BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ենի Ազերբայաջան. Ալիևի կլանային սուլթանության սցեն

Ենի Ազերբայաջան. Ալիևի կլանային սուլթանության սցենարը

Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ երկրի համար կարևոր, գուցե ճակատագրական իրադարձություն: Իշխանությունն իրականացրեց «սահմանադրության հանրաքվե» քաղաքական շոուն: Ներկայացումն անթերի անցկացնելու համար ստեղծվել էին իդեալական պայմաններ: Ապրիլյան պատերազմում Ադրբեջանի իշխանությունը ինքն իրեն հռչակել էր հաղթող, Իլհամ Ալիևին՝ դրա ճարտարապետ:
Ընդդիմության մի ծանրակշիռ հատված բանտերում էր, որոշ մասը` ձերբակալված չլինելու համար, փախել էր երկրից ու ապաստան գտել Եվրոպայում: Ադրբեջանում մնացած ընդդիմադիրների համար Իլհամ Ալիևը գծել է հստակ սահմաններ, որոնք անցնելու դեպքում այլախոհները կճանաչվեն Թուրքիայի օրինակով նաև Ադրբեջանում արգելված «գյուլենական» կամ իսլամիստ ծայրահեղական, կամ էլ նրանց գրպաններում հանկարծ կհայտնաբերեն թմրանյութ:
Ընտրատեղամասերում ընդդիմության ներկայացուցիչներ չկային: Դեռևս չձերբակալված ընդդիմադիրներն ու շատերը բոյկոտել էին հանրաքվեն, բնակչության մի ստվար հատված տեղյակ էլ չէր հանրաքվեի մասին: Հարյուրավոր տեսանյութերով փաստարկված է, որ Ալիևի կողմնակիցներն անխնա լցոնում էին քվեատուփերը, քվեարկում մի քանի տեղամասերում կամ մահացած մարդկանց փոխարեն:
Բեմականացման վերջնում պաշտոնապես հայտարարվեց. հանրաքվեին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 70 տոկոսը: Ալիևի սահմանադրությանը «այո» է ասել ադրբեջանցիների 92 տոկոսը: Ալիևականների բնորոշմամբ, սրանով սկիզբ դրվեց Ենի Ազերբայջանին (նոր Ադրբեջան), իսկ ընդդիմադիրները վստահ են, որ առաջիկա 2 տասնամյակի համար սահմանադրորեն ամրագրվեց, որ Ադրբեջանում դեմոկրատական փոփոխություններ չեն լինելու:
Իսկապես, հասկանալով թե ինչին է «այո» կամ իբր «այո» ասել Ադրբեջանի բնակչությունը, համոզվում ես, որ երկրում ոչինչ չի փոխվելու: Նոր սահմանադրությունը ավելի շատ թողնում է սցենարի տպավորություն, որն Իլհամ Ալիևը գրել է ընտանեկան իշխանությունը երկարացնելու համար:
Նախ, երկարացվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնավարումը՝ 5-ից դառնալով 7 տարի: Իլհամ Ալիևը (եթե ֆորս-մաժոր չլինի) մասնակցելու է նաև 2018 թվականին կայանալիք ընտրությանը և ընտրվելու է չորրորդ անգամ: Ադրբեջանի սահմանադրության մեջ 2009 թվականին փոփոխություն էր մտցվել, և նախագահի վերընտրության քանակի սահմանափակը հանվել էր: Նոր սահմանադրությամբ էլ ստացվում է, որ Ալիևը պաշտոնավարելու է մինչև 2025 թվականը: Ավելացել և ընդարձակվել են նաև նախագահի լիազորությունները: Նա կարող է նույնիսկ ցրել խորհրդարանը:
Նոր սահմանադրությամբ Ադրբեջանի կառավարման համակարգ է մտնում փոխնախագահների ինստիտուտը: Առաջին փոխնախագահն իր լիազորություններով գերազանցելու է վարչապետին և խորհրդարանի նախագահին, որոնք դառնալու են ավելի ձևական ֆիգուրներ: Հենց առաջին փոխնախագահն է փոխարինելու նախագահին, եթե նախագահը հիվանդանա կամ մահանա: Ադրբեջանի փոխնախագահի ամենահավանական թեկնածուն առաջին տիկին Մեհրիբան Ալիևան է՝ Իլհամ Ալիևի աջ ձեռքը: Նա արդեն իսկ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության երկրորդ դեմքն է՝ իր ամուսնուց հետո, նաև Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր է:
Իրականություն դարձավ «ալիևյան» սահմանադրության գլխավոր նպատակը: Մինչև այժմ Ադրբեջանի նախագահ կարելի էր դառնալ 35 տարեկանից բարձր լինելու դեպքում, այժմ այս նշաձողը չեղարկվել է, և արդեն բավական է լինել 18-ն անց: Նոր սահմանադրության ամենահեռահար և ուշագրավ այս կետը պետք է ապահովի իշխանության ժառանգականությունը: 2025 թվականին, երբ Իլհամ Ալիևը կդառնա 64 տարեկան ու կլրանա նրա անընդմեջ պաշտոնավարման չորրորդ ժամկետը, նրա որդին՝ Հեյդար Ալիև կրտսերը, կդառնա 27 տարեկան: Ալիևն ու նրա շրջապատը արդեն մի քանի առիթներով հրապարակավ հասկացրել է, որ նոր սահմանադրության մեջ այս կետը մտցվել է հատուկ նրա կամ ավելի ճիշտ կլինի ասել նրա ապագայի համար: Անկասկած սահմանադրության փոփոխության այս կետը կարելի է կոչել Հեյդար Ալիևի կրտսերի անունով:
Եթե առաջիկա մեկ տասնամյակի համար Ալիևի գրած սցենարը կետ առ կետ իրականանա, հենց նորահայտ Հեյդար Ալիևն է դառնալու «նոր» Ադրբեջանի հին անունով ապագա առաջնորդը:

newmag #73

Տարածել