Շլացուցիչ մահ կապույտ երկնքում. Չելենջեր տիեզերանավի անավարտ թռիչքն ու «հայի բախտը»
Երբ Միացյալ նահանգները սկսեց մաքոքների ծրագիրը, հույս ուներ, որ շատ արագ կկարողանա առաջ անցնել Խորհրդային միությունից եւ առաջինը նվաճել տիեզերքը: Այդ ժամանակ Խորհրդային միությունը տնտեսապես զիջում էր Միացյալ նահանգներին, բայց հավակնություններ ուներ տիեզերքում ու գիտության ոլորտում:
Շաթլների ծրագիրը թույլ տվեց քանակապես ավելացնել թռիչքների քանակը: 4 տիեզերանավակիր կար, որոնք հերթափոխով թռչում էին: 1986-ի հունվարին Չելենջեր մաքոքի հերթն էր: Այն պետք է տիեզերք բարձրանար ու իրականացներ այդ ժամանակվա ամերիկյան ամենասպասված երազանքը:
Թվում էր, թե այս խաղը բոլորինն է, նույնիսկ Մասաչուսեթսցի ուսուցչուհի Կրիստա Մաքոլիֆինը: Նա տիեզերագնացների խմբի ամենաանփորձ ուղեւորն էր: Հազարավոր թեկնածուներից ընտրվեց ուսուցչուհին`երկու երեխաների մայրը: Նա պարզապես տիեզերք մեկնող հասարակ ուսուցչուհի չէր, այլ ամերիկացիների համար ժամանակի հերոսուհի` նա առաջին հասարակ կինն էր տիեզերքում:
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)