JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ես պայքարեցի իմ համոզմունքների համար ինձ հայտնի մի

Ես պայքարեցի իմ համոզմունքների համար ինձ հայտնի միակ տարբերակով. վարչապետ Քեմերոնը լքում է պաշտոնը

«Բարի երեկո: Հենց նոր մեր երկիրը դարձավ ժողովրդավարական կարևոր իրադարձության մասնակից: Ավելի քան 33 մլն մարդ Անգլիայից, Շոտլանդիայից, Ուելսից, Հյուսիսային Իռլանդիայից և Ջիբրալթարից արտահայտեցին իրենց կարծիքը:
Մենք պետք է հպարտանանք նրանով, որ այդ կղզիներում մենք մարդկանց վստահում ենք  կարևոր  որոշումներ կայացնել: Մեր երկրում ժողովրդավարությունը միայն պառլամենտական չէ: Լինում են դեպքեր, երբ անհրաժեշտ է դիմել հենց մարդկանց, այն որոշումների վերաբերյալ, որոնց սատարում է կառավարությունը: Եվ մենք դա արեցինք:

Բրիտանացիները քվեարկել են Եվրոմիությունից դուրս գալու օգտին և նրանց ցանկությունը պետք է հարգել:

Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել արշավին և պաշտպանել են իմ տեսակետը, ներառյալ նրանց, ովքեր թողեցին միջկուսակցական տարաձայնությունները հանուն այն աջակցության, որն ըստ իրենց, ներկայացնում է պետության շահը: Բրիտանացիների կամքն այն սահմանաչափն է, որին մենք պետք է հենվենք: Այս որոշումը հեշտ չտրվեց, որովհեև տարբեր կազմակերպությունների կողմից այդքան կարծիքներ արտահայտվեցին, թե որքան կարևոր է այս որոշումը:
Ամբողջ աշխարհում մարդիկ հետևում էին, թե ինչ որոշում կկայացնի Բրիտանիան: Ես ցանկանում եմ վստահեցնել ներդրողներին, որ բրիտանական շուկան ուժեղ է, ինչպես նաև բրիտանացիներին, որոնք ապրում են Եվրոպական միությունում և եվրոպացիներին, որոնք ապրում են այստեղ, որ ձեր կյանքում անսպասելի փոփոխություններ տեղի չեն ունենա: Սկզբնական շրջանում ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա, թե ինչպես են մարդիկ ճանապարհորդում, բեռներ տեղափոխում, ծառայություններ մատուցում:
Հիմա մեզ անհրաժեշտ է բանակցել Եվրոմիության հետ:

Դրա համար անհրաժեշտ է Շոտլանդիայի, Ուելսի, Հյուսիսային Իռլանդիայի կառավարությունների ամբողջական և լիիրավ մասնակցությունը, որպեսզի Միացյալ Թագավորության բոլոր մասերի շահերը պաշտպանված լինեն: Բայց առաջին հերթին այս գործընթացի համար անհրաժեշտ է ուժեղ, վստահ և նվիված կառավարություն:
Ես շատ հպարտ եմ, որ 6 տարի եղել եմ այս երկրի վարչապետը, դա ինձ համար մեծ պատիվ է: Ես վստահ եմ, որ մենք շատ բանի ենք հասել, մեզ մոտ գործազրկության ռեկորդային ցածր ցուցանիշ է, սոցիալական ապահովության և կրթության բնագավառներում իրականացվել են բարեփոխումներ, մարդիկ ավելի մեծ հնարավորություններ ունեն, մենք ձևավորում ենք հզոր և բարգավաճող հասարակություն, մենք կատարել ենք մեր խոստումներն այն խեղճ մարդկանց նկատմամբ ամբողջ աշխարհում և իրավունք ենք տվել ամուսնանալու անկախ սեռական կողմնորոշումից: Բայց առաջին հերթին մենք վերականգնել ենք Մեծ Բրիտանիայի տնտեսական ուժը: Ես շնորհակալ եմ, նրանց ովքեր օգնեցին այդ հարցում:
Ես միշտ վստահ եմ եղել, որ մենք պետք է ազատ քննարկենք կարևոր որոշումները, այլ ոչ թե թաքնվենք նրանցից: Դրա համար 70 տարիների ընթացքում մենք ստեղծեցինք առաջին կոալիցիոն կառավարությունը, որպեսզի փրկենք մեր երկիրը և այն  չհայտնվի անդունդում:Դրա համար մենք անցկացրինք արդար, օրինական և վստահելի հանրաքվե Շոտլանդիայում (Մեծ Բրիտանիայից անկախանալու հանրաքվեն իրականացվեց 2014թ. սեպտեմբերի 17-ին, 55,3 %-ը քվեարկեց հանուն նրա, որ Շոտլանդիան մնա Միացյալ Թագավորության կազմում): Դրա համար ես խոստացել էի, որ Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու հարցը հանրաքվեի կդրվի և ես դա արեցի:
Ես պայքարեցի իմ համոզմունքների համար ինձ հայտնի միակ տարբերակով՝ ուղիղ և հստակ խոսելով այն մասին, ինչ ես մտածում եմ և զգում, այն մասին, թե ինչ կա իմ սրտում, հոգում և մտքում:

Ես բացարձակ անկեղծ էի իմ հազմոզմունքներում, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ում ավելի ուժեղ, անվտանգ կլինի: Բայց Մեծ Բրիտանիայի ժողովուրդն ընտրեց այլ ճանապարհ, ուստի ես կարծում եմ, որ Մեծ Բրիտանիային անհրաժեշտ է նոր կառավարություն, որ նրան տանի այդ նոր ճանապարհով:
Ես որպես վարչապետ ամեն ինչ կանեմ, որ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում պահպանեմ մեր երկրի նավը փոթորիկներից, սակայն չեմ կարծում, որ ես եմ այն կապիտանը, ով պետք է ուղղորդի այն դեպի նոր ճանապարհ: Այս որոշումն ինձ հեշտ չի տրվել:Բայց ես վստահ եմ, որ ելնելով ազգային շահերից, մեզ անհրաժեշտ է կայունություն: Իսկ հետո արդեն մեզ պետք են նոր առաջնորդներ:
Ներկա պահին կարիք չկա խոսել հստակ ժամկետների մասին, բայց ըստ իս, մենք պետք է փորձենք նոր վարչապետին ընտրել մինչև հոկտեմբեր: Կայունության ապահովումը կարևորագույն խնդիրն է, որով ես կզբաղվեմ առաջիկա 3 ամիսներին նախարարների կաբինետի հետ միասին»:

Հեղինակ` Մարիաննա Դանիելյան

Տարածել