ կանգնում: Մի փոքր հեռու ցայտաղբյուրի մոտ կանգնեցրի ավտոբուսը, տեսնեմ` էս կինը վազելով ավտոբուսի հետևից էկել ա, ասում ա` ինչի՞ չկանգնեցիր: Ասում եմ ձեռքով արեցի, որ գծի մեջ չեմ: Բարկացած վրա ա բերում, թե կանգնեիր, իջնեիր նորմալ խոսայիր, ձեռքով անելը ո՞րն ա: Նեղացավ գնաց»:
Վարորդ Հակոբն իր պատմություն չէր ավարտել, երբ մոտ 60-ամյա կինը բարձրացավ ավտոբուս: Ծանր փաթեթները տեղավորեց, հայացքով զննեց շուրջը, ինձ նկատեց` տեսախցիկով.
- Դու ինչի՞ համար ես նկարում:
- Ամսագրի:
- Բա չե՞ք ստուգում` ով ա նստում, ով չէ: Լավ կլներ, որ բոլոր ավտոբուսների մեջ տեսախցիկ լինի:
Վերջին դեպքերից հետո «63»-ում ուղևորները չեն պակասել: Ուղևորներին մտահոգող միակ խնդիրը հասարարական տրանսպորտի անվտանգությունն է: Վերահսկող մեխանիզմներ տեղադրելու անհրաժեշտության մասին խոսում են նաև ոլորտի պատասխանատուները:

Տարածել