[ 2017-ի բյութի թրենդները ] Առողջ ու խնամված մաշկ` թեթև փայլով
2017-ի մոդայիկ թրենդները չափազանց դեմոկրատական են, դրանք բաղկացած են տարբեր ուղղություններից ու մեյքափի ձևերից: 2017-ի նորաձևությունը տարբեր դարշրջանների ու սերունդների փոփոխությունների արդյունքն է: Ժամանակակից դիզայներները բացարձակ ազատություն են տալիս ու խորհուրդ տալիս ընտրել լավագույն տարբերակը` կոսմետոլոգիական ինդուստրիայի դասական ուղղությունները համադրելով ակտուալ դետալների հետ:
Մինչև վերջերս մաշկի փայլից բոլորը փորձում էին ազատվել`դրա համար օգտագործելով անփայլ կոսմետիկ միջոցներ ու դիմափոշի: Այսօրվա թրենդներից մեկը հենց այդ` թաց կամ խոնավոտ մաշկի էֆեկտն է: Այն չափազանց բնական ու թարմ տեսք է տալիս: Փայլուն մաշկը թույլ է տալիս ընդգծել բնական գեղեցկությունը, այն նաև խնամված ու ունիվերսալ դիմահարդարում է`համապատասխանում է, ինչպես ամենօրյա, այնպես էլ երեկոյան դիմահարդարման պահանջներին: Առաջին հայացքից այս բյութի-թրենդն իրականացնելը դժվար չէ, բայց կան մի քանի կանոններ` փայլուն, բայց խնամված ու գեղեցիկ մաշկ ունենալու համար.
- Օգտագործեք հանգստացնող, փափկեցնող, խոնավեցնող դիմակներ ու քսուկներ:
- Օգտագործեք բավարար քանակի հեղուկ ու թույլ տվեք ձեզ լիակատար հանգիստ:
- Դեմքի մերսումն ու առավոտյան խոնավեցնող կրեմները պետք է լինեն ամենօրյա խնամքի պարտադիր պայմաններից:
- Խորհուրդ է տրվում հրաժարվել խիտ բաղադրությամբ տոնուսը բարձրացնող միջոցներից ու ընտրել թեթև, թափանցիկ բաղադրությամբ տարբերակները:
- Փայլուն էֆեկտը պետք է լինի չափի մեջ: Կարելի է օգտագործել թեթև դիմափոշի, ճարպոտ փայլից ազատվելու և միաժամանակ դեմքի փայլը պահպանելու համար:
- Եթե ունեք իդեալական առողջ մաշկ, գնահատեք այն ու քիչ օգտագործեք դիմահարդարող միջոցներ, կրեմներ:
Կարդա նաև
Տեղի ունեցավ սատիրիկ ու գրոտեսկային «Սատանայի արհեստանոցը» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)