Ժամանակակից 10 լավագույն գրքերը

Ժամանակակից 10 լավագույն գրքերը

newmag-ը ներկայացնում է «New York Times Book Review»-ի վարկածով ժամանակակից գրքերի լավագույն տասնյակը:

41Afp8YyB-L._SX303_BO1,204,203,200_Ջիլիան Ֆլին. «Անհետացած աղջիկը»
(Gillian Flynn. “Gone Girl”)

Ընտանիք կազմելիս խոստանում ենք միասին լինել մինչև մահ։ Բայց չենք մտածում, որ կարող է բաժանել նաև սիրո, վստահության, փոխըմբռնման մահը, գիշերային զրույցների, իրար հետ կատակելու, միասին ֆիլմ դիտելու մահը, նախաճաշ պատրաստելու և ծաղիկներ նվիրելու ավանդույթի մահը։ Մի օր արթնանում ես ու բացահայտում, որ հարազատ մարդը դարձել է օտար, հրեշ։ Գիլիան Ֆլինն այս գիրքը գրել էր դեռ 2012-ին։ Այն բեսթսելեր դարձավ 2014-ին լույս տեսած համանուն ֆիլմի շնորհիվ, որի ռեժիսորը Դեյվիդ Ֆինչերն է, գլխավոր դերերում են Բեն Աֆլեքն ու Ռոզամունդ Փարքը։

Գրել կարծիք